fbpx
Բաժիններ

Միջազգային ռմբարկուները. Ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստների լավագույն տասնյակը

Միջազգային խաղերով պայմանավորված խաղերին ֆուտբոլիստներն իրենց հավաքականների կազմում շարունակում են բարելավել իրենց արդյունավետությունը: Օրինակ՝ Կրիշտիանու Ռոնալդուն Լյուքսեմբուրգի դարպասը խփած գոլով ավելի մոտեցավ հավաքականում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստին: Ներկայացնում ենք միջազգային ռմբարկուների թոփ 10-ը:

10. Միրոսլավ Կլոզե, Գերմանիա

137 խաղ
71 գոլ

Աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն մշտապես փայլել է հավաքականի կազմում: Նա գոլ է խփել իր նորամուտի խաղում, 5 անգամ գլխով գոլի հեղինակ է դարձել ԱԱ 2002-ին, որը ռեկորդային ցուցանիշ է, և վերջապես շրջանցել է Ռոնալդոյին ԱԱ պատմության լավագույն ռմբարկուների ցանկում՝ գրավելով, ի դեպ, հենց Բրազիլիայի հավաքականի դարպասը:

9. Բաշար Աբդուլլահ, Քուվեյթ

133 խաղ
75 գոլ

1996-ից 2007 թվականներն ընկած հատվածում Բաշը, ինչպես նրան ասում էին Քուվեյթում, 75 գոլ է խփել հավաքականի կազմում: Հիշարժան է Բութանի ընտրանու նկատմամբ Քուվեյթի՝ 20-0 հաշվով տարած հաղթանակը, որի ժամանակ Աբդուլլահը 8 գոլի հեղինակ է դարձել:

8. Սանդոր Կոշիս, Հունգարիա

68 խաղ
75 գոլ

1940-50-ականներին Կոշիսը եղել է մրցակից պաշտպանների մղձավանջը: Այդ տարիներին հունգարացիների կազմից Ֆերենց Պուշկաշին վնասազերծելը դեռ բավական չէր, քանի որ նրա կողքին կար Կոշիսը, որն իր լեգենդար խաղընկերոջից ավելի լավ միջին արդյունք է ունեցել՝ 68 խաղում խփելով 75 գոլ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3

Թվել թոփ հավաքականների լավագույն 5 ռմբարկուներին. VNews-ի Quiz-ը

Ռոդրիգո․ «Չեմ ցանկանում՝ ինձ համեմատեն Ռոնալդուի հետ»

Ռոնալդուն հավաքականում մարզվել է առանց սահմանափակումների

«Անորսալի վրիժառուները»․ Վրեժխնդրության 5 դեպք համաշխարհային ֆուտբոլում

«Յուվենտուսի» ղեկավարությանը անհանգստացնում է Ռոնալդուի առողջական վիճակը

«Յուվեի» ֆուտբոլիստները սպասում են Ռոնալդուի ներողությանը

Շեսնին աջակցել է Ռոնալդուին

«Ռոնալդուն արդեն 3 տարի է՝ չի շրջանցել ոչ ոքի». Կապելո

Սարին մեկնաբանել է Ռոնալդուի պահվածքը փոխարինումից հետո

Մեսին Լա լիգայում ձևակերպած հեթ-տրիկների քանակով հավասարվեց առաջատար Ռոնալդուին

Բենզեման շրջանցեց Ֆերենց Պուշկաշի ցուցանիշը

Ռոնալդուն կարող է բաց թողնել «Միլանի» դեմ խաղը

Ֆերդինանդ. «Մի անգամ Ռոնալդուին էի այցելել. նրա սենյակում 10 հոգու տեսա»

Ռեմսի. «Ներողություն խնդրեցի Ռոնալդուից գոլի համար»

Սարին բացատրել է Ռոնալդուի զայրույթի պատճառը

Ռոնալդուն փոխարինվելիս չի սեղմել Սարիի ձեռքը (տեսանյութ)