Հայ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը Ֆինլանդիայում մասնակցել է միջազգային մրցաշարի։ Հայաստանի հավաքականի անդամը կարողացել է 15կմ ազատ ոճի մրցատարածությունում 7 պետությունների 80 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում գրավել 1-ին տեղը (ընդհանուր հաշվարկում 7-րդ տեղ)՝ վաստակելով 70,94 վարկանիշային միավոր (Միքայելի կարիերայի դեռևս լավագույն վարկանիշային միավորն է):
Մեր մյուս մարզիկներից Թադևոս Պողոսյանը (Աշոցք) 21-ն է` 93,25 վարկանիշային միավորով իսկ Արման Մատինյանը (Վանաձոր) 63-ն է՝ 164,12 վարկանիշային միավորով:
Մեր միակ աղջիկ մասնակից Կատյա Գալստյանը (Աշոցք) 10կմ ազատ ոճի մրցատարածությունում 45 մասնակցիցների մեջ 17-րդ տեղն է զբաղեցրել՝ 125,25 միավորով (կարիերայի դեռևս ամենալավագույն վարկանիշային միավորը)։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո