fbpx
Բաժիններ

Միքայել Պողոսյան. «Ինչ-որ բան պետք է փոխվի մեր թիմում»

VBet Եվրասիական լիգայի հերթական տուրում «Արագածից» կրած պարտությունից հետո «Ուրարտու Վբեթի» գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը VNews.am-ի հետ զրույցում խոսեց պարտության պատճառների մասին:

«Իմ կարծիքով մենք պարտվեցինք միայն առաջին քառորդում, այնուհետև, հաղթեցինք մյուս քառորդներում: Բայց այդպես չի կարելի, դա արդեն բասկետբոլ չէ, երբ պրոֆեսիոնալ խաղացողները 10 րոպեում վաստակում են 11 միավոր, իսկ հակառակորդին թույլ ես տալիս վաստակել 25 միավոր: Սպասում էինք հաղթանակին, բայց պարտվում ենք առաջին 10 րոպեում:

Ինչ-որ բան պետք է փոխվի մեր թիմում, հնարավոր է, որ մեր լեգեոներները չեն հասկանում իրենց կարգավիճակը, որ պետք է խաղը փոխեն, ոչ թե ավելի լավը դարձնեն ու հետո ստիպված ենք հայ ու ռուս տղաներով իրավիճակը փոխել: «Արագածից» օրեր առաջ կրած պարտությունից հետո լուրջ խոսակցություն ենք ունեցել, արդյունավետ աշխատանք էինք կատարել, սակայն հավանաբար այնքան շատ էինք ցանկանում հաղթել, որ չստացվեց:

«Արագածը» լավ աշխատանք կատարեց, և ես նրանց հաջողություն եմ մաղթում արտագնա խաղերում: Դրսում բոլորս էլ Հայաստանն ենք ներկայացնում:

Մենք հիմա անկայուն խաղ ենք ցուցադրում, եթե նույն կերպ շարունակենք բավական դժվար կլինի Եվրասիական լիգայում: Շատ դժվար խաղեր են լինելու, ռուս մրցավարները հնարավոր է, որ ավելի խիստ լինեն, մինչդեռ հայերը ավելի բարեհաճ էին մեր նկատմամբ»,-եզրափակեց Պողոսյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աստղերի խաղի մյուս մասում տեղի կունենա «Սլեմ Դանք» և 3 միավորանոց նետումների մրցույթ

Եվրասիական լիգա․ «Արագածը» հաղթեց ՄԳԱՖԿ-ին (տեսանյութ)

Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթանակ տոնեց «Երևանի» նկատմամբ (տեսանյութ)

Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթ» – «Երևան»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթեց նաև «Արագածին» (տեսանյութ)

Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» կրկին հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթել է խոշոր հաշվով (տեսանյութ)

VBet Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» պարտվեց «Երևանին» (տեսանյութ)

Միքայել Պողոսյան. «Ուրարտու Վբեթի» ու «Արագածի» խաղերը միշտ էլ շատ հետաքրքիր են ստացվում»

Տիգրան Գյոկչյանն այլևս «Արագածի» գլխավոր մարզիչը չէ

VBet Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթեց «Արագածին» և ընդհատեց վերջինիս հաղթական շարքը (տեսանյութ)

Vbet Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթ» – «Արագած» (ուղիղ հեռարձակում)

Vbet Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթի» հերթական հաղթանակը (տեսանյութ)

VBet Եվրասիական լիգա. «Ուրարտու Վբեթը» հաղթել է «Արագածին» (տեսանյութ)

Vbet Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» վստահ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Հիասթափեցնող շարք. «Ուրարտու Վբեթի» պարտությունը ՄԳԱ-ին (ֆոտոշարք)