fbpx
Բաժիններ

Միքայել Պողոսյան. «Ուրարտու Վբեթի» ու «Արագածի» խաղերը միշտ էլ շատ հետաքրքիր են ստացվում»

VBet Ա-լիգայի կանոնավոր առաջնությունում տեղի ունեցավ առաջատարների խաղը, որում «Ուրարտու Վբեթը» 103:98 հաշվով պարտության մատնեց «Արագածին»: Խաղը ամփոփեց «Ուրարտու Վբեթի» գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը:

«Ես ուրախ եմ, որ հաղթեցինք: Ուզում էի, որ ավելի մեծ տարբերությունով հաղթեինք, բայց «Արագածը» պայքարեց մինչև խաղի վերջ: Հաշիվն էլ դա է ցույց տալիս՝ 103:98, դա նշանակում է, որ նրանք շատ միավորներ վաստակեցին, ու մենք էլ: Երկու թիմի մոտ էլ խաղը ստացվում էր: Մրցակցի կազմից Դավիթ Խաչատրյանը լավ խաղաց, երևում է նրա պրոգրեսը, որ կարող է այդ մակարդակի խաղ խաղալ ու օգնել թիմին: «Արագածի» խաղարկողը վերադարձել էր վնասվածքից և շատ օգնեց իր թիմին, ու թեև վերջին 15 րոպեում խաղում էր 4 տուգանքով, բայց կարողացավ մինչև խաղի վերջ պայքարել: Նրանք ֆանտաստիկ նետումներ էին հաջողում, հետո նույնը մենք: Հուսանք՝ Վբեթ Ա-լիգայում նման խաղեր շատ կլինեն:

Երրորդ քառորդում մենք 8 միավոր առաջ էինք, մեր տղաները մի քիչ թուլացրեցին, չէին սպասում, որ «Արագածի» խաղացողները այդպես կվերադառնան խաղ, բայց թայմաութից հետո ամեն ինչ կարգավորեցինք: Մի քիչ բարկացա խաղացողների վրա, որից հետո միանգամից 2 րոպեում հետ բերեցին կորցրածը: Ինչևէ, մենք ու «Արագածը» Ա-լիգայի ֆավորիտներն ենք, մեր խաղերը միշտ այսպես գեղեցիկ է ստացվում»,-նշեց Միքայել Պողոսյանը:

Տիգրան Գյոկչյանն այլևս «Արագածի» գլխավոր մարզիչը չէ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վբեթ Ա-Լիգա․ «Էրեբունի» – ՖԻՄԱ (ուղիղ հեռարձակում)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» վստահ հաղթանակ տոնեց «Էրեբունիի» նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ ՖԻՄԱ-ն հաղթեց «Գյումրիին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ ՖԻՄԱ – «Գյումրի» (ուղիղ հեռարձակում)

Վբեթ Ա-Լիգա․ «Արագածը» հաղթանակ տոնեց «Ուրարտու Վբեթի» նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթ» – «Արագած»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ ՖԻՄԱ-ն հաղթեց «Երևանին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Երևան» – ՖԻՄԱ (ուղիղ հեռարձակում)

Վբեթ Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» պարտվեց արտագնա խաղում (տեսանյութ)

ՎԲեթ Եվրասիական լիգա. «Բարսի Ատիրաու» – «Ուրարտու Վբեթ». ուղիղ հեռարձակում

Վբեթ Ա- Լիգա․ «Արագածը» հաղթեց «Գյումրիին» (տեսանյութ)

Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ

Վբեթ Ա-Լիգա․ «Գյումրին» լարված խաղում հաղթեց «Երևանին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Արագածը» վստահ հաղթանակ տոնեց ՖԻՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» շարունակում է հաղթարշավը (տեսանյութ)