-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Միլանն» իր պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր թիմի 2 ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: Պաշտպան Տեո Էրնանդեսի և կիսապաշտպան Հական Չալխանօղլուի հանձնած թեստերը դրական պատասխաններ են տվել:
2 ֆուտբոլիստներն էլ ախտանշաններ չունեն: Խաղացողներն անմիջապես անցել են տնային կարանտինի: Թիմի մյուս բոլոր ներկայացուցիչները և անձնակազմի անդամները շարունակելու են հետևել հակահամաճարակային կանոններին:
Հունվարի սկզբին կորոնավիրուսով էին վարակվել նաև Ռադե Կրունիչն ու Անտե Ռեբիչը:
«Ռոսոներիները» վաղը՝ հունվարի 18-ին, Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս ուժերը չափելու են «Կալյարիի» հետ: Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը, որն անցկացրած 17 մրցավեճում վաստակել է 40 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը: Առաջատար եռյակում են նաև «Ինտերն» (37 միավոր) ու «Ռոման» (34):
Իբրահիմովիչն անվանել է աշխարհի ուժեղագույն դարպասապահին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո