Իտալական ֆուտբոլի և «Միլանի» լեգենդ Ալեսանդրո Կոստակուրտան Կրիշտիանու Ռոնալդուին համեմատել է ֆուտբոլի արքա Պելեի հետ և 3 պատճառ նշել, թե ինչու է Թուրինի «Յուվենտուսի» նոր առաջատարը նման լեգենդար բրազիլացուն:
«Ռոնալդուն օրեցօր ավելի է նմանվում Պելեին: Ես նայում եմ Կրիշտիանուի գոլերը և նրա մեջ բացահայտում Պելեին:
Բրազիլացին նույնպես բոլոր մրցակիցներից բարձր էր ցատկում և բոլորից կտրուկ էր արագություն հավաքում, ինչպես դա հիմա անում է Ռոնալդուն: Պետք է նաև նշել Ռոնալդուի յուրահատուկ տեխնիկան: Եվ այս հանգամանքները ստիպում են ինձ մտածել, որ Ռոնալդուն Պելեի կրկնօրինակն է»,- լեգենդար իտալացու խոսքերն է փոխանցում Calciomercato-ն:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո