-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Եթե Ջանլուիջի Դոնարուման որոշի հեռանալ «Միլանից», իտալական ակումբը կփորձի ձեռք բերել Սալվատորե Սիրիգուի տրանսֆերը՝ հաղորդում է Football Italia-ն։
Դոնարումայի և «Միլանի»՝ գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա ամռանը։ Դարպասապահի գործակալ Մինո Ռայոլան վերջերս հայտարարել է, որ Ջանլուիջիին խորհուրդ է տվել չերկարաձգել պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ, սակայն Դոնարուման «սրտի ընտրություն» է կատարել։
Նշենք, որ Սիրիգուն այժմ պաշտպանում է «Տորինոյի» գույները։ 33-ամյա դարպասապահը թուրինյան ակումբում է 2017 թվականից։ Նրա պայմանագրի ժամկետը թիմի հետ լրանում է 2022 թվականի ամռանը։
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո