-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իտալական «Միլանի» ղեկավարությանը չի գոհացնում թիմի հարձակման գծի ֆուտբոլիստների ցուցադրած խաղը։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «ռոսոներիները» կփորձեն ձեռք բերել նոր հարձակվողների։
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով, «Միլանը» ցանկանում է գնել «Սաութհեմփթոնի» հարձակվող Մանոլո Գաբիադինիին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն անգլիական թիմը գնահատում է 15 միլիոն եվրո, սակայն պատրաստ կլինի բաց թողնել 12 միլիոն եվրոյի առաջարկ ստանալու դեպքում։
Անձամբ Ջենարո Գատուզոն ասել է, թիմի ղեկավարությունն ուշադրությամբ հետևում է «Սևիլիայի» հարձակվող Լուիս Մուրիելին։ Մարզչի խոսքով, դեռևս պարզ չէ՝ պայմանագիր կկնքվի նրա հետ, թե ոչ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո