Մինասյանի ռեկորդն անցյալում է. Վարդան Բիչախչյանը՝ եվրագավաթներում հայկական թիմերի ամենափորձառու մարզիչ - VNews
Բաժիններ

Մինասյանի ռեկորդն անցյալում է. Վարդան Բիչախչյանը՝ եվրագավաթներում հայկական թիմերի ամենափորձառու մարզիչ

984984 1 - Մինասյանի ռեկորդն անցյալում է. Վարդան Բիչախչյանը՝ եվրագավաթներում հայկական թիմերի ամենափորձառու մարզիչ

Հունգարական «Ֆեհերվարի» հետ Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում Վարդան Բիչախչյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտը նշեց եվրագավաթներում: Դա Բիչախչյանի մարզչական հարուստ կարիերայում եվրագավաթային 21-րդ հանդիպումն էր, որից 20-ում փորձառու մարզիչը ղեկավարել էր շիրակցիների գործողությունները:

Վարդան Բիչախչյանը դարձավ իր սաների հետ եվրագավաթներում բոլորից շատ խաղ անցկացրած մարզիչը՝ գերազանցելով Վարդան Մինասյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինիս գլխավորությամբ «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում ընդհանուր առմամբ 20 խաղ են անցկացրել:

Բիչախչյանի համար եվրագավաթների հերթական մրցաշարը 7-րդն է մարզչական կարիերայում: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն իր նախկին մարզիչ Անդրանիկ Ադամյանին, որի գլխավորությամբ «Շիրակը» 9 անգամ մասնակցել է եվրագավաթների մրցաշարերին:

Gandzasar vs Shirak 15 960x640 - Մինասյանի ռեկորդն անցյալում է. Վարդան Բիչախչյանը՝ եվրագավաթներում հայկական թիմերի ամենափորձառու մարզիչ

«Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում Վարդան Բիչախչյանի նորամուտը եվրագավաթներում կայացել է 2012/13թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում: Նրա գլխավորությամբ շիրակցիները հուլիսի 5-ին Չեռնոգորիայի Նիկշիչ քաղաքում կայացած խաղում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեցին «Ռուդարին»: Պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի (1-1) և «Շիրակը» մտավ հաջորդ փուլ, որտեղ երկու խաղերում էլ զիջեց Իսրայելի «Բնեյ Եհուդային» (0-2, 0-1):

Մեր ընտրանին

Հետաքրքիր է, որ այդ հանդիպումներին մասնակցել են «Արարատի» ներկայիս ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանն ու Կարեն Մուրադյանը: Ընդ որում, Մկոյանը «Ռուդարի» հետ Գյումրիում կայացած պատասխան խաղում ինքնագոլի հեղինակ էր դարձել:

Բիչախչյանի գլխավորությամբ 6 անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, «Շիրակը» 4 անգամ հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել: Այդ ցուցանիշով Բիչախչյանն Աբրահամ Խաշմանյանի հետ մարզիչների մեջ ռեկորդակիր է:

215004653 4503995486300702 3614667915681442291 n 960x640 - Մինասյանի ռեկորդն անցյալում է. Վարդան Բիչախչյանը՝ եվրագավաթներում հայկական թիմերի ամենափորձառու մարզիչ

VNews.am-ը ներկայացնում է եվրագավաթների մրցաշարերում առավել շատ հանդիպումներում իրենց թիմերը գլխավորած մարզիչների ցուցանիշները՝ նշելով նաև եվրագավաթների մասնակցության թիվը (մրց.) և նվաճած հաջորդ փուլի ուղեգրերի քանակը (փուլ):

ՄարզիչներՄրց.ՓուլԽՀՈՊԳՄ%
1. Վարդան Բիչախչյան7421461115-271828,5
2. Վարդան Մինասյան6320621220-352033,3
3. Արկադի Անդրեասյան6318431114-321527,7
4. Անդրանիկ Ադամյան918241213-391018,5
5. Վարուժան Սուքիասյան711821158-39712,9
6. Աբրահամ Խաշմանյան441674521-202552
7. Սևադա Արզումանյան5100193-2113,3
8. Սարգիս Հովսեփյան3184048-161250
9. Արմեն Գյուլբուդաղյանց3182155-15729,1
10. Սամվել Դարբինյան3181166-18416,6

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

«Ալաշկերտը»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

Հայաստանի Սուպերգավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

«Ալաշկերտ» – ՀԻԿ խաղի տոմսերը վաճառքում են

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

Հայաստանի Սուպերգավաթի մրցավարական անձնակազմը

12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ

Ռիկարդո Գոմե՞ս, թե Ժոզե Էմբալո. Կոնֆերենցիաների լիգայի ինստագրամյան էջի հարցումը

Մորի Կոնեն հեռացավ «Արարատից»

VBET ՀՊԼ. «Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Արարատ». Մեկնարկային կազմեր

Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին

«Ռոմայի» տպավորիչ ցուցանիշը Մոուրինյոյի գլխավորությամբ

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» ջախջախեց «ԲԿՄԱ Սոֆիային», Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)