Մինասյանի թիմի հերթական «շոուն», հավաքականի տղաներից շատերը խաղաժամանակ չստացան (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Մինասյանի թիմի հերթական «շոուն», հավաքականի տղաներից շատերը խաղաժամանակ չստացան (տեսանյութ)

YMk 26pHzWg - Մինասյանի թիմի հերթական «շոուն», հավաքականի տղաներից շատերը խաղաժամանակ չստացան (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող անդամների և թեկնածուների ակումբները վերջին օրերի ընթացքում պաշտոնական հանդիպումներ են անցկացրել: Արտասահմանում աշխատող հայազգի մարզիչների թիմերը նույնպես մրցավեճերի են մասնակցել: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մյուս մանրամասներին:

Իտալիայի Ա սերիա, 29-րդ տուր․ «Սասուոլո» 2-2 «Ռոմա»Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց է թողել իր թիմի չորրորդ անընդմեջ պաշտոնական հանդիպումը (3-ը՝ Ա սերիայում): 32-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 խաղի (24-ը՝ մեկնարկային կազմում), դարձել 9 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ռոման» 20 թիմի պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ լավագույն քառյակը եզրափակող «Յուվենտուսից», որի համեմատ 1 մրցավեճ ավելի է անցկացրել, հետ մնալով 5 միավորով:

Գերմանիայի Բունդեսլիգա, 27-րդ տուր․ «Աուգսբուրգ» 2-1 «Հոֆենհայմ»Սարգիս Ադամյանը թեթև վնասվածքի պատճառով բացակայել է իր թիմի հայտացուցակից: 27-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 12 անգամ (բոլոր դեպքերում էլ փոխարինման է մտել)՝ իր ակտիվում գրանցելով 1 գոլ ու 2 արդյունավետ փոխանցում: «Հոֆենհայմը» 18 թիմի պայքարում 12-13-րդ տեղերն է բաժանում նույնքան միավոր ունեցող «Վերդեր Բրեմենի» հետ:

156256905 2813739488895494 170214178736723899 n 960x829 - Մինասյանի թիմի հերթական «շոուն», հավաքականի տղաներից շատերը խաղաժամանակ չստացան (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր․ «Տոբոլ» 1-1 «Աստանա»Վարազդատ Հարոյանը և Տիգրան Բարսեղյանն ամբողջական հանդիպում են անցկացրել: 28-ամյա պաշտպանը և 27-ամյա հարձակվողը մասնակցել են առաջնության մեկնարկային 3 խաղերին (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում): «Աստանան» 3 հանդիպումից հետո վաստակել է 5 միավոր:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր․ «Կայրաթ» 2-2 «Տարազ»․ դաշտի տերերից Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Տարազի» գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն է: Գերազանցապես տեղացի ֆուտբոլիստներով համալրված թիմը գործող չեմպիոնին առաջին կեսից հետո հաղթում էր 2-0 հաշվով, բայց բաց է թողել առավելությունը: «Տարազն» 1-ին տուրում ևս «դրամա» էր ապահովվել՝ առաջին կեսում նախ 2 գնդակ ընդունելով «Կայսարից», ապա մինչև ընդմիջում 3 գոլ խփելով ու ի վերջո հաղթելով: 28-ամյա Հովհաննիսյանը Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման (3-ն էլ՝ հիմնական կազմում)՝ դառնալով 1-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: «Կայրաթը» 3 հանդիպումից հետո իր ակտիվում է գրանցել 7 միավոր, իսկ «Տարազը» նույնքան մրցավեճից հետո՝ 5:

Կիպրոսի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 5-րդ տուր․ «ԱԵԿ Լառնակա» 2-1 «Անորտոսիս»Հովհաննես Համբարձումյանը մնացել է պահեստայինների նստարանին: 30-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 17 անգամ (13-ում՝ հիմնական կազմում) և խփել 1 գոլ: «Անորտոսիսը» 6 թիմի պայքարում գրավում է 4-րդ տեղը՝ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության ուղեգիր պարգևող 3-րդ հորիզոնականից հետ մնալով 9 միավորով: Լավագույն եռյակը եզրափակող ԱԵԼ-ն «Անորտոսիսի» համեմատ 1 խաղ պակաս է անցկացրել:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր․ «Ռոստով» 2-3 «Սպարտակ Մոսկվա»․ Խորեն Բայրամյանը փոխարինման է մտել 77-րդ րոպեին: 29-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 խաղի (11-ը՝ հիմնական կազմում)՝ խփելով 3 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում: «Ռոստովը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ լավագույն եռյակը եզրափակող «Լոկոմոտիվ Մոսկվային» զիջելով 6 միավորով:

WfGv8kyY 5s 960x640 - Մինասյանի թիմի հերթական «շոուն», հավաքականի տղաներից շատերը խաղաժամանակ չստացան (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր․ «Կիզիլժար» 2-0 «Շախտյոր Կարագանդա»Սոլոմոն Իմե Ուդոն ամբողջական մրցավեճ է անցկացրել: Նրա թիմակից Գևորգ Նաջարյանը փոխարինման է մտել 80-րդ րոպեին: 25-ամյա Ուդոն մասնակցել է ընթացիկ առաջնության մեկնարկային 3 խաղերին (3-ում էլ՝ մեկնարկային կազմում), իսկ 23-ամյա Նաջարյանն ասպարեզ է դուրս եկել 2 անգամ (2-ում էլ փոխարինման է մտել): «Շախտյորը» 3 հանդիպումից հետո վաստակել է 3 միավոր, բայց քանի որ կատարված խախտումների պատճառով թիմից հանվել է 3 միավոր, նրա անվան դիմաց այս պահին փաստացի միավոր չկա:

Արգենտինայի առաջնություն, 1-ին փուլ, B խումբ, 8-րդ տուր․ «Նյուելս Օլդ Բոյզ» 2-2 «Ատլետիկո Հուրական»Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջնության 2-րդ անընդմեջ խաղում բացակայել է իր թիմի հայտացուցակից («Խիմնասիա Լա Պլատայի» դեմ նախորդ մրցավեճը, որն ավարտվել է 1-1 հաշվով, կայացել է մարտի 29-ին, երբ Բալեկյանը Հայաստանի հավաքականի ճամբարում էր): 25-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 7 մրցավեճ (6-ը՝ մեկնարկային կազմում): «Ատլետիկո Հուրականը» 13 թիմի պայքարում 9-10-րդ հորիզոնականներն է կիսում «Ատլետիկո Տուկումանի» հետ:

144266636 4979251338813189 4172911285877285835 n 960x640 - Մինասյանի թիմի հերթական «շոուն», հավաքականի տղաներից շատերը խաղաժամանակ չստացան (տեսանյութ)

Սլովակիայի Բարձրագույն խումբ, չեմպիոնական խումբ (առաջնության 2-րդ փուլ), 3-րդ տուր․ «Ժիլինա» 3-3 «Դունայսկա Ստրեդա»․ Վահան Բիչախչյանը բացակայել է իր թիմի հայտացուցակից: 21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում ասպարեզ է մտել 21 անգամ (12-ում՝ մեկնարկային կազմում), խփել 9 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: «Ժիլինան» 6 թիմի պայքարում եզրափակում է ուժեղագույն եռյակը՝ առաջատար «Սլովան Բրատիսլավայից» հետ մնալով 19 միավորով:

Լատվիայի Բարձրագույն խումբ, 3-րդ տուր․ «Ռիգա» 6-1 «Սպարտակս Յուրմալա»․ Էդգար Բաբայանը չի ընդգրկվել իր թիմի հայտացուցակում: 25-ամյա ֆուտբոլիստը, որը վարձավճարով է դանիական «Հոբրոյից» տեղափոխվել «Ռիգա», ընթացիկ առաջնությունում մասնակցել է 2 հանդիպման (2-ում էլ փոխարինման է մտել)՝ խփելով 1 գոլ: «Ռիգան» 3 խաղից հետո վաստակել է 9 միավոր:

151841334 3800740939977669 2166822240118743230 n 960x640 - Մինասյանի թիմի հերթական «շոուն», հավաքականի տղաներից շատերը խաղաժամանակ չստացան (տեսանյութ)

Հունաստանի Սուպերլիգա, հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 2-րդ տուր․ «Լամիա» 1-1 «Վոլոս»․ Գևորգ Ղազարյանը վնասվածքի պատճառով առաջնության հինգերորդ անընդմեջ մրցավեճում բացակայել է իր թիմի հայտացուցակից: 32-ամյա կիսապաշտպանը, որը կիպրական ԱԵԼ-ից է վարձավճարով տեղափոխվել «Լամիա», Հունաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 խաղի (1-ը՝ մեկնարկային կազմում): «Լամիան» 8 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը: Մրցաշարը լքելու են 7-8-րդ տեղեր գրաված թիմերը: «Լամիան» 7-րդ հորիզոնականում գտնվող «Պանայտոլիկոսին» գերազանցում է 6 միավորով:

Հունաստանի Սուպերլիգա, հետնապահների խումբ (առաջնության 2-րդ փուլ), 2-րդ տուր․ «Ատրոմիտոս» 1-1 «Ապոլոն»Անդրե Չալըշըրն առաջնության 2-րդ անընդմեջ հանդիպմանը մնացել է պահեստայինների նստարանին: 30-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 խաղի (4-ը՝ հիմնական կազմում) ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ապոլոնը» 8 թիմի պայքարում 3-4-րդ տեղերն է բաժանում «Ատրոմիտոսի» հետ: Մրցաշարը լքելու են 7-8-րդ հորիզոնականներ գրաված թիմերը: «Ապոլոնը» 7-րդ տեղը զբաղեցնող «Պանայտոլիկոսից» առաջ է անցել 8 միավորով:

52 - Մինասյանի թիմի հերթական «շոուն», հավաքականի տղաներից շատերը խաղաժամանակ չստացան (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր․ «Զենիթ» 2-0 «Խիմկի»Արշակ Կորյանը մնացել է պահեստայինների նստարանին: Նա վնասվածքի պատճառով չէր հայտավորվել իր թիմի՝ առաջնությունում վերջին 4 հանդիպումներին: 25-ամյա Կորյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 11 մրցավեճի (9-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Խիմկին» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 34-րդ տուր․ «Կրասնոդար-2» 1-0 «Չերտանովո»․ Էդուարդ Սպերցյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 53-րդ րոպեին: Նա իր թիմի՝ առաջնությունում վերջին 5 հանդիպումներից 3-ը բաց էր թողել վնասվածքի, վերջին 2-ը՝ Հայաստանի հավաքականի ճամբարում գտնվելու պատճառով: Սպերցյանի թիմակից Հարություն Գրիգորյանը, որը վնասվածքի պատճառով չէր հայտավորվել նախորդ 6 հանդիպումներին, եղել է հիմնական կազմում, 32-րդ րոպեին ստացել դեղին քարտ, փոխարինվել 33-րդ րոպեին: Լևոն Բայրամյանը բացակայել է իր թիմի հայտացուցակից: 20-ամյա Սպերցյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 24 հանդիպման (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ իր անվան դիմաց գրանցելով 14 գոլ ու 4 գոլային փոխանցում: 22-ամյա կիսապաշտպան Գրիգորյանը խաղադաշտ է մտել 20 անգամ (14-ում՝ հիմնական կազմում)՝ դառնալով 1 գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: 23-ամյա կիսապաշտպան Բայրամյանը (Խորեն Բայրամյանի հարազատ եղբայրն է) անցկացրել է 11 խաղ (1-ը՝ մեկնարկային կազմում): «Կրասնոդար-2»-ը 22 թիմի պայքարում գտնվում է 16-րդ տեղում՝ 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ակրոնից», որը վտանգավոր գոտում է, առաջ լինելով ընդամենը 1 միավորով:

0tj2jr8aHHw 960x640 - Մինասյանի թիմի հերթական «շոուն», հավաքականի տղաներից շատերը խաղաժամանակ չստացան (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր․ «Ատիրաու» 1-3 «Ակտոբե»․ «Ատիրաուից» Արամ Հայրապետյանը մնացել է պահեստայինների նստարանին: Նրա թիմակից Արտակ Դաշյանը, որը նախորդ 2 մրցավեճում բացակայել էր թիմի հայտացուցակից, ամբողջական հանդիպում է անցկացրել: Թիմի գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է: «Ակտոբեից» Արմեն Մանուչարյանը մասնակցել է ամբողջ խաղին: 34-ամյա Հայրապետյանն ու 31-ամյա Դաշյանն ընթացիկ առաջնությունում 1-ական անգամ են խաղադաշտ դուրս եկել (2 դեպքում էլ՝ մեկնարկային կազմում): 26-ամյա Մանուչարյանը մասնակցել է նոր մեկնարկած առաջնության 3 խաղի (3 դեպքում էլ՝ մեկնարկային կազմում): «Ատիրաուն» 3 մրցավեճից հետո միավոր չի վաստակել: «Ակտոբեն» 3 հանդիպումից հետո իր ակտիվում է գրանցել 5 միավոր, բայց քանի որ թիմից խախտումների պատճառով հանվել է 3 միավոր, նրա անվան դիմաց այժմ փաստացի 2 միավոր է:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր․ «Արիս» 1-1 «Կայսար»Գեղամ Ղադիմյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 59-րդ րոպեին: 28-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում 3 մրցավեճ է անցկացրել (1-ը՝ մեկնարկային կազմում): «Կայսարը» 3 հանդիպումից հետո վաստակել է 1 միավոր:

RTh4GM7YTT4 - Մինասյանի թիմի հերթական «շոուն», հավաքականի տղաներից շատերը խաղաժամանակ չստացան (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր․ «Ռուբին» 1-0 «Սոչի»Էրիկ Վարդանյանը դուրս է մնացել իր թիմի հայտացուցակից: 22-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 1 հանդիպման (փոխարինման է մտել), ևս 6 մրցավեճի հայտավորված է եղել, բայց հանդես գալու հնարավորություն չի ստացել: «Սոչին» 16 թիմի պայքարում 6-7-րդ տեղերն է կիսում «Ռուբինի» հետ՝ ուժեղագույն եռյակը եզրափակող «Լոկոմոտիվ Մոսկվայից» հետ մնալով 3 միավորով:

Ռուսաստանի Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 34-րդ տուր․ «Ակրոն» 0-0 «Տոմ»Արտյոմ Սիմոնյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 26-ամյա կիսապաշտպանը, որը ձմռանն է «Նոայից» տեղափոխվել «Տոմ», Ազգային լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 8 խաղ (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 2 գոլի հեղինակ: «Տոմը» 22 թիմի պայքարում գտնվում է վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը:

ynctJqB jyA 960x640 - Մինասյանի թիմի հերթական «շոուն», հավաքականի տղաներից շատերը խաղաժամանակ չստացան (տեսանյութ)

Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգա (հեղինակությամբ 3-րդ առաջնություն), 2-րդ խումբ, 17-րդ տուր․ «Ռոդինա Մոսկվա» 1-2 «Օլիմպ-Դոլգոպրուդնի»Արթուր Սարկիսովը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 72-րդ րոպեին: Նա վերջին անգամ պաշտոնական խաղի էր մասնակցել 2020 թվականի օգոստոսի 12-ին՝ «Օլիմպ-Դոլգոպրուդնիի» կազմում փոխարինման մտնելով 2-րդ տուրի «Զենիթ Իրկուտսկի» հետ մրցավեճում: 34-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է մտել 2 անգամ (1-ում՝ հիմնական կազմում): «Օլիմպ-Դոլգոպրուդնին» 16 թիմի պայքարում գլխավորում է աղյուսակը՝ 2-րդ տեղը զբաղեցնող «Դինամո Մոսկվա-2»-ից առաջ անցնելով 8 միավորով: 1-ին հորիզոնական գրաված թիմը կբարձրանա Ազգային լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն):

Ուկրաինայի Առաջին խումբ (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 20-րդ տուր․ «Չեռնոմորեց» 3-0 «Պրիկարպատիե»․ Արթուր Ավագիմյանը 30-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 74-րդ րոպեին: 24-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 18 անգամ (16-ում՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ և 3 գոլային փոխանցում: «Չեռնոմորեցը» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Վերեսից», որի համեմատ 2 հանդիպում պակաս է անցկացրել, հետ մնալով 1 միավորով: Պրեմիեր լիգա են դուրս գալու առաջին 3 տեղեր զբաղեցրած թիմերը:

Շվեյցարիայի «Չելենջ» լիգա (հեղինակությամբ 2-րդ առաջնություն), 27-րդ տուր․ «Քրինս» 1-1 «Լոզանա-Ուշի»․ Օհան Ջորկաեֆը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 58-րդ րոպեին: 23-ամյա կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 18 մրցավեճ (7-ը՝ հիմնական կազմում): «Քրինսը» զբաղեցնում է նախավերջին՝ 9-րդ հորիզոնականը:

Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր․ «Անժեր» 1-1 «Մոնպելյե»Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 20 թիմի պայքարում 7-8-րդ տեղերն է բաժանում «Ռենի» հետ:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյան. «Ես հայ եմ ու գիտեմ՝ ինչ օր է ապրիլի 24-ը» (տեսանյութ)

«Վարդան Մինասյանն ասաց, որ կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի». Բայտանա

Մինասյանի թիմը հիացնում է․ հայ հանրահայտ հարձակվողը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

Բարսեղյանի գոլային փոխանցումն օգնել է «Աստանային» գլխավորել մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ)

«Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի, որքան լավ կլիներ՝ խաղադաշտում լինեի». Սերոբ Գրիգորյան

Ինչպես է Հայաստանի հավաքականի խաղի համար FAF-ը պատրաստել «Սարդարապատ» ակցիան (տեսանյութ)

3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Աղբյուր. «Աստանան» պատրաստվում է վաճառել Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային իրավունքները

Հայտնի է, թե որ ստադիոնում է կայանալու Շվեդիայի և Հայաստանի հավաքականի միջև ընկերական խաղը

Գոլ և գոլային փոխանցում. Տիգրան Բարսեղյանը հաղթանակ պարգևեց «Աստանային» (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանը նույն կերպ գոլ խփեց, ինչպես Ռումինիայի դեմ խաղում (տեսանյութ)

Ինսայդ․ Հայաստանի հավաքականում կլինեն նոր հնչեղ անուններ

Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)