Մինասյանը նշել է 3 եվրոպացի մարզչի, որի աշխատանքին առավել ուշադիր է հետևում - VNews
Բաժիններ

Մինասյանը նշել է 3 եվրոպացի մարզչի, որի աշխատանքին առավել ուշադիր է հետևում

30.09.2019 Ararat Armenia 3 1 Pyunik 30 - Մինասյանը նշել է 3 եվրոպացի մարզչի, որի աշխատանքին առավել ուշադիր է հետևում

Հայ անվանի մասնագետ, ներկայումս ղազախական «Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը յութուբյան Sports True ալիքին տված հարցազրույցում անվանել է այն եվրոպացի մարզիչներին և թիմերին, որոնց առանձնահատուկ ուշադրությամբ է հետևում:

«Միանշանակ, կառանձնացնեմ Գվարդիոլային, նա համար մեկն է: Բանն այն չէ, որ Գվարդիոլան ուժեղագույնն է: Պարզապես նրա դավանած ֆուտբոլն ավելի մոտ է խաղի վերաբերյալ իմ ունեցած պատկերացումներին: Նա հավանաբար առաջին տեղում է:

Ինձ շատ է դուր գալիս նաև Մաուրիսիո Պոչետինոն, որը հիմա ՊՍԺ-ում է աշխատում: Ցավոք, չհաջողվեց դիտել «Մանչեսթեր Սիթիի» ու ՊՍԺ-ի հանդիպումը, քանի որ մրցավեճը շատ ուշ ժամի էր մեկնարկել, իսկ առավոտյան մարզում ունեինք: Բայց արդեն որոշել եմ, որ անպայման դիտելու եմ հանդիպման տեսագրությունը: Պոչետինոն շատ լավ աշխատանք կատարեց «Տոտենհեմում», թիմը շատ ինտենսիվ և գեղեցիկ ֆուտբոլ էր ցուցադրում:

Կնշեմ նաև նախորդ մրցաշրջանի «Լիվերպուլը», այն ֆուտբոլը, որ թիմը գործարկում էր Յուրգեն Կլոպի օրոք: Ինձ համար անսպասելի էր՝ ինչպես էր հնարավոր պահպանել այդ տեմպը, ռիթմն ու անընդհատ այդպես խաղալ: Նրանք բոլոր հանդիպումներում էին նման ինտենսիվությամբ գործում: Բայց ինչպե՞ս էին դրան հասել, չգիտեմ: Գուցե բանն այն է, որ նրանք սովոր են այդ ռիթմին: Սկզբում ուղեղն է հարմարվում, հետո՝ մարմինը: Համոզված եմ՝ եթե մեր ֆուտբոլիստներից որևէ մեկը 19-20 տարեկանում հայտնվեր Անգլիայում, հարմարվեր այդ ֆուտբոլին և օգտվեր նրանց ունեցած տեխնոլոգիաներից, հետագայում ոչ մի տարբերություն չէր լինի՝ տվյալ խաղացողն անգլիացի՞ է, ղազա՞խ, թե՞ օրինակ հայ: Վստահ եմ, որ տվյալ ֆուտբոլիստն այդ տեմպով կխաղար նույնքան հանգիստ, ինչքան անգլիացին»,- ասել է Մինասյանը:

«Տարազը» Ղազախստանի ընթացիկ առաջնության մեկնարկային 10 խաղից հետո վաստակել է 17 միավոր և 14 թիմի պայքարում 4-5-րդ հորիզոնականներն է բաժանում «Կայրաթի» հետ, որի համեմատ 1 մրցավեճ պակաս է անցկացրել:

Մինասյանը՝ Գերմանիա – Հայաստան խաղի մասին․ «Չեմ կասկածում՝ մեր հավաքականն արժանավայել տեսք կունենա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի» է ուզում հրավիրել Իսպանիայի հավաքականի խաղացողին

Անակնկալ տրանսֆեր դեպի Անգլիա․ Նավասը հնարավոր է տեղափոխվի Պրեմիեր լիգա

«Մանչեսթեր Սիթիի» 2 ֆուտբոլիստներ ցանկանում են տեղափոխվել «Բարսելոնա»

Եվրոպական գրանդը ֆավորիտ է Ռոնալդուին գնելու պայքարում

«Մանչեսթեր Սիթին» փոխել է իր որոշումը Ստեռլինգի ապագայի վերաբերյալ

Վարանը որոշում է կայացրել

Գվարդիոլան Լապորտային կարևոր տեղեկություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» մասին

Դոնարուման համաձայնության եկավ իր նոր թիմի հետ

Վեյնալդում. «Այո՛, ՊՍԺ-ում ես ավելի շատ գումար կվաստակեմ»

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մբապեն ասել է՝ վերջին շրջանում ինչ հարց է տալիս ՊՍԺ-ի նախագահին

Մբապե. «Պիտի ճիշտ որոշում կայացնեմ, իսկ դա դժվար է»

Մանեն հանդիպել է Սենեգալի նախագահին և ներկայացրել հայրենի գյուղում հիվանդանոցի կառուցման ծրագիրը

Երկրպագուներն ընտրել են Պրեմիեր լիգա 20/21-ի լավագույն ֆուտբոլիստին

«Լիվերպուլ» կամ «Բավարիա». Տրանսֆերային պայքար գերմանացի ֆուտբոլիստի համար

Պոգբան անդրադարձել է ՊՍԺ-ի հետ բանակցությունների թեմային