Մինչև 150 մարդ, 5 փոխարինում ու այլ կանոններ. ՀՖՖ-ն ներկայացրել է խաղերի անցկացման ուղեցույցը - VNews
Բաժիններ

Մինչև 150 մարդ, 5 փոխարինում ու այլ կանոններ. ՀՖՖ-ն ներկայացրել է խաղերի անցկացման ուղեցույցը

Ինչպես հայտնի է, մայիսի 23-ին վերսկսվելու է Հայաստանի Բարձրագույն խմբի, իսկ մայիսի 30-ին՝ Առաջին խմբի առաջնությունը:

Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված առողջապահական նոր իրավիճակից ելնելով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մշակել է կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույց։

Նշվում է, որ խաղերի ժամանակ մարզադաշտում կարող է ներկա գտնվել առավելագույնը 150 անձ։ Յուրաքանչյուր խաղին կարող է հավատարմագրվել է առավելագույնը 10 լրագրող, որոնք պետք է կրեն դիմակ։ Բոլոր մուտք գործողները պետք է ջերմաչափվեն։ Թիմերը պետք է ժամանեն մարզադաշտ տարբեր ժամերի: Ցանկալի է՝ դաշտի տեր ակումբի ֆուտբոլիստները և պաշտոնյաները ժամանեն մարզադաշտ անձնական մեքենաներով:

Գնդակ մատակարարող երեխաների քանակը պետք է լինի 6-8: Նրանք խաղի ամբողջ ժամանակահատվածում պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ:

Ընդհանուր առմամբ դաշտի տեր ակումբը խաղից առաջ, ընթացքում և խաղից հետո պետք է ապահովի մարզադաշտի բոլոր այն տարածքների ախտահանումը, որտեղ առկա է ֆուտբոլիստների, պաշտոնյաների և ակումբների անձնակազմի տեղաշարժ և անցուդարձ՝ այդ թվում հիմնական տրիբունայի՝ պատվավոր հյուրերի համար նախատեսված հատվածը և լրագրողների նստատեղերը:

Հիմնական կազմի և պահեստային ֆուտբոլիստները նախավարժանքը պետք է կատարեն միմյանցից առանձին:

Փոխարինված ֆուտբոլիստները հնարավորության դեպքում պահեստայինների նստարանին նստելու փոխարեն պետք է տեղափոխվեն մարզադաշտի տրիբունա՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը:

Յուրաքանչյուր թիմի կթույլատրվի կատարել առավելագույնը 5 փոխարինում: Խաղի ընթացքի հաճախակի ընդհատումներից խուսափելու նպատակով յուրաքանչյուր թիմ խաղի ընթացքում կունենա միայն 3 հնարավորություն (դադար) փոխարինում կատարելու համար. փոխարինումները կարող են կատարվել նաև ընդմիջման ժամանակ, որը չի հաշվարկվի, որպես օգտագործված հնարավորություն:

Խաղերի ամբողջ ընթացքում արգելված են ձեռքսեղմումները, թիմային լուսանկարը, գրկախառնությունները, դրոշների և հուշանվերների փոխանակումը:

Հետխաղյա մամուլի ասուլիսները և բրիֆինգները չեղարկվում են և անցկացվում են միայն հեռավար տարբերակով:

ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև VBET Հայաստանի Գավաթի խաղարկության վերսկսումից հետո թիմերի կազմում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման դեպքում ՀՖՖ-ն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները մրցաշրջանը պատշաճ կերպով ավարտին հասցնելու համար և ՀՀ Պարետատան հետ քննարկումների արդյունքում կկայացնի համապատասխան որոշումներ՝ ըստ իրավիճակի:

Ուղեցույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լոռիի» դարպասն արդեն 276 րոպե ամուր փակի տակ է չեմպիոնի հետ մրցախաղերում

Վադիմ Բորեց․ «Մենք դուրս ենք գալիս նոր մակարդակ, թիմը հաղթում է կարևոր խաղերում» (տեսանյութ)

«Շիրակի» առաջին հաղթանակը կարանտինային դադարից հետո․ VNews-ի ֆոտոշարքը «Շիրակ» – «Արարատ» խաղից

«Շիրակ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Ամեն ինչով գերազանցեցինք մրցակցին, բայց վերջին փոխանցումն ու հարվածը չէին ստացվում» (տեսանյութ)

Պաշտոնական․ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնականը հեռացել են ակումբից

«Արարատ-Արմենիայի» և «Լոռիի» խաղում գոլ չգրանցվեց

«Արարատ-Արմենիա» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Պաշտոնական․ Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռիի» ղեկավար կազմը

Ինչպես են փոխվել չեմպիոնության գործակիցները կայացած 2 տուրից հետո

Պաշտոնական․ Արմեն Սանամյանը՝ «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» կփորձի վրեժխնդիր լինել «Լոռիից», «Ալաշկերտը»՝ «Նոայից»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 20-րդ տուրին ընդառաջ

Մելիքսեթյանը՝ ամենափորձառու դարպասապահների, Դեդեչկոն՝ 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Արսեն Պետրոսյան․ «Բոլոր օղակներում պետք է բարելավվենք, որպեսզի «Նոայի» դեմ խաղին ավելի պատրաստ ներկայանանք» (տեսանյութ)