Մինո Ռայոլա. Ով է Մխիթարյանի խորամանկ, բայց գերհաջողակ սուպերգործակալը - VNews
Բաժիններ

Մինո Ռայոլա. Ով է Մխիթարյանի խորամանկ, բայց գերհաջողակ սուպերգործակալը

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան իր գործում լավագույններից մեկն է ֆուտբոլում, եթե ոչ լավագույնը. նա համաշխարհային ֆուտբոլում ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Նա ունի 72 հաճախորդ, որոնց թվում են աշխարհի հզորագույն ֆուտբոլիստներից՝ Զլատան Իբրահիմովիչը, Պոլ Պոգբան, Ռոմելու Լուկակուն, Մարկո Վերատին, Լորենցո Ինսինյեն, ինչպես նաև հեռանկարային տաղանդներից Մատեյս դե Լիխտը, Էրլինգ Հալանդը, Ջանլուիջի Դոնարուման, Ջասթին Կլյուվերտը, Դոնյել Մալենը, Մոյզե Քինը և այլք:

VNews-ը ներկայացնում է՝ ինչպես է հակասական, շատերի կողմից չընդունված այս կերպարը սկսել գործակալի իր կարիերան, ինչ ճանապարհ է անցել, ինչ հմտություններ ունի՝ նման հաջողությունների հասնելու և ինչ մեծ գործարքներ է կատարել նա:

Ռայոլան ծնվել է Իտալիայում, սակայն արդեն 1968-ին, երբ նա դեռ 1 տարեկան էր, ծնողներն արտագաղթել են Նիդերլանդներ, որտեղ էլ նա մեծացել է ու սկսել իր գործունեությունը:

«Հայրս Նիդերլանդներում իր առաջին ռեստորանը բացեց, իսկ հետո արդեն 25 ռեստորան ուներ: Ընտանիքս միշտ քրտնաջան աշխատել է, և ես օգնել եմ նրանց: Ես հորս ավագ որդին էի, նրանից ավելի լավ էի խոսում նիդերլանդերեն ու նրա գլխավոր օգնականն էի, զբաղվում էի վաճառքներով, գովազդներով, կազմակերպում էի ամեն ինչ ու բանակցում. դա էր իմ գործը: Այն, ինչ կարողանում եմ անել հիմա, սովորել եմ ռեստորանում աշխատելու ժամանակաշրջանից», – ասել է Ռայոլան 11Freunde ամսագրին տված հարցազրույցում:

Ռայոլան ֆուտբոլ իր մուտքը գործել է որպես ֆուտբոլիստ՝ խաղալով նիդերլանդական «Հարլեմում», բայց 18 տարեկանում արդեն հասկացել է, որ ֆուտբոլիստի կարիերան իրենը չէ, բայց նա չի կորցրել կիրքը ֆուտբոլի հանդեպ ու սկսել մարզել «Հարլեմի» երիտասարդական թիմը՝ միաժամանակ սովորելով իրավաբանություն:

Ռայոլան միշտ է ուղղախոս եղել, ինչը շատերն անհարգալից վերաբերմունք են համարում մինչև հիմա, բայց բնավորության այդ գիծը պատճառ է դարձել նրա՝ հաջողակ գործակալ դառնալուն:

«Հարլեմի» նախագահն ամեն ուրբաթ գալիս էր հորս ռեստորան ու ճաշում մեզ հետ: Ես ամեն անգամ ասում էի նրան, որ նա ոչինչ չի հասկանում ֆուտբոլից: Մի օր էլ նա ինձ ասաց՝ «Ուրեմն դու փոձիր»: Նա ինձ նշանակեց ակումբի մարզական տնօրենի պաշտոնում»:

Մարզական տնօրենի պաշտոնում աշխատելուց հետո Ռայոլան հարուստ փորձ է ձեռք բերում ու գտնում իր իսկական գործը՝ գործակալի աշխատանքը: Նա ընդունվում է Sports Promotions ընկերություն, որտեղ իրականացնում է մի քանի խոշոր գործարք, որոնցից մեկն, օրինակ, Դենիս Բերգկամպի՝ «Ինտեր» տեղափոխությունն է:

Հետագայում Մինոն հասկանում է իր առավելությունները՝ բանակցություններում ճկուն լինելը, մարքեթինգում իսկական վարպետ լինելը, կապեր հաստատելն ու արդյունավետ միջնորդի դեր կատարելը, 8 լեզվի իմացությունը, թեպետ ինչպես ինքն է բնորոշում՝ «դա պատրաստվածություն է, ոչ թե խելացիություն», և որ ամենակարևորն է՝ սկաուտի հրաշալի աչք ունենալը. եվրոպական ամենատարբեր երկրներում հայտնվում են տաղանդներ, սկսում են փայլել ավելի բարձր մակարդակներում՝ Չեմպիոնների լիգայում, ու երբ արդեն դառնում են հայտնի ամբողջ աշխարհում՝ պարզվում է, որ այդ ֆուտբոլիստների գործակալը թմբլիկ իտալացին է: Ռայոլան առանձնանում է ու սկսում իր անհատական սուպեր կարիերան:

Մինո Ռայոլայի հաճախորդների խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մխիթարյանը ֆուտբոլի վերադարձի առիթով նոր խաղակոշիկներ է ներկայացրել

Հայտնի է՝ որքան բաց կթողնեն Հալանդն ու Դաուդը

«Ռեալի» ծրագիրը՝ 4 ֆուտբոլիստ՝ Պոգբայի տրանսֆերի դիմաց

Հալանդը վնասվածք է ստացել մրցավարի հետ բախման արդյունքում

Իբրահիմովիչը վերադարձել է Շվեդիա

«Յուվենտուսը» մտափոխվել է Պոգբայի տրանսֆերի հարցով

Ալֆոնսո Դևիսը արտասովոր նվաճման է հասել «Բորուսիայի» հետ խաղում

Պոգբան, հանուն «Յուվենտուս» տեղափոխման, պետք է գնա վճռական քայլի

«Միլանը» հայտնել է Իբրահիմովիչի վնասվածքի լրջության մասին

Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել

«Ռեալը» ևս մեկ տարբերակ է մտածել Հալանդին գնելու համար

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

«Բորուսիան» սահմանել է Հալանդի տրանսֆերային արժեքը

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)