-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում պայքարի են դուրս եկել սամբիստները:
57կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում՝ հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մանուկյանը 1։9 հաշվով զիջել է ադրբեջանցի Մեհման Խալիլովին։ Մեր սամբիստը պայքարն սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 10։1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Իվան Պիլիպյակին։
Կիսաեզրափակիչում Մաքսիմը 0։4 հաշվով զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Խերտեկ Սայանին և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել։
Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի
Մինսկ 2019. Ասյա Լալազարյանը պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո