Mirror․ «Բարսելոնան» համաձայնել է Մեսիի տրանսֆերը վաճառել «Մանչեսթեր Սիթիին» - VNews
Բաժիններ

Mirror․ «Բարսելոնան» համաձայնել է Մեսիի տրանսֆերը վաճառել «Մանչեսթեր Սիթիին»

«Բարսելոնան» որոշում է կայացրել հարձակվող Լիոնել Մեսիի տրանսֆերը վաճառել «Մանչեսթեր Սիթիին»: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Ըստ այդ պարբերականի՝ ակումբը համաձայնել է իր խաղացողին զիջել «քաղաքաբնակներին»: Կատալոնացիները տեղափոխության դիմաց ցանկանում են ստանալ 280 մլն եվրո: «Բարսելոնան» դիտարկում է նաև «Մանչեսթեր Սիթիի» մի քանի ֆուտբոլիստների՝ գործարքում ընդգրկվելու տարբերակը՝ ընդհանուր 134 մլն եվրո արժեքով։ Շրջանառվում են պաշտպան Էրիկ Գարսիայի, կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի և հարձակվող Գաբրիել Ժեզուշի անունները:

Cadena Ser պարբերականն ավելի վաղ հաղորդել էր, որ Մեսիի ծառայություններով հետաքրքրված ակումբները ստիպված չեն լինի 700 մլն եվրո վճարել «Բարսելոնային», ինչպես նշվում էր անցյալում: Բանն այն է, որ պայմանագրում ասվում է՝ եթե ֆուտբոլիստն իր վերջին մրցաշրջանն է անցկացնելու «Բարսելոնայում», ապա 700 մլն եվրո կազմող հրաժարագնի պարտադիր վճարման մասին կետը չի գործում: Հետևաբար, այդ կետը գործածությունից դուրս է գալիս, եթե խաղացողը խզում է պայմանագիրը 2019/20թթ․ մրցաշրջանի ավարտից հետո: Արգենտինացու համաձայնագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթին» ֆավորիտ է Մեսիի տրանսֆերին հավակնող ակումբների թվում: Ավելի վաղ հաղորդվում էր՝ «Բարսելոնան» չի պատրաստվում բաց թողնել «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրին, ուստի նրանից կհրաժարվի միայն այլ ակումբի կողմից հրաժարագնի՝ 700 մլն եվրոյի վճարման դեպքում:

Կային նաև տեղեկություններ, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գտնվում է Բարսելոնայում: Իսպանացի մասնագետը պետք է հանդիպի Մեսիի հետ, որպեսզի քննարկի նրա ապագայի հարցը:

Մեսին «Բարսելոնային» հայտնել է, որ չի ներկայանալու վաղը նախատեսված բուժզննմանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անսու Ֆատին պատմական նվաճման է հասել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան» առանց լուրջ խնդրի հաղթեց «Ֆերենցվարոշին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Ֆերենցվարոշի» դեմ խաղում

Էմերի. «Մբապեն ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ» դեռ 2018-ին»

France Football. Լավագույն հարձակվողների հավակնորդները

«Ռեալը» ևս մեկ կորուստ ունի Կլասիկոյից առաջ

Կուման. «Մեսին կարող է ավելի լավ խաղալ»

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

Թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» ձախողում են ռոտացիոն մարտավարությունը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից միայն Տեր Շտեգենը, Դե Յոնգն ու Լանգլեն են համաձայն աշխատավարձի կրճատմանը

Կուման․ «Բարսելոնան» առաջին խաղակեսում ավելի լավ տեսք ուներ»

Ռամոսը ծնկի վնասվածք է ստացել «Բարսելոնայի» դեմ խաղից մեկ շաբաթ առաջ

«Բարսելոնան» նույնպես պարտվեց՝ հետևելով «Ռեալի» օրինակին (տեսանյութ)

Գվարդիոլայի մարզչական կարիերայի 500-րդ հաղթանակը

«Սիթին» նվազագույն հաշվով հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)