«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև - VNews
Բաժիններ

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Sport 24-ի հետ զրույցում պատմել է հայաստանյան կյանքի, ֆուտբոլի մասին, խոսել է «Փյունիկի» ելույթների, նպատակների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարել հայկական ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանին:

Ներկայացնում ենք մի քանի հատված.

«Հայերե՞նը, «փող չկա»՝ սա իմ ունիվերսալ պատասխանն է Հայաստանում: Իմ առաջ խնդիր չեմ դրել սովորել լեզուն, բայց ֆուտբոլային հիմնական տերմիններին տիրապետում եմ, ինչպես օրինակ՝ «հարված», «առաջ», «հետ»: Մյուս բոլոր հիմնական ֆուտբոլային արտահայտությունները նույնպես սովորել եմ:

Հայաստանում մարդիկ ազատ են, ինտելեկտուալ, կրթված: Երկրի մշակույթն ու վարվելակերպը նման է իտալականին:

Ինչպե՞ս ծնվեց Հենրիխ Մխիթարյանի նման աստղը, դա և՛ քրտնաջան աշխատանքի, և՛ տաղանդի արդյունք է: Նա կարողանում է անել այն, ինչ մյուսներին չի հաջողվում, իսկ դրան միայն աշխատասիրությամբ չես հասնի: Իսկ, թե ինչպես է նա մշակել վարպետությունը, ես լսել եմ «Փյունիկի» մարզիչներից:

Հենրիխը եվրոպական ֆուտբոլի աստղն է: Հավաքականի ամեն խաղից հետո իմ ֆուտբոլիստներին ցույց եմ տալիս Մխիթարյանի ակտիվությունը խաղադաշտում ու անհատական պայքաների քանակը: Ոչ մի խաղում նա չի իջնում իր մակարդակից: Միշտ ասում եմ. «Հենրիխը խաղում է խելահեղ նվիրվածությամբ: Որպեսզի հայտնվեք այնտեղ, որտեղ Հենրիխն է, դուք պետք է կրկնակի ավելացնեք»,-ասել է Տալալաևը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ

Պաշտոնական․ «Արսենալը» նոր դարպասապահ ունի

Մխիթարյանը շնորհավորական սթորիներ է արել համացանցում (լուսանկարներ)

Ֆոնսեկա․ «Մխիթարյանի, Պեդրոյի և Պելեգրինիի միջև կոմբինացիաներն օգնեցին պահեր ստեղծել»

Մորի Կոնեն ու ևս 9 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը VBET Հայաստանի գավաթի մրցաշարում

«Արսենալը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Պրեմիեր լիգա 20/21-ում (տեսանյութ)

«Ռոման» Ա սերիայում մեկնարկեց ոչ-ոքիով, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում իր 300-րդ խաղի հոբելյանը նշեց

Մխիթարյանը՝ «կեղծ 9 համար»․ «Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» հայտացուցակը «Վերոնայի» դեմ խաղի համար

«Ուրարտուն» վերջին րոպեներին հաղթանակ կորզեց «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթ. «Ուրարտու»-«Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

Կարիերայի լավագույն մրցաշրջանի սպասումով. Մխիթարյանի 4 մարտահրավերները՝ 2020/21-ին ընդառաջ

Արմեն Նահապետյանը վարձավճարով տեղափոխվել է «Փյունիկ»

3 օր մինչև մրցաշրջանի մեկնարկը․ «Ռոման» հերթական մարզումն է անցկացրել (ֆոտո)