-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել La Repubblica-ին, որի ժամանակ խոսել է արցախյան պատերազմի մասին։
Ձեր ծննդյան օրից մեկ տարի առաջ սկսվել է արցախյան կոնֆլիկտը։ Այն ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեզ վրա։
Քչերն են ինձ հասկանում, որովհետև չեն հայտնվել նման իրավիճակում։ Մանկությանս տարիներին շատ բան չէի հասկանում, բայց հետո սկսեցի դպրոց գնալ և արդեն այնտեղ ցավալի դեպքերի մասին իմացա։ Անհավանական է, որ նման բաներ տեղի են ունենում 21-րդ դարում՝ պատերազմ, որը տևում է 30 տարի։ Ցավալի է, որ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնց գողացել են իրենց ընտանիքներից։
Ֆուտբոլային հանրությունից աջակցություն ակնկալո՞ւմ էինք։
Երբ պատերազմը սկսվեց, ինձ խնդրեցին տարբեր ֆուտբոլիստների դիմել, որ Հայաստանին աջակցող հայտարարություններ կատարեն։ Բայց ես դեմ էի դիմել մարդկանց, որոնք ծանոթ չեն մեր պատմությանը։ Ես ինքս հայտարություն կատարեցի, բայց կոչով ամբողջ աշխարհին, ոչ թե անհատապես։
Ինչպե՞ս որոշեցիք նման քայլի գնալ։
Կարևոր էր արթնացնել աշխարհին, որ ինչ-որ մեկը լսի մեր ձայնը։ Շատերը նախընտրեցին չմիջամտել։ Ես շնորհակալ եմ Իտալիայի կառավարությանն աջակցության համար, այդ թվում Մատեո Սալվինիին (նախկին ներքին գործերի նախարար և փոխվարչապետ-խմբ․), նույնիսկ եթե համաձայն չեմ նրա քաղաքական հայացքների հետ։ Նաև շնորհակալ եմ բոլորին, որոնք ճանաչեցին Արցախի անկախությունը։
«Ռոման» նաև հումանիտար օգնություն էր ուղարկել հայերին։
Այո, դա ֆանտաստիկ էր։ Փայլուն նախաձեռնություն էր։ Ակումբը տեսավ մարդկանց տառապանքը և որոշեց օգնություն ցուցաբերել։ Երբեք չեմ դադարի շնորհակալ լինել «Ռոմային»։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո