fbpx
Բաժիններ

Մխիթարյան․ «Կարևոր ամիս է, ու բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք»

Խաղի մանրամասները

Իտալիա, Սերիա A, 24 տուր

15 Փետրվար 2020 - 23:45

2

Ատալանտա

1

Ռոմա

0 - 1 Էդին Դզեկո - 45`

1 - 1 Խոսե Լուիս Պալոմինո - 50`

2 - 1 Մարիո Պաշալիչ - 59`

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբի՝ «Ատալանտայի» դեմ առաջիկա հանդիպման պաշտոնական խաղային ծրագրի հյուրն է եղել, որի ընթացքում հայ կիսապաշտպանը խոսել է վնասվածքից ապաքինվելու և այլ թեմաների մասին։

– Եկեք սկսենք թվերով․ 10 հանդիպում, 541 րոպե խաղադաշտում, 4 գոլ․ միջին ցուցանիշը բավական լավն է։

– Այո՛, բայց դա բավական չէ։ Հիմա ես ուզում եմ ամեն ինչ անել՝ թիմին օգնելու համար․ ավելի շատ գոլեր խփել, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել ու օգնել թիմին հաղթանակի հասնել։

– Վնասվածքից հետո ինչպե՞ս է ընթանում Ձեր ապաքինման գործընթացը։

– Հիմա ավելի լավ եմ զգում։ Ցավալի է, որ չկարողացա ելույթ ունենալ «Յուվեի» դեմ ու դերբիում։ Այնուամենայնիվ, վնասվածքներ լինում են, ու ես երկար ու տքնաջան աշխատել եմ, որպեսզի վերադառնամ։

– «Ռոման» փայլուն տեսք ուներ «Լացիոյի» դեմ խաղում․ ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո։

– Նորմալ է, որ շարունակությունն այսպիսին է, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Մի օր լավ տեսք ունես ու լավ ես խաղում, մյուս օրը մի բան պատահում է, ու արդյունքն այնպիսին չի լինում։ Սա նորմալ է ֆուտբոլում, սակայն մենք պետք է աշխատենք ու հավատանք ինքներս մեզ։

– Հաջորդն «Ատալանտայի» դեմ խաղն է Բերգամոյում։

– Շատ լավ գիտենք այս խաղի կարևորությունը։ Ամեն ինչ պետք է անենք՝ հաղթանակի հասնելու համար, թեպետ հեշտ չի լինելու։ Ամեն դեպքում սա այլ խաղ է լինելու ու տարբերվելու է նախորդից, որտեղ մենք զիջեցինք 0-2 հաշվով։

– Փետրվարը կարևոր ամիս է, քանի որ Եվրոպա լիգան ևս վերադառնում է։

– Կարևոր կազմ ունենք, իսկ մարզիչը կներգրավի բոլորին։ Բոլորը պետք է պատրաստ լինեն ու պատասխանատվություն ստանձնեն առաջիկա խաղերի համար։ Մենք պետք է պատրաստ լինենք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, առանց մտածելու, թե որքան կարևոր են մեզ համար այդ խաղերը, քանի որ չենք կարող այդքան ճնշում վերցնել այդպիսի խաղերից առաջ։ Մեզ համար շատ կարևոր ամիս է։

 

Կատարե՛ք խաղադրույք Իտալիայի Ա սերիայի խաղերի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» մեկնարկային կազմը «Գենտի» դեմ խաղում

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Գենտի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» հայտացուցակը «Գենտի» դեմ խաղի համար

«Ինտերը» ծրագրում է գնել «Ռոմայի» կիսապաշտպանին

Անդրեա Անյելի. «Կխաբեմ, եթե ասեմ, որ նրա մասին չենք մտածում»

Սմոլինգը մեկնաբանել է իր՝ «Ռոմայում» մնալու մասին լուրերը

«Դերբի դ՛Իտալիան» ու Ա սերիայի ևս 5 խաղ կանցնի առանց հանդիսականների

Մխիթարյանը՝ Ա Սերիայի՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Մխիթարյանի շքեղ գոլային փոխանցման անիմացիոն տարբերակը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը՝ «Լեչեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Իտալիայում կարող են հետաձգվել հաջորդ տուրի բոլոր հանդիպումները

Մխիթարյան․ «Այս հաղթանակն իր ազդեցությունը կունենա հոգեբանական առումով»

Մխիթարյանը հավակնում է «Ռոմա» – «Լեչե» հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Ֆոնսեկա․ «Միկին որակ է հաղորդում մեր գրոհներին»

«Ռոման» ջախջախեց «Լեչեին», Մխիթարյանը՝ գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը վերջին անգամ մոտ մեկ տարի առաջ էր ներքին առաջնության խաղում դարձել և՛ գոլի, և՛ «ասիստի» հեղինակ