Մխիթարյան․ «Ուզում եմ՝ երկրորդ մրցաշրջանս «Ռոմայում» ավելի լավը լինի» - VNews
Բաժիններ

Մխիթարյան․ «Ուզում եմ՝ երկրորդ մրցաշրջանս «Ռոմայում» ավելի լավը լինի»

Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբի հետ մշտական պայմանագիր կնքելուց հետո հարցազրույց է անցկացրել թիմի մամուլի ծառայության հետ։

Հարցազրույցի ընթացքում Հենրիխը խոսել է «Ռոմայի» մշտական անդամ դառնալու մասին։

«Անկեղծ ասած՝ իմ մտքում երբեք չի եղել այն՝ ես վարձակալությա՞մբ եմ խաղում, թե՞ մշտական հիմունքով։ Ես միշտ նվիրվում եմ թիմին, հնարավորն անում եմ՝ հաջողություն գրանցելու համար։

Ես շատ ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել «Ռոմայի» հետ և որ թիմի մշտական անդամ եմ։ Կարծում եմ՝ սա ճիշտ որոշում էր թե՛ ինձ, թե՛ մարզական կարիերայիս համար։

Կարող եմ ասել՝ ես նույն տղան եմ, և ինձ համար ոչինչ չի փոխվել։ Ցանկանում եմ խաղալ ու հաջողություն բերել թիմին։

Նախորդ մրցաշրջանների համեմատ՝ այս մինչմրցաշրջանային պատրաստությունը տարբերվում է ժամանակային առումով, բայց ես վստահ եմ, որ մենք հիմա ավելի մոտիվացված ենք։

Ամենակարևորն այն է, որ մենք հաջողության հասնենք։ Ես խաղում եմ՝ գոլեր խփելու, գոլային փոխանցումներ կատարելու ու թիմին հաղթանակի հասնելու հարցում օգնելու համար։ Երբ թիմը հաղթում է, ես շատ լավ եմ զգում, որ մասնակցություն եմ ունեցել այդ հաղթանակում։

Ես պատրաստվում եմ առաջ շարժվել ու հնարավորն անել, որ նախորդ մրցաշրջանի վիճակագրությանս գերազանցող վիճակագրություն գրանցեմ առաջիկա մրցաշրջանում»,- «Ռոմայի» պաշտոնական կայքը փոխանցում է Հենրիխի խոսքը։

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը՝ «Բենեվենտոյի» նկատմամբ հաղթանակից հետո. «Իմ երկիրը սրտումս է»

«Մխիթարյան-Ջեկո-Պեդրո եռյակը փայլուն է աշխատում». Մխիթարյանի գնահատականները «Բենեվենտոյի» դեմ խաղում

Պեդրո. «Սկսել եմ ավելի լավ հասկանալ Մխիթարյանին ու Ջեկոյին»

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Բենեվենտոյի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

«Ռոման» հաղթեց «Բենևենտոյին», Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը 2-րդ գոլային փոխանցումը կատարեց, գոլի հեղինակն այս անգամ ևս Ջեկոն էր (տեսանյութ)

Մխիթարյանի նրբագեղ գոլային փոխանցումը «Բենևենտոյի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բենևենտոյի» դեմ խաղում

«Ռոմայի» հայտացուցակը «Բենևենտոյի» դեմ խաղի համար

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական մամուլի

«Յուվենտուսը» սայթաքեց արտագնա խաղում (տեսանյութ)

Բուֆոնն Ա Սերիայում 650 հանդիպում անցկացրած առաջին ֆուտբոլիստն է

Միլանյան դերբիում «Միլանն» ուժեղ էր, «Լացիոն» պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)

«Ռոմայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի ստուգման թեստ են հանձնել

Ֆոնսեկա. «Վիլյարի համար բարդ է կատարել Մխիթարյանի կամ Պեդրոյի դերը»

«Նապոլին» խոշոր հաշվով հաղթեց «Ատալանտային» (տեսանյութ)