-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային», իսկ հռոմեական ակումբի հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով հաջողության հասնել Պեդրո Ռոդրիգեսին:
Հայաստանի հավաքականի ավագը սոցիալական ցանցերում հրապարակել է իսպանացու գոլից հետո արված լուսանկար, որում, նրանից և Պեդրոյից զատ, նաև Էդին Ջեկոն է, ու գրել․ ««Առա՛ջ, «Ռոմա՛», առա՛ջ, Հայաստա՛ն»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «Ֆիորենտինայի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
31-ամյա խաղացողն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է «Ռոմայի» բոլոր 6 հանդիպումներին (մշտապես՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ: Նա 1 արդյունավետ փոխանցում էլ կատարել է Եվրոպա լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլում անցկացրած 2 մրցավեճում:
Մխիթարյան. «Ճանաչո՞ւմ եք ինձ, ճանաչե՛ք Արցախը»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո