Մխիթարյան․ «Այն, ինչ Մոուրինյոյի հետ եղել է Մանչեսթերում, այնտեղ էլ ավարտվել է» - VNews
Բաժիններ

Մխիթարյան․ «Այն, ինչ Մոուրինյոյի հետ եղել է Մանչեսթերում, այնտեղ էլ ավարտվել է»

Manchester United Jose Mourinho Henrikh Mkhitaryan coach Silvino Louro - Մխիթարյան․ «Այն, ինչ Մոուրինյոյի հետ եղել է Մանչեսթերում, այնտեղ էլ ավարտվել է»

«Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը գոլի հեղինակ է դարձել Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրում «Լացիոյի» դեմ կայացած տնային խաղում (2-0), հանդիպումից հետո ևս մեկ անգամ անդրադարձել է իր ապագայի թեմային և խոսել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին, որի օրոք խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Պետք է հասկանանք, որ ես 32 տարեկան եմ, և ընտրություն կատարելը հեշտ չէ: Անհրաժեշտ է վերլուծել ամեն ինչ ու տեսնել՝ արդյոք տվյալ որոշումը լավ կլինի ինձ համար, թե՝ ոչ: Պետք է իմանամ ամեն ինչ:

Ինչ վերաբերվում է Մոուրինյոյի հետ իմ հարաբերություններին, ապա ինչ եղել է Մանչեսթերում, այնտեղ էլ ավարտվել է: Եթե ես մնամ այստեղ, մենք ամեն ինչ զրոյից կսկսենք: Հարկավոր է գիտակցել՝ եթե ցանկանում ենք ինչ-որ բան նվաճել, պետք է ունենանք նույն ձգտումը: Եթե մնամ «Ռոմայում», ամեն ինչ կանեմ թիմին օգնելու համար: Դեռ ժամանակ կունենանք այդ ամենի մասին խոսելու համար»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը:

Հավելենք, որ իտալական պարբերականը հրապարակման մեջ հիշեցրել է Մխիթարյանի կողմից Մոուրինյոյի մասին անցյալում հնչեցրած խոսքերը: Կիսապաշտպանը, մասնավորապես, պորտուգալացուն անվանել էր «իր կարիերայի ամենաբարդ մարզիչ»:

Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 32 հանդիպման (28-ը՝ մեկնարկային կազմում) և իր ակտիվում գրանցել 12 գոլ ու 10 արդյունավետ փոխանցում:

«Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բորուսիան» չի ուզում ձգձգել Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործընթացը

Անակնկալ տրանսֆեր դեպի Անգլիա․ Նավասը հնարավոր է տեղափոխվի Պրեմիեր լիգա

«Ռեալը» մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

Վարանը որոշում է կայացրել

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Սուպերտրանսֆերը մոտենում է. ազդանշաններ ֆուտբոլիստի շրջապատից

Պայմանագիրը համաձայնեցված է. «Ռոմայի» գլխավոր մարզիչը տեղափոխվում է անգլիական գրանդ

«Ռոնալդուն «սիրահարված» էր Բենզեմային». Մոուրինյո

Կոմանը հնարավոր է կարիերան շարունակի Պրեմիեր լիգայում

The Guardian. «Մանչեսթեր Յունայթեդն» ու Սանչոն համաձայնեցրել են անհատական պայմանագիրը

Պոգբան անդրադարձել է ՊՍԺ-ի հետ բանակցությունների թեմային

Մոուրինյոյի առաջին տրանսֆե՞րը. «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» ֆուտբոլիստի հետ

«Մեզ բացակա չդնեք». Մխիթարյանն ու 4 աստղեր, որոնք ճակատագրի հեգնանքով բաց կթողնեն ԵՎՐՈ 2020-ը

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է արել Սանչոյի համար․ «Բորուսիայի» պատասխանը հայտնի է

«Հերթական մրցաշրջանն անցկացնելով առանց տիտղոսի՝ նրանք դրականն են գտնում». Մոուրինյոն՝ «ՄՅու»-ի մասին