Մխիթարյան․ «Ֆանտաստիկ է, որ 3 տիտղոս եմ նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում» - VNews
Բաժիններ

Մխիթարյան․ «Ֆանտաստիկ է, որ 3 տիտղոս եմ նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում»

Henrikh Mkhitaryan with Europa League Trophy Vivaro News 67 - Մխիթարյան․ «Ֆանտաստիկ է, որ 3 տիտղոս եմ նվաճել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

29 Ապրիլ 2021 - 23:00

6

Մանչեսթեր Յունայթեդ

2

ԱՍ Ռոմա

1 - 0 Բրունու Ֆերնանդեշ - 9`

1 - 1 Լորենցո Պելեգրինի - 15`

1 - 2 Էդին Ջեկո - 33`

2 - 2 Էդինսոն Կավանի - 48`

3 - 2 Էդինսոն Կավանի - 64`

4 - 2 Բրունու Ֆերնանդեշ - 71`

5 - 2 Պոլ Պոգբա - 75`

6 - 2 Մեյսոն Գրինվուդ - 86`

«Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը The Athletic-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում տիտղոսներ նվաճելու փաստին, ինչպես նաև խոսել Եվրոպա լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության մասին:

Հռոմեական թիմը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը չափելու է հենց անգլիական ակումբի հետ: Դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ Մանչեսթերում, պատասխան մրցավեճը մայիսի 6-ին՝ Հռոմում:

«Երբեք չեմ զղջում որոշումներիս համար: Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելը յուրահատուկ փորձ էր:

«Մանչեսթեր Յունայթեդում» ինձ համար, ընդհանուր առմամբ, շատ դժվար էր, բայց առաջին 2-3 ամիսներից հետո հրաշալի ժամանակահատված անցկացրի: Թիմի կազմում 3 տիտղոս նվաճեցի, դա պարզապես ֆանտաստիկ է: Գիտեք՝ որոշները «Յունայթեդում» շատ տարիներ են անցկացրել, սակայն այդպես էլ ոչինչ չեն նվաճել:

Ինչ վերաբերում է Եվրոպա լիգային, ապա մենք իտալական միակ ակումբն ենք, որ շարունակում ենք ելույթները Եվրոպայում:

Խաղացանկը մեզ համար դժվարություններ է ստեղծում, քանի որ շաբաթվա ընթացքում 3 հանդիպում ենք անցկացնում, իսկ Ա սերիայում մեր մրցակիցները՝ միայն 1: Բայց մենք չենք ցանկանում բողոքել:

Գիտենք, որ Եվրոպա լիգայում հաղթելու համար հարկավոր է ևս 3 խաղ անցկացնել, ուստի պետք է պայքարենք ու ներդնենք ուժերի առավելագույնը: Եթե նվաճենք Եվրոպա լիգայի գավաթը, ավտոմատ կերպով կկարողանանք որակավորվել նաև Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկությանը»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագը:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2016-2018թթ․՝ նրա կազմում դառնալով Անգլիայի Լիգայի գավաթակիր, սուպերգավաթակիր և Եվրոպա լիգայի գավաթակիր:

Մխիթարյանը նշել է՝ որոնք էին Կլոպի, Տուխելի ու Մոուրինյոյի տարբերությունները

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Առեղծվա՞ծ, թե՞ օրինաչափ. Ինչու է Պոգբան ավելի լավ խաղում Ֆրանսիայի հավաքականում, քան ՄՅՈւ-ում

«Ռոման» համաձայնության է եկել նոր դարպասապահի հետ

«Բորուսիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մոտենում են Սանչոյի գործարքի ավարտին

«Ռեալը» ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել «Ռոմային»

«Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կհայտարարի նոր դարպասապահ գնելու մասին

Կազմի ուժեղացում. «Բարսելոնան» անսպասելի առաջարկ է ստացել

Որ ակումբն է ամենամոտը Ռամոսի հետ պայմանագիր ստորագրելուն

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

«Բորուսիան» չի ուզում ձգձգել Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործընթացը

Անակնկալ տրանսֆեր դեպի Անգլիա․ Նավասը հնարավոր է տեղափոխվի Պրեմիեր լիգա

«Ռեալը» մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

Վարանը որոշում է կայացրել

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Սուպերտրանսֆերը մոտենում է. ազդանշաններ ֆուտբոլիստի շրջապատից