-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Մեր քաջերը երբեք չեն մեռնում: Մեր վիշտն այնքան խորն է, որ նկարագրել հնարավոր չէ… Այսօր ամբողջ աշխարհում ոգեկոչմամբ կհարգվի մեր զոհված հերոսների հիշատակը:
44 օր շարունակ դուք Արցախում ցուցադրել եք ձեր քաջությունը՝ զոհաբերելով ձեր կյանքը հանուն հայրենիքի, մեր ժողովրդի ու մի քանի հազարամյակների պատմություն ունեցող մեր հողերի սուրբ պաշտպանության:
Դուք կապրեք մեր մեջ առհավետ…
Մենք աղոթում ենք նաև մեր վիրավոր եղբայրների համար: Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր զինվորներին: Շնորհակալ ենք ձեզ:
Ազգիս ուժ ու համերաշխություն եմ մաղթում՝ հաղթահարելու սիրելի որդիների կորստի վիշտը:
Մենք պետք է մնանք կենտրոնացած, պետք է օգտագործենք մեր ամբողջ ներուժն ու ստեղծենք ավելի լավ աշխարհ մեր երիտասարդների համար, խաղաղ աշխարհ, որտեղ նրանք կարող են իրականություն դարձնել իրենց երազանքները»,- գրել է Մխիթարյանը:
Our braves never die
Our grief is so deep that it can’t be spoken…today all over the world a Commemorating Service will…
Posted by Henrikh Mkhitaryan on Sunday, 22 November 2020
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո