fbpx

Լրացուցիչ

Մխիթարյան. «Շատ լավ մեկնարկ ունեցանք, բայց առջևում դեռ 36 խաղ կա»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լեսթերի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի այս մրցաշրջանի ելույթներից և կիսվել այսօրվա խաղի սպասելիքներով:

«Կարծում եմ այս տարի մենք ավելի շատ հաղթանակներ կունենանք: Անցած տարի մենք շատ  ոչ ոքի հանդիպումներ ունեցանք: Ստեղծում էինք հնարավորություններ, բայց հաջողության չէինք հասնում: Կարծես թե անցած տարի բախտ չունեինք: Կամ էլ բախտ ունեինք միայն Եվրոպա լիգայում: Այս մրցաշրջանը շատ լավ ենք սկսել, բայց առջևում դեռ 36 խաղ կա»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը:

Խոսելով «Լեսթերի» հետ հանդիպման մասին Մխիթարյանն ասել է.

«Նրանք շատ բարդ մրցակից են, ամեն անգամ դժվար է խաղալ «Լեսթերի» դեմ: Նրանք լավ են սկսել մրցաշրջանը, չնայած պարտվել են առաջին խաղում: Այս խաղը պարտավորեցնող է, քանի որ մենք ենք գլխավորում մրցաշարային աղյուսակը»:

«Մանչեսթեր Յունայթեդը» կհուրընկալի «Լեսթերին» այսօր: Մեկնարկը 20-30-ին է:


Մխիթարյանի և Օբամեյանգի հրաշալի մարզումը թիմակիցների հետ (տեսանյութ)

Գվարդիոլա. «Իմ նպատակը «Յունայթեդի» գերիշխանությանը վերջ դնելն է»

Ինչ խաղեր կանցկացնի Հենրիխ Մխիթարյանը մինչ Հայաստանի հավաքականին միանալը

Մոուրինյոյին շփոթեցրել է Պոգբայի պահվածքը, իսկ «Բարսելոնան» նախատեսում է առաջնորդվել Կոուտինյոյի տրանսֆերի սցենարով

Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (տեսանյութ)

«Արսենալը» պատրաստվում է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը

«Արսենալի» լեգենդը հիասթափված է Օզիլի, Մխիթարյանի և Օբամեյանգի խաղից

Զիդանը աչք է դրել Ժոզե Մոուրինյոյի աշխատանքի վրա

«Բարսելոնայում» հայտարարություն են արել Պոգբայի հավանական տրանսֆերի վերաբերյալ

Շաքիրին ասել է, թե ինչու է մերժել «Յունայթեդին» և ընտրել «Լիվերպուլը»

Telegraph. Արտետան Մխիթարյանին և Օզիլին համարել է «Արսենալի» թույլ օղակներ

Հենրիխ Մխիթարյանը նշել է «Արսենալի» պատմության լավագույն ֆուտբոլիստին (տեսանյութ)

«Մխիթարյանը կարող է մեզ հետ այստեղ նստել». Էնդի Գրեյ

«Ման. Յունայթեդը» դե Խեային չմերժվող առաջարկ կանի

«Դեռ 20 օր կա». Բարտոմեուն դուռը բաց է թողնում Պոգբայի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է երկարաձգել 2 ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը