Մխիթարյան. «Ես և Մոուրինյոն ցանկանում ենք գնալ նույն՝ հաղթանակի ճանապարհով» - VNews
Բաժիններ

Մխիթարյան. «Ես և Մոուրինյոն ցանկանում ենք գնալ նույն՝ հաղթանակի ճանապարհով»

mourinho mkhitaryan 1 - Մխիթարյան. «Ես և Մոուրինյոն ցանկանում ենք գնալ նույն՝ հաղթանակի ճանապարհով»

Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Corriere dello Sport-ի հետ զրույցում խոսել է հռոմեական ակումբում իր նպատակների, Ժոզե Մոուրինյոյի հետ փոխհարաբերությունների մասին:

«Երբ մենք խաղում ենք, անկախ ամեն բանից ինձ համար կարևորագույնը հաղթելն է: Երբեք միայն հաճույքի համար չեմ խաղացել, միշտ ցանկացել եմ հաղթել: Ես և իմ թիմակիցները ցանկանում ենք տիտղոս նվաճել, որպեսզի մնանք ակումբի պատմության մեջ: Ես առաջարկներ ունեի Իտալիայից ու արտերկրից, սակայն ինձ համար կարևոր էր կայացնել ճիշտ որոշում, ու ես մնացի «Ռոմայում»:

Իմ և Մոուրինյոյի միջև Մանչեսթերում տեղի ունեցածը մնաց Մանչեսթերում: Մենք խոսել ենք որպես հասուն մարդիկ, ու երկուսս էլ ցանկանում ենք գնալ նույն՝ հաղթանակի ճանապարհով: Այս պահին դա է կարևորագույնը:

Մոուրինյոյի համար միակ կարևոր բանը հաղթանակն է: Նախորդ մրցաշրջանում եղել են հանդիպումներ, որոնցում մենք շատ լավ ենք խաղացել, բայց արդյունքում պարտվել ենք: Ինձ համար ավելի լավ է վատ խաղալ, բայց երեք միավոր տանել տուն. հակառակն ինձ դուր չի գալիս:

Ինձ համար կարևորագույնը թիմի հաջողությունն է: Եթե կարողանամ նպաստել իմ գոլերով ու գոլային փոխանցումներով, ապա շատ ավելի լավ: Ես կարող եմ խաղալ այնտեղ, որտեղ հարկավոր է: Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել եմ անգամ ձախ պաշտպանի դիրքում:

Նա նույն Մոուրինյոն է՝ հաղթելու ավելի մեծ ցանկությամբ, քան այն ժամանակ: Մոուրինյոն այն մարդկանցից է, որ երբեք չեն հանձնվում: Նա միշտ ցանկանում է հաղթել, իսկ բնավորության այս գիծը ժամանակի ընթացքում ձեռք բերել հնարավոր չէ: Մոուրինյոն հատուկ է դրանով:

Սկուդետոյի մասին կոնկրետ հայտարարություն չեմ ուզում անել, բայց նրանք, որոնք ցանկանում են նվաճել տիտղոսն առաջիկա մրցաշրջանում, գործ կունենան «Ռոմայի» հետ»,- ասել է Մխիթարյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հռոմեական դերբիում Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կխաղա Պելեգրինիի դիրքում

Մխիթարյան. «Ծանր հանդիպում էր, բայց կարևորագույնն այն է, որ մենք հաղթեցինք»

«Ռոման» նվազագույն հաշվով հաղթեց «Ուդինեզեին», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Լավագույն մեկնարկը գրանցած Մոուրինյոն փոխեց «Ռոման». ինչպես ազդեց դա Մխիթարյանի վրա

Հոլանդական ճգնաժամ. ինչպես փրկվեց 20 տարի առաջ անդունդի եզրին հայտնված «Բարսելոնան»

«Ռոման» շարժական պատվաստումային կետ է բացել «Օլիմպիկոյում»

La Gazzetta dello Sport. Մխիթարյանը կխաղա միայն այն դեպքում, եթե 100 տոկոսով պատրաստ լինի

Մխիթարյանը պատրաստվում է «Ուդինեզեի» դեմ խաղին (ֆոտո)

FIFA 22. Մխիթարյանի, Հարոյանի, Ադամյանի, Բալեկյանի, Չալըշըրի ու Մանվելյանի անհատական քարտերը

Անչելոտին հաղթանակներ է մաղթել «Ռոմային»

Մոուրինյոն՝ իր գլխավորությամբ «Ռոմայի» առաջին պարտության մասին

«Ռոման» գոլառատ խաղում պարտվեց, Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում

Մխիթարյանը կարող է բաց թողնել «Վերոնայի» դեմ խաղը

Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին