Մխիթարյան և ուրիշներ․ 5 աստղ, որոնք կարոտել են Չեմպիոնների լիգան ու գուցե խաղան գալիք մրցաշրջանում - VNews
Բաժիններ

Մխիթարյան և ուրիշներ․ 5 աստղ, որոնք կարոտել են Չեմպիոնների լիգան ու գուցե խաղան գալիք մրցաշրջանում

830ac 16046601480278 800 - Մխիթարյան և ուրիշներ․ 5 աստղ, որոնք կարոտել են Չեմպիոնների լիգան ու գուցե խաղան գալիք մրցաշրջանում

Եվրոպա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստներն այս մրցաշարն առաջին հերթին ընկալում են որպես ուղի դեպի Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։ Կիսաեզրափակիչի 4 թիմերից երեքի մտքում Չեմպիոնների լիգա վերադառնալն է։ Դա հնարավոր կդառնա մրցաշարում հաղթելու դեպքում։ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է որ հանգիստ լինի։ Անգլիական գրանդը ԱՊԼ-ից կնվաճի ՉԼ-ի ուղեգիր։ Իսկ ահա «Արսենալը», «Ռոման» ու «Վիլյառեալը» երազում են այս մրցաշարում հաղթելու մասին, որն էլ հնարավորություն կտա վերադառնալու ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշար։ Մոտիվացիայի պակաս հաստատ չկա։ Այս բոլոր թիմերում էլ կան խաղացողներ, որոնք Չեմպիոնների լիգայում երկար ժամանակ է չեն խաղացել և ուզում են նորից լսել ամենաֆուտբոլային հիմնի հնչյունները։ VNews-ն առանձնացրել է հինգ աստղի, որոնք երկար դադարից հետո կարող են վերադառնալ Չեմպիոնների լիգա։

Ալեքսանդր Լակազետ

«Արսենալի» ֆրանսիացի հարձակվողը 2016/17 թվականների մրցաշրջանից հետո չի խաղացել Չեմպիոնների լիգայում։ Այդ տարի նա դեռ հանդես էր գալիս «Լիոնում»։ «Յուվենտուսի» ու «Սևիլիայի» հետ H խմբի համառ պայքարում «Լիոնը» զբաղեցրեց երրորդ տեղն ու ուղևորվեց Եվրոպա լիգա։ Խմբային փուլի 6 խաղերից Լակազետը մասնակցեց չորսին։ Նա խփեց հաղթական գնդակը «Դինամո Զագրեբի» հետ խաղում, բայց դա բավարար չէր լինելու փլեյ-օֆֆի համար։ Դրանից հետո Լակազետը ևս մեկ տարի խաղաց ԵԼ-ում «Լիոնի» հետ ու եկավ «Արսենալ»։

1308280123.0 960x640 - Մխիթարյան և ուրիշներ․ 5 աստղ, որոնք կարոտել են Չեմպիոնների լիգան ու գուցե խաղան գալիք մրցաշրջանում

Լոնդոնյան թիմում նրա պլանները հավանաբար այլ էին։ Բայց 2017-ի ամռանը «զինագործներին» միանալուց հետո Լակազետն այդպես էլ չի խաղացել Չեմպիոնների լիգայում։ Արսեն Վենգերի հեռանալուց հետո ո՛չ Ունաի Էմերիի, ո՛չ էլ Միկել Արտետայի գլխավորությամբ նրանք չեն կարողանում ԱՊԼ-ում հայտնվել թոփ-4-ում։ Իսկ «զարտուղի» ճանապարհով Լակազետը շատ մոտ էր այդ ուղեգրին, սակայն 2019 թվականի ԵԼ-ի եզրափակիչում «Արսենալը» պարտվեց «Չելսիին»։ Ի դեպ, «Լոնդոնի հպարտությունն» արդեն նվաճել էր ՉԼ-ի ուղեգիր ու «փչացրեց» «Արսենալի» հնարավոր կրկնակի տոնը։

Ռաուլ Ալբիոլ 

«Վիլյառեալի» փորձառու պաշտպանը Չեմպիոնների լիգայի 12 խաղարկության է մասնակցել ու հաստատ կարոտել է ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարին։ Ալբիոլի մրցելույթները տարբեր են։ Նա այստեղ պայքարել է «Վալենսիայի», «Ռեալի» ու «Նապոլիի» հետ։ «Արքայական ակումբի» հետ մի քանի անգամ հասել է կիսաեզրափակիչ, բայց դրանից այն կողմ գնալ չի կարողացել։ Ալբիոլը Չեմպիոնների լիգայում չի խաղացել 2018 թվականից։ Այդ տարի «Նապոլին», որի կազմում խաղում էր Ալբիոլը ցավալի կերպով դուրս մնաց խաղարկությունից։ Իտալական գրանդը ապագա չեմպիոն «Լիվերպուլի» հետ նույնքան միավոր էր վաստակել, բայց դուրս մնաց մրցաշարից իրար միջև կայացած խաղերի արդյունքով։

174402523 174706227888749 4313251137770254247 n 960x640 - Մխիթարյան և ուրիշներ․ 5 աստղ, որոնք կարոտել են Չեմպիոնների լիգան ու գուցե խաղան գալիք մրցաշրջանում

Ալբիոլը այդ խաղարկության խմբային փուլի 6 խաղերից հինգում եղել էր թիմի մեկնարկային կազմում ու դրանցից հինգում խաղացել 90 րոպե։ 2019 թվականի ամռանը «Վիլյառեալ» տեղափոխվելուց հետո Ալբիոլը մեկ տարի չխաղաց եվրագավաթում, իսկ հիմա Եվրոպա լիգայի «տիրակալ» Ունայ Էմերիի գլխավորությամբ հասել է մրցաշարի կիսաեզրափակիչ։ Եվս մի քանի վստահ խաղ ու «Վիլյառեալը» կհաղթի մրցաշարում՝ 35-ամյա պաշտպանին հնարավորություն տալով վերադառնալու ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշար։

Էդին Ջեկո

«Ռոմայի» շանսերը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու՝ բարդ են։ Ա սերիայում 4-րդ տեղից հետ են 7 միավորով, իսկ Եվրոպա լիգայում նրանց ճանապարհին ամենաբարդ մրցակիցն է՝ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Բայց Ֆոնսեկայի թիմը փորձելու է ամեն գնով վերադառնալ Չեմպիոնների լիգա։ Հռոմի թիմի գլխավոր աստղերից մեկը՝ Էդին Ջեկոն Չեմպիոնների լիգայում վերջին անգամ խաղացել է այն ժամանակ, երբ խաղացել է «Ռոման»։

roma ajax gol dzeko esultanza mkhitaryan 960x640 - Մխիթարյան և ուրիշներ․ 5 աստղ, որոնք կարոտել են Չեմպիոնների լիգան ու գուցե խաղան գալիք մրցաշրջանում

Իտալական գրանդը 2017/18 թվականների խաղարկությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ՝ ճանապարհից մաքրելով «Բարսելոնային»՝ արդյունք, որին ոչ-ոք չէր սպասում։ Հաջորդ տարի «Ռոման» հասավ փլեյ-օֆֆ ու պայքարից դուրս մնաց՝ երկու խաղերի արդյունքում զիջելով «Պորտուին»։ Այդ պահից ի վեր «Ռոման» ու Ջեկոն չեն վերադարձել Չեմպիոնների լիգա։ Դե ինչ, ժամանակն է։

Մեր ընտրանին

Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ

Այնպիսի տպավորություն է, որ Օբամեյանգը չի էլ եղել Չեմպիոնների լիգայում, բայց գաբոնցին ոչ միայն եղել է, այլ նաև 15 գոլ է խփել այդ մրցաշարում։ Նրա կարիերան էլ գլխիվայր շրջվեց «Արսենալ» տեղափոխությունից հետո։ Եթե «Բորուսիան» Չեմպիոնների լիգայում ամենահաճախ հայտնվող թիմերից է, ապա «Արսենալը» վերջին տարիներին այնտեղ չի հայտնվում, անգամ 4-րդ տեղով։

Օբամեյանգը Չեմպիոնների լիգայում վերջին անգամ խաղացել է 2017/18 թվականների մրցաշրջանում, երբ իհարկե «Բորուսիայում» էր։ Այդ ժամանակ գերմանական թիմին բարդագույն խումբ էր բաժին հասել։ «Ռեալի» դեմ երկու խաղերում Օբամեյանգը երեք գոլ խփեց, աչքի ընկավ նաև «Տոտենհեմի» հետ խաղում, սակայն նրա գոլերը ոչնչով չօգնեցին դորտմունդյան թիմին։ Նրանք անգամ չկարողացան խաղերից գոնե մեկում հաղթել ԱՊՈԷԼ-ին ու հրաժեշտ տվեցին մրցաշարին։ Օբամեյանգն էլ Լակազետի պես երազում է ՉԼ-ում նորից խաղալու մասին։ Այնպես որ, սա կարող է հավելյալ մոտիվացիա լինել թիմի լավ արդյունքների համար։ Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Օբամեյանգը վարակվել է մալարիայով։ Գաբոնցին ասել է Միկել Արտետային, որ ուզում է դաշտ վերադառնալ որքան հնարավոր է շուտ։

Օբամեյանգը հայտարարել է որ վարակվել է մալարիայով 960x645 - Մխիթարյան և ուրիշներ․ 5 աստղ, որոնք կարոտել են Չեմպիոնների լիգան ու գուցե խաղան գալիք մրցաշրջանում

Հենրիխ Մխիթարյան

Այդ ու՞ր առանց մեր ավագի։ Ոչ միայն Մխիթարյանն է կարոտել Չեմպիոնների լիգային, այլ նաև մենք ենք կարոտել Մխիթարյանին՝ Չեմպիոնների լիգայում։ Եթե հայ կիսապաշտպանի խաղընկերոջ՝ Ջեկոյի պարագայում նրա վերջին մասնակցությունը ՉԼ-ին «Ռոմայի» կազմում էր, ապա Հենոյի մոտ շատ բան է փոխվել։ Մխիթարյանը վերջին անգամ Չեմպիոնների լիգայում խաղացել է 2017/18 թվականների մրցաշրջանում, երբ դեռ «Մանչեսթեր Յունայթեդում» էր։ Այդ տարի Ժոզե Մոուրինյոն արդեն սկսել էր «որսը» Հենոյի հետևից ու հունվարին նա տեղափոխվեց «Արսենալ»։ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում այդ տարի նույնիսկ գոլ խփեց։ ԲԿՄԱ-ի դեմ արտագնա խաղում Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ՝ նպաստելով թիմի հաղթանակին։

«Ռոմայի» ու Մխիթարյանի համար Չեմպիոնների լիգայում խաղալն առաջնահերթություն է։ Բարդ ու երկար մրցաշրջանում նրանք կարծես չեն դիմանում Ա սերիայի պայքարի խտությանը։ Թոփ-4-ում հայտնվելու շանսերը գնալով քչանում են։ Բայց Եվրոպա լիգան մնում է «զարտուղի» ճանապարհ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար։ Հայ կիսապաշտպանը իր խաղով կարող է նպաստել «Ռոմայի»՝ ՉԼ-ում հայտնվելուն։

Roma took out Ajax and in the semis they go 1 960x504 - Մխիթարյան և ուրիշներ․ 5 աստղ, որոնք կարոտել են Չեմպիոնների լիգան ու գուցե խաղան գալիք մրցաշրջանում

Ու միայն պատկերացրեք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «փշրի» բոլորի երազանքներն ու նպատակները ու թե՛ ԱՊԼ-ով նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, թե՛ հաղթի Եվրոպա լիգայում՝ զրկելով այս ակումբներին ու այս աստղերին Չեմպիոնների լիգայում եկող մրցաշրջանում խաղալու հնարավորությունից:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանի բոլոր գոլերն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

«Հռոմը սԷր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

Աղբյուր. Մոուրինյոն ցանկանում է, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»

Մխիթարյանը Սալահից հետո նման ցուցանիշ գրանցած առաջին ֆուտբոլիստն է «Ռոմայում»

Մխիթարյանն ու խաղընկերներն ընտրություն են կատարել «Ռոմայի» գոլային մեղեդիի տարբերակների միջև (տեսանյութ)

«Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

«Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Որոշման պահը. Մխիթարյանը ցանկանում է զրուցել Մոուրինյոյի հետ

«Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

Մխիթարյանը WhoScored-ի տուրի խորհրդանշական հավաքականում է ընդգրկվել

Մխիթարյանի գնահատականները «Կրոտոնեի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

WhoScored-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 9,6 միավոր հնարավոր 10-ից

Մոուրինյոն ծափահարության էմոջիով շնորհավորել է «Ռոմային»

Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «Կրոտոնեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանն ու Լուկակուն միակն են Ա Սերիայում, որ 10+ գոլ և գոլային փոխանցում են հեղինակել

«Ռոման» ջախջախեց «Կրոտոնեին», Մխիթարյանը՝ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)