-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆուտբոլն ընթանում է կյանքի ռիթմով՝ արագ, անկանխատեսելի ու իրադարձություններով հարուստ: VNews-ը նոր շարք է սկսում՝ ամեն երկուշաբթի ամփոփելով նախորդ շաբաթվա ամենահետաքրքիր ու կարևոր իրադարձությունները. ի՞նչ նվաճումների են հասել թոփ ֆուտբոլիստները, ի՞նչ կորուստներ են ունեցել թիմերը, իսկ գուցե նոր տրանսֆերնե՞ր են կայացել:
Այժմ ներկայացնում ենք՝ ինչ թոփ իրադարձություններ են տեղի ունեցել նախորդ շաբաթվա ընթացքում: Գնացինք:
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 8-ը, սկսեց հայ ֆուտբոլասերների համար աղմկալի տեղեկությամբ: Calciomercato կայքի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, որը հրաշալի մրցաշրջան է անցկացնում և դեռ նոր պայմանագիր չի կնքել «Ռոմայի» հետ: Այս տեղեկությունը տարբեր արձագանք ստացավ, VNews-ն էլ որոշեց հավաքել իր ընթերցողների կարծիքներն ու հասկանալ՝ պե՞տք է տեղափոխվել «Յուվե», թե՞ ոչ:
Կայացավ նաև Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղերը: Անսպասելի արդյունք գրանցվեց «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպմանը. անդալուզիան ակումբը 2-0 հաշվով հաղթեց կատալոնական ակումբին ու չափազանց բարդ կացության մեջ դրեց: Մյուս խաղում «Ատլետիկն» ու «Լևանտեն» ոչ-ոքի անցկացրին:
Շաբաթը ֆանտաստիկ էր «Բավարիայի» համար: Մյունխենցիները, նախ, հաղթեցին մեքսիկական «Տիգրեսին» Աշխարհի ակումբային գավաթի եզրափակիչում ու կրկնեցին «Բարսելոնայի» պատմական նվաճումը՝ 6 տիտղոսը մեկ տարում: Շաբաթվա վերջում արդեն «Բավարիան» մեկ այլ նվաճման հասավ արդեն խաղադաշտից դուրս. մյունխենցիները հայտարարեցին Եվրոպայի ամենացանկալի պաշտպանի՝ Դայո Ուպամեկանոյի տրանսֆերի մասին:
Շաբաթը տխուր էր ՊՍԺ-ի համար: Փարիզցիները շատ մեծ կորուստ ունեցան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում՝ «Բարսելոնայի» դեմ խաղին ընդառաջ: Կատալոնական ակումբի դեմ խաղին չի մասնակցի Նեյմարը, որը վնասվածք ստացավ Ֆրանսիայի գավաթում «Կաենի» դեմ հանդիպման ժամանակ և շարքից դուրս մնաց 1 ամսով:
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին մարդը, որի հետևորդների քանակը սոցցանցերում հասավ 500 միլիոնի:
Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» անգլիական ֆուտբոլի ռեկորդ գրանցեց՝ տանելով 15 անընդմեջ հաղթանակ: Ուիքենդին Պեպի թիմը տարավ արդեն իր 16-րդ հաղթանակը Մոուրինյոյի «Տոտենհեմի» նկատմամբ, իսկ «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» սայթաքումներն ավելի մոտեցրին «Սիթիին» Անգլիայի հերթական չեմպիոնությանը:
Հետաքրքիր պատկեր ստացանք նաև Ա սերիայում: «Յուվենտուսը» հերթական միավորների կորուստն ունեցավ՝ այս անգամ պարտվելով «Նապոլիին»: Մխիթարյանի «Ռոման» հաղթեց «Ուդինեզեին», Հենոն էլ ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ Whoscored-ի: Եղավ նաև առաջատարի փոփոխություն. «Միլանը» զիջեց «Սպեցիային», իսկ «Ինտերն» օգտագործեց իր շանսն ու հաղթելով «Լացիոյին» գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Առանձնացրինք նաև շաբաթվա նկարը. «Վուլվերհեմփթոնի» եզրային հարձակվող Ադամա Տրաորեի ոտքն է, որը երբեք չի բացակայում ոտքի մարզումներից:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո