-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Անգլիական Daily Star պարբերականն անդրադարձել է «Բորնմութի» կիսապաշտպան Ռայան Ֆրեյզերի՝ «Արսենալ» հավանական տեղափոխությանը և բացատրել, թե ինչ հետևանքներ այն կարող է ունենալ լոնդոնյան ակումբի կիսապաշտպանների համար:
Պարբերականը գրում է, որ Ֆրեյզերի ժամանումից ամենից շատ, հավանաբար, կտուժի Հենրիխ Մխիթարյանը, որը, ըստ աղբյուրի, չի կարողացել տպավորել Էմերիին՝ չնայած նրան, որ արդեն այս մրցաշրջանում 29 խաղ է անցկացրել:
Նշվում է, որ նաև խնդիր է հանդիսանում հայ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը՝ շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ: «Արսենալը» ցանկանում է նվազեցնել թիմի միջին աշխատավարձը, և այդ քաղաքականության պատճառով էլ չկարողացավ պայմանավորվածության հասնել Աարոն Ռեմսիի հետ, որը մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է «Յուվենտուս»:
Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «զինագործների» կազմում Մեսուտ Օզիլն է՝ շաբաթական 350 հազար ֆունտով, որի ապագան էլ մշուշոտ է Լոնդոնում: Ալեքս Իվոբին, ամենայն հավանականությամբ, չի լքի «Արսենալը», քանի որ Էմերին շատ է գնահատում նրա աշխատասիրությունն ու պրեսինգ կիրառելու ունակությունը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո