Հայկազ Մկրտչյան
Ճշգրտությունը՝ 34/44 (77,27%)
1. Լորան Կոսյելնին վնասվածքից հետո վերադարձել է թիմի մարզումներին, սակայն դժվար թե Էմերին ռիսկի դիմի և այս խաղում ֆրանսիացուն խաղադաշտ դուրս բերի թիմի մեկնարկային կազմում։ Այս խաղում պաշտպանության կենտրոնում խաղադաշտ դուրս կգան Շկոդրան Մուստաֆին և Սոկրատիս Պապստատոպուլոսը։ Կոսյելնին փոխարինման դուրս կգա երկրորդ խաղակեսում, որպեսզի խաղային պրակտիկա ստանա «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կարևորագույն խաղերից առաջ։
2. «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում «Արսենալին» պարտությունից փրկեց Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանն իրեն լավագույնս դրսևորեց նաև Ազգերի լիգայում և «Բոռնմութի» դեմ խաղում Էմերին այդ ամենը հաշվի կառնի։ Մխիթարյանը խաղը մեկնարկային կազմում կսկսի։ Օզիլը նույնպես, ով հավաքականների խաղերի հետ կապված ընդմիջման ժամանակ մի լավ հանգստացել է։
3. Չնայած այն բանին, որ Ալեքսանդր Լակազետը և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վնասվածքների պատճառներով լքեցին Ֆրանսիայի և Գաբոնի հավաքականների ճամբարները, այնուամենայնիվ նրանք լիարժեք մարզումներ են անցկացրել «Արսենալի» հետ և կարծես թե նրանց վնասվածքները լուրջ չեն։ Օբամեյանգին և Լակազետին նույնպես կտեսնենք թիմի մեկնարկային կազմում։
Հաջորդ կանգառը՝ Բոռնմութ. Մխիթարյանը և թիմակիցները վերջին մարզումն անցկացրեցին Լոնդոնում (տեսանյութ)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո