-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես տեղեկացրել էինք, մահացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը: Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսք է ասել Անդրեասյանի մահվան կապակցությամբ:
«Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին:
Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս:
Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ողջ ֆուտբոլային հանրությանը և ցավով կիսում եմ իրենց վիշտը», – գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում:
Հիշատակի խոսք. Արկադի Անդրեասյան՝ հայկական ֆուտբոլի լեգենդար կիսապաշտպանը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո