Մխիթարյանի նոր նվաճումը. 30 գոլ Հայաստանի ազգային հավաքականում - VNews
Բաժիններ

Մխիթարյանի նոր նվաճումը. 30 գոլ Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի հավաքականի ավագ և լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը գոլով նշեց վերադարձը մեր ընտրանի: Վրաստանի հավաքականի հետ մրցավեճում դիպուկ իրացնելով 11մ հարվածը, նա ոչ միայն մեր հավաքականին փրկեց պարտությունից, այլև արդյունավետության նոր նվաճման հասավ՝ խփելով 30-րդ գնդակը:

Դժվար է գուշակել, թե հայկական ֆուտբոլում մոտ ապագայում արդյոք կհայտնվի՞ ռմբարկուի հատկանիշներով օժտված տաղանդավոր մեկ այլ ֆուտբոլիստ, ում կհաջողվի հավաքականում գոնե կրկնելու Մխիթարյանի ներկայիս արդյունքը: Իսկ որ Հենրիխը դեռ կբարելավի իր ռեկորդային ցուցանիշը Հայաստանի հավաքականի կազմում, դրանում կասկած լինել չի կարող:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականում Հենրիխ Մխիթարյանն իր առաջին գոլը խփել էր 11 տարի առաջ՝ 2009թ. մարտի 28-ին Երևանում Էստոնիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում՝ բացելով հանդիպման հաշիվը: Այդ խաղն ավարտվել էր ոչ-ոքի (2:2), ընդ որում խաղավարտից 3 րոպե առաջ Գևորգ Ղազարյանը հավաքականին փրկել էր պարտությունից՝ ևս բացելով իր գոլերի հաշիվը ՀՀ ազգային հավաքականում:

Արթուր Պետրոսյանից հետո Հենրիխ Մխիթարյանն առաջինն էր, որին հաջողվեց հատել 10 գոլի սահմանագիծը: Այդ հոբելյանը նա նշեց 2012թ. նոյեմբերի 14-ին Երևանում լիտվացիների հետ կայացած Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղում:

Իսկ 2013թ. հոկտեմբերի 15-ին իտալացիների հետ Նեապոլում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում խփելով 12-րդ գոլը, Մխիթարյանը շրջանցեց Արթուր Պետրոսյանին և դարձավ ՀՀ հավաքականի լավագույն ռմբարկուն:

2017թ. մարտի 26-ին Երևանում ղազախների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում Հենրիխը նոր նվաճման հասավ՝ խփելով հոբելյանական՝ 20-րդ գոլը:

Մխիթարյանը տարիքային հերթական ռեկորդը սահմանեց՝ գերազանցելով Գևորգ Ղազարյանի ցուցանիշը

Հարկ է նշել, որ առաջին 10 գոլերը խփելու համար Մխիթարյանից 35 խաղ պահանջվեց: Իսկ ահա երկրորդ տասնյակը նա ավելի արագ հաղթահարեց՝ 27 խաղում: 3-րդ տասնյակի հաղթահարման գործընթացի սկիզբը Մխիթարյանի համար շատ հաջող էր: Ճանապարհի կեսը նա շատ արագ էր անցել՝ առաջին 5 գոլերը խփելով անցկացրած 8 հանդիպումներում: Հետագայում Հենրիխը մի փոքր «արգելակեց»: Հաջորդ 5 գոլերը խփելու համար նրանից 17 խաղ պահանջվեց: Հարկ է նշել, որ 30 գոլի սահմանագիծը Մխիթարյանն ավելի շուտ կհատեր, եթե 2 անգամ չվրիպեր 11մ նշակետից:

30 գոլերից 6-ը Մխիթարյանը խփել է աշխարհի, 10-ը՝ Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղերում: 2 անգամ նա աչքի է ընկել Ազգերի լիգայի մրցաշարում, 12 գնդակ էլ խփել է ընկերական հանդիպումներում: Գոլերից 5-ը Հենրիխը խփել է 11մ հարվածով:

Վրաստանի հավաքականը 18-րդն էր, որի դարպասը գրավեց Մխիթարյանը: Առավել հաճախ՝ 3-ական անգամ նա խոցել է Գվատեմալայի և Բոսնիայի հավաքականների դարպասը, ընդ որում գվատեմալացիների հետ խաղում Հենրիխն իր միակ հեթ-տրիկն է ձևակերպել:

Սլովակիայի, Անդորրայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Իտալիայի, Դանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ղազախստանի ու Սենթ Քիթս և Նևիսի հավաքականների հետ հանդիպումներում Մխիթարյանն աչքի է ընկել 2 անգամ:

Մեկական գնդակ էլ Հենրիխը խփել է Էստոնիայի, Ուզբեկստանի, Իռլանդիայի, Լիտվայի, Գերմանիայի, Բելառուսի, Կիպրոսի և Վրաստանի հավաքականներին:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ հավաքականում Հենրիխ Մխիթարյանի խփած գոլերի ցանկը ժամանակագրական կարգով:

Գոլեր Ամսաթիվ Մրցավայր Մրցակից Հաշիվ Մրցաշար
1 28.03.2009 Երևան Էստոնիա 2-2 ԱԱ
2 25.05.2010 Երևան Ուզբեկստան 3-1 Ը
3 08.10.2010 Երևան Սլովակիա 3-1 ԵԱ
4 12.10.2010 Երևան Անդորրա 4-0 ԵԱ
5 (11մ) 02.09.2011 Անդորրա լա Վելա Անդորրա 3-0 ԵԱ
6 06.09.2011 Ժիլինա Սլովակիա 4-0 ԵԱ
7 07.10.2011 Երևան Հս. Մակեդոնիա 4-1 ԵԱ
8 11.10.2011 Դուբլին Իռլանդիա 1-2 ԵԱ
9 12.10.2012 Երևան Իտալիա 1-3 ԱԱ
10 14.11.2012 Երևան Լիտվա 4-2 Ը
11 11.06.2013 Կոպենհագեն Դանիա 4-0 ԱԱ
12 15.10.2013 Նեապոլ Իտալիա 2-2 ԱԱ
13-14 27.05.2014 Ժնև ԱՄԷ 4-3 Ը
15(11մ) 06.06.2014 Մայնց Գերմանիա 1-6 Ը
16 07.09.2014 Կոպենհագեն Դանիա 1-2 ԵԱ
17-19 28.05.2016 Կարսոն Գվատեմալա 7-1 Ը
20 26.03.2017 Երևան Ղազախստան 2-0 ԱԱ
21-22 04.06.2017 Երևան Սենթ Քիթս և Նևիս 5-0 Ը
23 08.10.2017 Աստանա Ղազախստան 1-1 ԱԱ
24 09.11.2017 Երևան Բելառուս 4-1 Ը
25 (11մ) 13.11.2017 Երևան Կիպրոս 3-2 Ը
26 16.10.2018 Երևան Հս. Մակեդոնիա 4-0 ԱԼ
27(11մ) 23.03.2019 Սարաևո Բոսնիա 1-2 ԵԱ
28-29 08.09.2019 Երևան Բոսնիա 4-2 ԵԱ
30(11մ) 11.10. 2020 Տիխի Վրաստան 2-2 ԱԼ

Գլխավոր լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրել եմ հայրենակիցներիս»

«Միլան» – «Ռոմա». Մեկնարկային կազմեր

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

«Ռոման» վերջին մարզումն է անցկացրել «Միլանի» դեմ արտագնա խաղից առաջ (լուսանկարներ)

Ֆոնսեկան Մխիթարյանին նշել է թիմի տուգանայինների հիմնական իրացնողների թվում

«Ռոմայի» հայտացուցակը «Միլանի» դեմ մրցավեճի համար

Խաղաղության կոչ աշխարհին՝ արցախցի երեխաներից. Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

Կառլո Պելեգատի. «Ինձ շատ դուր է գալիս Մխիթարյանի խաղը»

«Ռոման» սկսել է նախապատրաստվել Ա սերիայի առաջատարի՝ «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)

Մխիթարյանի և Կումբուլայի կառուցած գոլային գրոհը՝ համակարգչային գրաֆիկայի միջոցով (տեսանյութ)

Մխիթարյանի գնահատականները՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանը փոխարինման մտավ ու 15 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու ներքո խաղերի անցկացումը

«Ֆուտբոլիստներին նույնիսկ հանդերձարան չտրամադրեցին». Հայաստանի հավաքականը լուրջ խնդիրների է բախվել Էստոնիայում