Մխիթարյանը նոթ է գրել «Յունայթեդի» պաշտոնական կայքի համար - VNews
Բաժիններ

Մխիթարյանը նոթ է գրել «Յունայթեդի» պաշտոնական կայքի համար

«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոթ է գրել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքի համար, որում վերհիշել է «Սանդերլենդի» դարպասը կարիճ հարվածով ուղարկած գնդակը:

Ֆուտբոլիստը նախ խոստովանել է, որ ամենաշատը սիրում է 10 համարի դիրքը, քանի որ դա նրան ստեղծագործելու ազատություն է տալիս: Իսկ ֆուտբոլում, մանավանդ, Պրեմիեր լիգայում մտածելու գրեթե ժամանակ չես ունենում, պետք է արագ որոշումներ կայացնես:

«Ես սիրում եմ լինել կրեատիվ ու սիրում եմ փորձել նոր բաներ: Հատկապես՝ մարզումներին, կարող եմ փորձել բաներ, որոնց մասին խաղերի ժամանակ անգամ չես կարող երազել: Լարվածությունը ավելի քիչ է, իսկ ժամանակը՝ավելի շատ: Բայց ինչպես հիմա, այնպես էլ նախկինում, ֆուտբոլում, երբ անգամ մտածելու ժամանակ չունես, կարող ես ինչ-որ կրեատիվ ու խելահեղ բան անել մեկ ակնթարթում:

Այդպիսի նման բան է պատահել ինձ հետ 2016-ին Բոքսինգ դեյի ժամանակ»:

Այնուհետև Մխիթարյանը պատմել է, թե ինչ բարձր տրամադրություն էր տիրում այդ օրը «Օլդ Թրաֆորդում», քանի որ դրսում Սուրբ Ծնունդ էր, իսկ իրենց սիրելի թիմը հաղթում էր 2:0 հաշվով: Իսկ երբ Զլատանից աջ եզից փոխանցում ստացավ, այլ ելք չուներ, քան հարվածել կրնկով: Այդ պահին կիսապաշտպանը չէր հասկանում, թե ինչ գեղեցիկ գնդակ է խփել.

«Երկրպագուներն այնքան մեծ աղմուկ էին հանել, իմ թիմակիցներն ասում էին ինչ-որ բաներ, գոռում էին ու ծիծաղում, բայց չեմ կարող ասել՝ ինչ էին ասում, քանի որ շոկի մեջ էի»:

«Բոլորը կատակում էին, որ Զլատանն է ինձ սովորեցրել այդպիսի գոլ խփել, քանի որ նա կրնկով գոլերի թագավորն է: Չնայած նա էր գոլային փոխանցում կատարողը, բայց իրականում, կարծում եմ՝ նա նախանձում էր ինձ, քանի որ նա չէր այդ գեղեցիկ գոլի հեղինակը:

Ես պարզապես կատակում եմ, Զլատան:

Որքան շատ էի նայում այդ գոլը, այնքան ավելի էի ապշում: Այդպիսի գոլեր ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի չես խփում, շատ հպարտ էի այդ գոլով: Դա միանշանակ իմ կարիերայի լավագույն գոլն էր, ինձ համար հաճույք էր այն խփել «Մանչեսթեր Յունայթեդի» համար «Օլդ Թրաֆորդում»:

«Օլդ Թրաֆորդը» տեսել է մի շարք հիանալի ֆուտբոլիստներ, մեծ տիտղոսներ ու շատ գեղեցիկ գոլեր, բայց իմ գոլը այն էր, ինչ պակասում էր այդ մարզադաշտին:

Զվարճալի էր, որ մեկ շաբաթ անց Օլիվյե Ժիրուն նմանատիպ գոլ խփեց «Արսենալի» համար: Այդ պահին չտեսա այդ գոլը, քանի որ մենք պատրաստվում էինք «Վեսթ Հեմի» դեմ խաղին, բայց չեմ պատրաստվում ասել, որ իմ գոլը ավելի լավն էր կամ նրանն էր ավելի լավը, քանի որ ուրիշ դասավորվածություն էր, ուրիշ փոխանցում էր, այլ տիպի կրունկով հարված էր: Հնարավոր է, որ ես եմ ոգեշնչել նրան, բայց երբ տեղափոխվեցի «Արսենալ», այդ մասին չխոսեցինք: Մենք չէինք փորձում վիճել կամ քննարկել, թե ումն է ավելի լավը, քանի որ այդ գոլերը Պրեմիեր լիգայի գեղեցկությունն են: Դրանք խաղը դարձնում են ավելի գեղեցիկ:

Այդ դեպքից հետո չեմ փորձել կարիճ հարվածով գոլ խփել, նույնիսկ՝ մարզումներին: Դեռևս ոչ: Հույս ունեմ, որ առաջիկա տարիների ընթացքում նման հնարավորություն կունենամ ու կկարողանամ նմանատիպ շատ գոլեր հեղինակել: Եթե ոչ, արդեն գիտեմ, որ նման հիանալի գոլ արդեն խփել եմ»:

Հենրիխը նաև հիշել է «Արսենալի» մարզաշապիկով «Յունայթեդի» դարպասը ուղարկած գնդակը ու խոստովանել, որ եթե նորից գոլ խփի իր նախկին թիմին, ապա միանշանակ չի տոնի այն:

«Ես այդպիսի տղա չեմ, որ կնշի իր նախկին  թիմի դարպասը խփած գոլը, քանի որ շատ լավ ժամանակ եմ անցկացրել «Օլդ Թրաֆորդում», հիանալի ժամանակ Մանչեսթերում: Հաղթել եմ 3 գավաթ կարճ ժամանակում, այնպես որ, շատ շնորհակալ եմ ակումբում բոլորին, երկրպագուներին, ֆուտբոլիստներին ու անձնակազմին»:

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռեշֆորդի՝ վերջնամասում խփած գոլը «Յունայթեդին» հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ի դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

ՊՍԺ – «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի» – «Սևիլիա»․ Մեկնարկային կազմեր

Կիլիան Մբապեն խոսել է Մարկուս Ռեշֆորդի մասին

Քեյնը գերազանցել է Ռունիի ու Անրիի ռեկորդը ԱՊԼ-ում

Մխիթարյանը՝ «Բենեվենտոյի» նկատմամբ հաղթանակից հետո. «Իմ երկիրը սրտումս է»

Մոուրինյո. «Բեյլին պահեստայինների նստարանին թողնելը լավ որոշում էր»

«Մխիթարյան-Ջեկո-Պեդրո եռյակը փայլուն է աշխատում». Մխիթարյանի գնահատականները «Բենեվենտոյի» դեմ խաղում

Պեդրո. «Սկսել եմ ավելի լավ հասկանալ Մխիթարյանին ու Ջեկոյին»

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Բենեվենտոյի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

«Ռոման» հաղթեց «Բենևենտոյին», Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը 2-րդ գոլային փոխանցումը կատարեց, գոլի հեղինակն այս անգամ ևս Ջեկոն էր (տեսանյութ)

«Ասթոն Վիլան» 100%-անոց արդյունք ունի․ հաղթանակ նաև «Լեսթերի» նկատմամբ (տեսանյութ)

Մխիթարյանի նրբագեղ գոլային փոխանցումը «Բենևենտոյի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Տոտենհեմ» – «Վեսթ Հեմ» խաղը ֆանտաստիկ վերջաբան ունեցավ (տեսանյութ)

«Ռոմայի» հայտացուցակը «Բենևենտոյի» դեմ խաղի համար