Մխիթարյանի ու Մոուրինյոյի տրիումֆը, «Լիվերպուլի» վտանգված խրախճանքը. ԵԼ-ի 5 լավագույն եզրափակիչները - VNews
Բաժիններ

Մխիթարյանի ու Մոուրինյոյի տրիումֆը, «Լիվերպուլի» վտանգված խրախճանքը. ԵԼ-ի 5 լավագույն եզրափակիչները

800 - Մխիթարյանի ու Մոուրինյոյի տրիումֆը, «Լիվերպուլի» վտանգված խրախճանքը. ԵԼ-ի 5 լավագույն եզրափակիչները
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

26 Մայիս 2021 - 23:00

1

Վիլյառեալ

1

Մանչեսթեր Յունայթեդ

0 - 1 Խուան Մատա - 120`

1 - 1 Ժերար Մորենո - 120`

1 - 2 Ալեքս Տելես - 122`

2 - 2 Դանիել Ռաբա - 122`

3 - 2 Պակո Ալկասեր - 124`

3 - 3 Բրունու Ֆերնանդեշ - 124`

3 - 4 Մարկուս Ռաշֆորդ - 126`

4 - 4 Ալբերտո Մորենո - 126`

5 - 4 Դանիել Պարեխո Մունյոս - 128`

5 - 5 Էդինսոն Կավանի - 128`

6 - 5 Moises Gomez Bordonado - 130`

6 - 6 Ֆրեդ - 130`

7 - 6 Ռաուլ Ալբիոլ - 132`

7 - 7 Դենիել Ջեյմս - 132`

8 - 7 Ֆրանսիս Կոկլեն - 134`

8 - 8 Լյուկ Շոու - 134`

8 - 9 Ակսել Տուանզեբե - 136`

9 - 9 Mario Gaspar Perez Martinez - 136`

9 - 10 Վիկտոր Լինդելյոֆ - 138`

10 - 10 Պաու Տոռես - 138`

11 - 10 Ռաուլ Ալբիոլ - 140`

12 - 10 Ժերար Մորենո - 29`

12 - 11 Էդինսոն Կավանի - 55`

Նախկինում ՈւԵՖԱ-ի գավաթը, հիմա էլ Եվրոպա լիգան միշտ եղել ու մնում է Չեմպիոնների լիգայի ստվերում: «Հինգշաբթի օրով ինչ ֆուտբոլ», «լավ դե, թույլ թիմեր են», «ամենաանհետաքրքիր մրցաշարն ա», այս ու նմանատիպ արտահայտություններ գրեթե ամեն տարի լսում ենք երկրպագուներից:

ԵԼ-ն, գուցե, հնարավոր չէ համեմատել Չեմպիոնների լիգայի խաղերի որակի, մթնոլորտի, հետաքրքրության ու մասսայականության հետ: Բայց այս մրցաշարում էլ, մանավանդ վերջին տարիներին, եզրափակիչ փուլերում հետաքրքրությունը մեծանում է: Եվրոպա լիգան հաղթելու մոտիվացիան է՛լ ավելի մեծացավ թիմերի շրջանում այն պահից սկսած, երբ որոշվեց, որ մրցաշարը հաղթողը Չեմպիոնների լիգայի ուղեգիր կնվաճի ու վիճակահանությանը կհայտնվի առաջին զամբյուղում:

Այսօր այդ օրն է՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը: «Մանչեսթեր Յունայթեդ» – «Վիլյառեալ» խաղին ընդառաջ վերհիշենք Եվրոպա լիգայի վերջին տարիների ամենահետաքրքիր եզրափակիչները:

Մեր ընտրանին

2000/2001. «Լիվերպուլ» 5-4 «Ալավես»

Այն ժամանակ ՈւԵՖԱ-ի գավաթ կոչվող մրցաշարի ամենաէպիկ եզրափակիչը տեղի ունեցավ 2000/01 խաղարկությունում, երբ Ժերար Ուլյեի «Լիվերպուլը» խաղում էր «Ալավեսի» դեմ: Մերսիսայդցիները խաղին մոտենում էին տոնական տրամադրությամբ. այդ մրցաշրջանում թիմը, բացի Պրեմիեր լիգայից, նվաճել էր ներքին բոլոր տիտղոսները: Միայն 4 օր առաջ «Լիվերը» դարձել էր Անգլիայի գավաթակիր: «Ալավեսն» այս զույգում «անդրդոգի» կարգավիճակ ուներ՝ չնայած, որ կիսաեզրափակիչում ջախջախել էր «Կլայզերսլաուտերնին» ընդհանուր 9-1 հաշվով: Այս առումով պատկերը նման է այս տարվա եզրափակիչին. անգլիական գրանդն ընդդեմ գրանդ ակումբ չհամարվող, բայց ամբիցիոզ թիմի:

Դորտմունդում կայացած եզրափակիչում ամեն ինչ շատ կտրուկ սկսեց: Արդեն 3-րդ րոպեին Մարկուս Բաբելը բացում է խաղի հաշիվը, 13 րոպե անց Սթիվեն Ջերարդը կրկնապատկում է հաշիվը, ու երբ «Ալավեսը» կարողանում է մեկ գոլ խփել, «Լիվերպուլը» կրկին հաշվի տարբերությունը հասցնում է 2-ի: Թվում էր՝ ամեն ինչ արդեն ավարտված է. «Հանդերձարան մտնելով բոլորը մտածում էին, որ հաղթել ենք: Երկրպագուները երգում էին, ֆուտբոլիստները՝ տոնում: Անկեղծ ասած՝ ես էլ չէի կասկածում արդեն, քանի որ մրցակիցը մեզ ոչ մի տհաճություն չէր պատճառել», – խոստովանում է Ջերարդը:

«Լիվերպուլի» ֆուտբոլիստները, սակայն, չգիտեին մի կարևոր նրբություն. «Ալավեսի» ֆուտբոլիստներից յուրաքանչյուրին հաղթանակի դեպքում խոստացել էին 800 հազար եվրո: Թիմն ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս եկավ հաղթելու անհավանական ցանկությամբ ու շատ արագ՝ 47-րդ ու 49-րդ րոպեին Խավի Մորենոյի դուբլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը: «Լիվերպուլի» ֆուտբոլիստները միմյանց էին նայում ու մտածում. «բա մեր քեֆը ի՞նչ է լինելու…»

Ամեն ինչ սկսեց զրոյից: «Լիվերպուլի» կազմում խաղադաշտ դուրս եկավ Ռոբի Ֆաուլերը և 73-րդ րոպեին գրավեց դարպասը: Կրկին թվաց, թե ամեն ինչ վերջացած է, բայց «Ալավեսը» կրկին սխրանք գործեց, այս անգամ դա արեց Ժորդի Կրոյֆը (այո-այո, Յոհան Կրույֆի որդին) և թիմերը 4-4 հաշվով գնացին լրացուցիչ ժամանակ: 116-րդ րոպեին «Լիվերպուլի» վետերան, 36-ամյա Գարի Մակալիստերի փոխանցումից հետո մրցակցի ֆուտբոլիստն ինքնագոլ խփեց ու մերսիսայդցիները, ի վերջո, հաղթեցին այս դրամատիկ եզրափակիչում ու տուն գնացին գավաթով, որը 5-րդն էր այդ մրցաշրջանում իրենց համար:

2011/12. «Ատլետիկո» 3-0 «Ատլետիկ»

Մեր առանձնացրած հաջորդ եզրափակիչն այլ «օպերայից» է: Այստեղ ոչ թե կար գերդրամատիկ ու կատաղի պայքար, այլ մեկ թիմի տոտալ առավելություն: ԵԼ-ի այդ եզրափակիչը կայացավ Ռումինիայի «Արենա Նացիոնալ» մարզադաշտում, իսպանական երկու ակումբների՝ «Ատլետիկոյի» և «Ատլետիկի» միջև:

2011/12 մրցաշրջանը նշանավորվում է «Սիմեոնեի Ատլետիկո» թիմի ծնունդով: Իսկ այդ ծնունդը, իր հերթին, նշանավորվում է արգենտինացի մասնագետի առաջին գլխավոր նվաճումով՝ Եվրոպա լիգայի տիտղոսով: Սիմեոնեին հաջողվել էր այդ տարի վերջապես հավաքել թիմ, որն ուժեղ ֆուտբոլիստներ ուներ խաղային բոլոր գոտիներում: Արգենտինացին կառուցել էր բավական ամուր թիմ այն ժամանակ ֆուտբոլասերներին ոչինչ չասող անունների՝ Կուրտուայի, Գոդինի, Գաբիի ու Արդա Թուրանի շուրջ, իսկ նախագիծը «գլխավորում էր» Ռադամել Ֆալկաոն:

Մյուս կողմում էր «Ատլետիկը», որն էլ իր ավանդույթներին հավատարիմ մնալով, բաղկացած էր միայն բասկերից՝ բացառությամբ վենեսուելացի Ֆերնանդո Ամորեբիետայի, և ԵԼ-ի այդ խաղարկությունում նույնպես հետաքրքիր ու բարդ ուղի էր անցել: «Ատլետիկի» ամենահիշարժան հաղթանակը մրցաշարի 1/8 եզրափակիչում Ֆերգյուսոնի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակն էր՝ ընդհանուր 5-3 հաշվով:

Բուխարեստում կայացած եզրափակիչում, սակայն, տեսանք ներկայացում՝ մեկ արտիստի կատարմամբ: Եվ այդ արտիստը, որպես թիմ, «Ատլետիկոն» էր, իսկ որպես ֆուտբոլիստ՝ Ռադամել Ֆալկաոն: «Ատլետիկոն» խաղի ամբողջ ընթացքում իր խաղն էր թելադրում ու ոչ մի շանս չէր տալիս մրցակցին, իսկ Ֆալկաոն անցկացրեց իր կարիերայի լավագույն խաղերից մեկը: Կոլումբիացին, նախ, ձախ ոտքի հիասքանչ հարվածով բացեց հաշիվը, իսկ հետո արդեն ճիշտ կողմնորոշվեց տուգանային հրապարակում և կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում վերջնահաշիվը ձևակերպեց Դիեգոն:

2012/13. «Չելսի» 2-1 «Բենֆիկա»

Հաջորդ տարվա՝ 2013-ի եզրափակիչը նույնպես հետաքրքիր ստացվեց, որում ուժերն էին չափում «Չելսին» ու «Բենֆիկան»:

«Չելսիի» համար մրցաշրջանը հեշտ չէր դասավորվել. թիմը, լինելով Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն՝ դուրս էր մնացել ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլից, և արդեն նոյեմբերին տեղի էր ունեցել մարզչական փոփոխություն՝ դի Մատեոյի փոխարեն եկել էր Ռաֆա Բենիտեսը: Իսպանացին, այնուամենայնիվ, կարողացավ թիմի ներսում Եվրոպա լիգայի հանդեպ մոտիվացիա արթնացնել ու գնալ դեպի այդ մրցաշարի չեմպիոնություն:

«Բենֆիկան» էլ բավական խարիզմատիկ թիմ էր այդ տարի՝ տաղանդավոր ֆուտբոլիստներով. դարպասում՝ Ժուլիո Սեզար, պաշտպանությունում՝ Լուիզաո, Գարայ, կիսապաշտպանությունում՝ Նեմանյա Մատիչ, Էնցո Պերես, Անդրե Գոմեշ, Նիկոլաս Գայտան, հարձակման գծում էլ Օսկար Կարդոսո և Ռոդրիգո Մորենո:

Ամստերդամի «Յոհան Կրույֆ Արենա» մարզադաշտում կայացած խաղը սկսեց երկուստեք գրոհներով, բայց առաջին կեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսն անցավ ավելի թեժ պայքարում, երբ թիմերը սրություն ավելացրին իրենց գրոհներին: Առաջինը «կծեց» «Չելսին». 60-րդ րոպեին Ֆերնանդո Տորեսը՝ եզրափակիչներում գոլ խփելու վարպետը, շրջանցեց մրցակցի դարպասահին ու բացեց խաղի հաշիվը: Այդ գոլից հետո «Բենֆիկան» ավելի մեծ տեմպ հաղորդեց իր գրոհներին, և 68-րդ րոպեին, ի վերջո, 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որն էլ հստակ իրացրեց Օսկար Կարդոսոն:

Խաղավերջում «Բենֆիկան» փայլուն պահ ունեցավ. նույն Կարդոսոն 30 մետրից ֆանտաստիկ հարված կատարեց, բայց Պետր Չեխը նույնքան ֆանտաստիկ գործեց ու փրկեց իր թիմին: Երբ թվում էր, որ թիմերն արդեն 1-1 հաշվով գնում են դեպի լրացուցիչ ժամանակ, անկյունայինի խաղարկումից հետո՝ 90+3-ին Բրանիսլավ Իվանովիչը գլխի հարվածով գրավեց դարպասը. «Չելսին» հաղթեց իր պատմության առաջին Եվրոպա լիգան:

2016/17. «Մանչեսթեր Յունայթեդ» 2-1 «Այաքս»

2016/17 մրցաշրջանում այս մրցաշարում հաղթող դարձավ մեկ այլ անգլիական ակումբ, որի ելույթներին այդ տարի մենք առավել ուշադրությամբ էինք հետևում:

Բնականաբար՝ խոսքը գնում է «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որի հավակնությունները, գուցե, ավելի բարձր էին, բայց 2017-ին Եվրոպա լիգան Ժոզե Մոուրինյոյի թիմի համար Եվրոպա լիգան հաղթելը դարձավ առաջնահերթություն: Դա պորտուգալացու առաջին տարին էր «կարմիր սատանաների» ղեկին, թիմ էին եկել Իբրահիմովիչը, Բային, Պոգբան ու Մխիթարյանը: Նոր կառուցվող այս թիմում Մոուրինյոն չէր կարողացել կայունություն ապահովել, և «Յունայթեդը» 6-րդ հորիզոնականում էր՝ ԱՊԼ մրցաշարային աղյուսակում: Չեմպիոնների լիգայի ուղեգրի միակ ճանապարհը մնաց ԵԼ-ն, որով էլ գնացին մանկունիանցիները:

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայում հաղթահարեց «Սենտ-Էտյենի», «Ռոստովի», «Անդերլեխտի» ու «Սելտայի» արգելքը՝ մինչև եզրափակիչ: Փլեյ-օֆֆ փուլի այդ խաղերում բարձր արդյունավետություն ցույց տվեց Մխիթարյանը, որը 4 գոլ խփեց եզրափակիչից առաջ:

Ստոկհոլմում «Յունայթեդին» սպասում էր «Այաքսը», որը, ինչպես իր պատմության գրեթե բոլոր փուլերում, ուներ երիտասարդ ֆուտբոլիստներով հագեցած թիմ, որ խաղում էր արագ ու գրավիչ ֆուտբոլ: Իհարկե՝ դա ՉԼ կիսաեզրափակիչ հասած թիմը չէր, բայց դրա գովազդն էր. Դեյվինսոն Սանչես, Տետե, Բերտրան Տրաորե, Դեյվի Կլասեն, իսկ «տակից» գալիս էին Զիեշները, Վան դե Բեկներն ու դե Լիխտները:

Շվեդիայի մայրաքաղաքում կայացած եզրափակիչում «Յունայթեդն» ունեցավ խաղային առավելություն, որը Պոգբան, անդրադարձի շնորհիվ, վերածեց նյութականի: «Այաքսը» փորձում էր հակագրոհներով «ցավեցնել», բայց չէր ստացվում: Երկրորդ խաղակեսի սկզբում արդեն Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը. Մոուրինյոն իր ձեռքից բաց չթողեց այդ հաղթանակը: «Յունայթեդը» նվաճեց այդ մրցաշրջանում իր երրորդ գավաթը՝ Անգլիայի սուպերգավաթի ու գավաթի հետ միասին:

2019/20. «Սևիլիա» 3-2 «Ինտեր»

Էլ ինչ Եվրոպա լիգա՝ առանց  «Սևիլիայի»:

Նախորդ մրցաշրջանում, չնայած առանց հանդիսատեսի, գրանցվեց ամենահետաքրքիր եզրափակիչներից մեկը: Երկու միմյանց շատ նման թիմեր՝ «Սևիլիան» ու «Ինտերը» վիճարկում էին հաղթողի հարցը:

Ինչո՞վ էին նման այս թիմերը: Նախ՝ երկուսի մարզիչներն էլ անցկացնում էին առաջին մրցաշրջանն իրենց թիմերի ղեկին: Խուլեն Լոպետեգին գլխավորեց իսպանական ակումբը ճգնաժամային իրավիճակում, երբ թիմը չէր հայտնվել լավագույն քառյակում: «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը կարողացավ շատ արագ իր ձեռագիրը մտցնել «Սևիլիայի» խաղում և մրցունակ թիմ ստեղծել: Կորոնավիրուսի պատճառով ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլի խաղերը մեկ խաղով էին, որտեղ էլ Լոպետեգիի թիմը հաղթահարեց բարդ մրցակիցների արգելքն ու հասավ եզրափակիչ: «Սևիլիան» իր ճանապարհին հաղթեց «Ռոմային», «Վուլվերհեմփթոնին» ու «Մանչեսթեր Յունայթեդին»:

Կոնտեի «Ինտերն» էլ նոր-նոր էր թափ հավաքում: ՉԼ-ում, ճիշտ է, միլանցիները ձախողվեցին, բայց Կոնտեն իր բնավորության համաձայն կարողացել էր թիմում ներարկել իր գաղափարները ու բավական երկար ժամանակ պայքարում էր «Յուվենտուսի» հետ Ա սերիայում: Եվրոպա լիգայում էլ «Ինտերը» հաղթեց «Լյուդոգորեցին», «Խետաֆեին», «Բայերին» ու «Շախտյորին»:

Քյոլնում կայացած խաղի ընթացքը շատ դինամիկ ու դիտարժան ստացվեց: 5-րդ րոպեին Լուկակուի անհատական վարպետության շնորհիվ «Ինտերը» վաստակեց 11-մետրանոցի իրավունք, որն էլ իրացրեց հենց բելգիացին: Իրադարձությունները շարունակեցին զարգանալ շատ արագ: Նախ՝ Լյուկ դե Յոնգը դուբլի հեղինակ դարձավ ու առաջ մղեց իր թիմին՝ երկու դեպքում էլ գլխով գրավելով Հանդանովիչի դարպասը: Մինչև ընդմիջումը «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինը հավասարեցրեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում թիմերը շարունակեցին բաց ֆուտբոլ խաղալ, բայց չկարողացան ցույց տալ առաջին կեսի արդյունավետությունը: Որոշիչ դարձավ խաղի 76-րդ րոպեին «Սևիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսի շրջադարձ հարվածը, որի ուղղությունը դեպի սեփական դարպասը թեքեց Լուկակուն՝ հերոսից դառնալով հակահերոս: «Սևիլիան» նվաճեց իր 6-րդ Եվրոպա լիգան՝ հերթական անգամ ապացուցելով, որ հանդիսանում է այս մրցաշարի իրական արքան:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» ոչ-ոքի անցկացրեց «Սևիլիայի» հետ. Մխիթարյանը թիմի ավագն էր (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ․ քանի երկրպագուի կթույլատրվի ներկա գտնվել խաղին

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նոր պայմանագիր է ստորագրել «Լիվերպուլի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» աստղը շարքից դուրս կմնա 3 ամսով

Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Որքան է «Սևիլիան» ցանկանում ստանալ Կունդեի տրանսֆերի վաճառքից

«Հերտան» հաղթեց «Լիվերպուլին», խաղում գրանցվեց 7 գոլ (տեսանյութ)

«Հերտայի» ֆուտբոլիստի ցնցող գոլը «Լիվերպուլի» դեմ խաղում (տեսանյութ)

Վան Դեյկը երկար դադարից հետո վերադարձել է «Լիվերպուլի» հայտացուցակ

Ինչպես Բեռնաբեուն փրկեց «Բասբիի մանուկներին». «Ռեալի» ու ՄՅՈւ-ի ընկերության բացառիկ պատմությունը

130 մլն-ի առաջարկ՝ Լուկակուի համար

Սուլշերն անդրադարձել է Վարանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը ԵԼ որակավորման երրորդ փուլում

Անդրեաս Պերեյրայի աննման գոլը «Բրենտֆորդի» դեմ խաղում (տեսանյութ)

Վերջին տասնամյակում տրանսֆերային շուկայում ամենաշատ ծախսած ակումբները

«Չելսին» նոր դարպասապահ ունի