Մխիթարյանի վիճակագրությունն Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում - VNews
Բաժիններ

Մխիթարյանի վիճակագրությունն Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» իր վերջին հանդիպումն է անցկացրել Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում։ Թուրինում «Յուվենտուսին» հաղթելով՝ հռոմեական ակումբն զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում գրանցելով 70 միավոր, նվաճելով Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն մնաց պահեստայինների նստարանին։

Քանի որ Մխիթարյանի ու «Ռոմայի» ելույթներն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում արդեն ավարտվել են, ներկայացնում ենք 31-ամյա հայ կիսապաշտպանի վիճակագրությունն Իտալիայի առաջնության՝ ավարտին մոտեցող մրցաշրջանում։

Մխիթարյանը մասնակցել է 22 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է 9 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հենրիխն ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել է 1532 րոպե՝ միջինում գոլի հեղինակ դառնալով 170 րոպեում մեկ անգամ։

Հենրիխը գրավել է «Սասուոլոյի», «Վերոնայի», «Սպալի», «Բոլոնիայի», «Լեչեի», «Կալյարիի», «Նապոլիի», «Պարմայի» ու «Ինտերի» դարպասը։

22 հանդիպման ընթացքում Հենրիխ Մխիթարյանը 5 անգամ զգուշացվել է դեղին քարտով։

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների թվում է

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների եռյակում է

Պիռլոն՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին․ «Պատրաստ եմ այս զարմանահրաշ հնարավորությանը»

Պոչետինոն կարող է դառնալ Մխիթարյանի մարզիչը

Մխիթարյանը համաձայնության է հասել «Ռոմայի» հետ ու ևս մեկ տարի կխաղա Հռոմում

«Արսենալի» պահեստայինից՝ «Ռոմայի» առաջատար. Մխիթարյանի վերածնունդի մրցաշրջանը

«Ռոմա»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Մխիթարյանի գնահատականները՝ «Սևիլիայի» դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյան. «Փորձեցինք ցույց տալ մեր լավագույն որակները, բայց չստավեց»

Կյանքը հեգեմոնիայից առաջ. Ինչպիսին էր Ա սերիան վերջին տարում, երբ «Յուվենտուսը» չեմպիոն չէր

Ինչպես Ջանլուկա Մանչինին հեռացվեց խաղադաշտից ավելացված ժամանակի 10-րդ րոպեին (տեսանյութ)

ԵԼ․ Մխիթարյանն ու «Ռոման» լքում են պայքարը, «Բայերը» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

«Ռոման» առաջին կեսից հետո պարտվում է, «Բայերի» խաղում հաշիվը չի բացվել (տեսանյութ)

«Սևիլիան» բացում է հաշիվը «Ռոմայի» դեմ խաղում (տեսանյութ)

Ամերիկացի միլիարդատերը կգնի «Ռոման»

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում