-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» հաղթել է «Պարմային» տնային խաղում, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել է դուբլի հեղինակ:
Հռոմեական ակումբի պաշտոնական կայքը կարծիք է ներկայացրել Հայաստանի հավաքականի ավագի խաղի վերաբերյալ:
«Եվս մեկ շաբաթ, ու ևս մեկ գերիշխող ելույթ Հենրիխ Մխիթարյանի կատարմամբ, որը «Ջենոայի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո այս անգամ աչքի ընկավ դուբլով:
«Օլիմպիկոյում» անցկացրած առաջին խաղակեսը փաստեց, որ Մխիթարյանն իր զինանոցում բազմապիսի գոլեր խփելու միջոցներ ունի: Առաջին գոլի դեպքում նա ցույց տվեց իր անհավատալի տեխնիկական հմտություններն ամբողջ կարողությամբ, իսկ երկրորդ գոլի դեպքում 31-ամյա կիսապաշտպանը ցուցադրեց իր հրաշալի շարժունակությունը՝ «Պարմայի» պաշտպանների թիկունքից առաջ շարժվելով ու գրավելով դարպասը:
Ջեկոյի բացակայության պայմաններում սկզբում մտավախություն կար, թե ինչպես է թիմը գոլեր խփելու, սակայն Հենրիխ Մխիթարյանն ու մյուսներն այդ մտավախությունը տոտալ չեղարկման ենթարկեցին՝ Ա Սերիայի վերջին 2 խաղերում 6 գնդակ խփելով»,- նշված է թիմի պաշտոնական կայքում:
Ավելացնենք, որ «Պարմայի» դեմ խաղում հիանալի ելույթի արդյունքում Հենրիխ Մխիթարյանը կրկնել է Ջեկոյի ու Բատիստուտայի ցուցանիշը, հատել է 100 գոլի սահմանն արտերկրի առաջնություններում, ընդգրկվել է Ա Սերիայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, իսկ խաղից հետո խփած գոլերը նվիրել է հայ հերոսներին:
Բատիստուտա, Ջեկո, Մխիթարյան․ Հենրիխը «Ռոմայի» 5-րդ արտասահմանցի ֆուտբոլիստն է այդ ցուցանիշով
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո