Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց - VNews
Բաժիններ

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց

EncH28tW4AEvkDI - Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:37

-

-

Իտալիայի Ա սերիայի առաջնության վերջին երկու հանդիպումներում Հենրիխ Մխիթարյանը լիովին դրսևորեց ռմբարկուի իր անզուգական հատկանիշները՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Մինչ այդ ընթացիկ առաջնությունում «Ռոմայի» կազմում անցկացրած 6 խաղերում Մխիթարյանին չէր հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:

Իսկ ընթացիկ մրցաշրջանում նա իր գոլերի հաշիվը բացել էր նոյեմբերի 5-ին ռումինական «Կլուժի» հետ կայացած Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի խաղում: Այնպես որ, պաշտոնական վերջին 3 հանդիպումներում Հենրիխը խաղադաշտից չի հեռացել առանց գոլի՝ 6 անգամ գրավելով մրցակիցների դարպասը: Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Ջենոայի» հետ մրցավեճում հայ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, որը նրա ֆուտբոլային կարիերայում 8-րդն էր:

«Պարմայի» դարպասը Հենրիխ Մխիթարյանի խփած 2-րդ գնդակն արտերկրի առաջնություններում Հայաստանի հավաքականի ավագի հոբելյանական՝ 100-րդ գոլն էր, որի առթիվ շնորհավորում ենք ֆուտբոլային երկրորդ երիտասարդությունն ապրող տաղանդաշատ ֆուտբոլիստին:

Mkhitaryan 1 960x640 - Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց

8-րդ հեթ-տրիկը Հենրիխ Մխիթարյանի կարիերայում

Այդ գոլերի ուղիղ կեսը Մխիթարյանը խփել է Ուկրաինայի առաջնությունում, 23 անգամ գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայում, 13 գոլ էլ իր հաշվին գրանցել է Անգլիայի Պրեմիեր լիգայում: Երկրորդ մրցաշրջանն անցկացնելով Իտալիայում, Հենրիխն Ա սերիայի առաջնությունում արդեն հասցրել է 14 գոլ խփել, որից 9-ը՝ նախորդ մրցաշրջանի 22 հանդիպումներում:

Արտերկրի առաջնություններում Մխիթարյանը գոլերի հաշիվը բացել է Դոնեցկի «Մետալուրգի» կազմում՝ 2009թ. հուլիսի 26-ին Լվովում «Կարպատների» հետ կայացած խաղի (2-2) 60-րդ րոպեին գրավելով Անդրեյ Տլումակի պաշտպանած դարպասը: Դա առաջնությունում թիմի կազմում Մխիթարյանի անցկացրած 2-րդ հանդիպումն էր:

Մխիթարյանի ֆուտբոլային տաղանդը հատկապես վառ դրսևորվեց «Շախտյորում» 2012/13թթ. մրցաշրջանում: Ուկրաինայի առաջնությունում Հենրիխը պարզապես հիացրեց իր արդյունավետությամբ: Անցկացրած 29 հանդիպումներում խփած 25 գնդակով նա ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 8 գոլով գերազանցելով 2-րդ արդյունքը ցույց տված Կիևի դինամոյական Բրաուն Իդեյեի ցուցանիշը:

2704 - Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց

«Մեր հայ հերոսների համար»․ Մխիթարյանի գրառումը դուբլի հեղինակ դառնալուց հետո

Մխիթարյանն Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով Կիևի «Դինամոյի» ճանաչված ռմբարկուներ Սերգեյ Ռեբրովի (1997/98թթ.) և Մաքսիմ Շացկիխի (2002/2003թթ.) արդյունքը, որոնք 22-ական գոլի հեղինակ էին դարձել: Հարկ է նշել, որ մինչ օրս Մխիթարյանի արդյունավետության ռեկորդը ոչ մեկին չի հաջողվել նույնիսկ կրկնել:

Բունդեսլիգայում գոլերի հաշիվը Դորտմունդի «Բորուսիայում» բացելու համար Մխիթարյանից ընդամենը 3 խաղ պահանջվեց: 2013թ. սեպտեմբերի 1-ին Ֆրանկֆուրտում «Այնթրախտի» հետ կայացած 4-րդ տուրի խաղում հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ՝ գրավելով Քևին Տրապի պաշտպանած դարպասը: Այդ գոլերի շնորհիվ դորտմունդցիները 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին:

Իսկ ահա Անգլիայի Պրեմիեր լիգային հարմարվելու գործընթացը Մխիթարյանի մոտ ավելի երկար ձգվեց: Վնասվածքի և նաև սկզբնական շրջանում Ժոզե Մոուրինյուի վստահությանը չարժանանալու հետևանքով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած առաջնության միայն 7-րդ խաղում՝ 2016թ. դեկտեմբերի 11-ին Մխիթարյանն առաջին գոլը խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ 29-րդ րոպեին գրավելով «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը: Այդ միակ գոլը հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

goal 1sdztghgxcxno1p5cx2m9pl9vh - Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց

Ֆոնսեկա․ «Ինձ չի զարմացրել Մխիթարյանի այսպիսի խաղն ընթացիկ մրցաշրջանում»

«Ռոմայում» Մխիթարյանի նորամուտը շատ հաջող ստացվեց: 2019թ. սեպտեմբերի 15-ին «Սասուոլոյի» հետ առաջնության 3-րդ տուրում թիմի մարզաշապիկն առաջին անգամ կրած Մխիթարյանը բացեց գոլերի հաշիվն Իտալիայի Ա սերիայում՝ 22-րդ րոպեին գրավելով Անդրեա Կոնսիլյիի պաշտպանած դարպասը:

VNews.am-ը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշները 4 երկրների ազգային առաջնություններում:

ԵրկիրԱկումբԳոլՄրցաշրջան
Ուկրաինա«Մետալուրգ» Դոնեցկ

«Շախտյոր»

12

38

2009/10-2010/11

2010/11-2012/13

Գերմանիա«Բորուսիա» Դորտմունդ232013/14-2015/16
Անգլիա«Մանչեսթեր Յունայթեդ»

«Արսենալ»

5

8

2016/17-2017/18

2017/18-2019/20

Իտալիա«Ռոմա»142019/20-2020/21
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պեպեի կոպտագույն խախտումը Մխիթարյանի նկատմամբ, որը բախման պատճառ դարձավ (տեսանյութ)

«Պորտու» – «Ռոմա» հանդիպման առաջին կեսն ավարտվել է. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Դորտմունդի «Բորուսիան» նոր «7» համար ունի

«Չելսին» նոր դարպասապահ ունի

«Գրազ էի եկել». Ինչու են դարպասապահները տարօրինակ համարներ ընտրում

Պեդրոն կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգա

Ինչ արդյունքներ է գրանցել «Ռոման» Մոուրինյոյի գլխավորությամբ

«Ռոման» առաջին մարզումն է անցկացրել Պորտուգալիայում (տեսանյութ)

Շաքիրին կարող է կարիերան շարունակել Լա լիգայում կամ Ա Սերիայում

«Ինտերի» արտագնա մարզահագուստը 2021-22 մրցաշրջանի համար (ֆոտոշարք)

«Ռոմայի» հայտացուցակը Պորտուգալիայում կայանալիք մարզական հավաքի համար (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց ընկերական խաղում, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Մոուրինյոն որոշել է՝ ովքեր կարող են մասնակցել «Դեբրեցենի» դեմ այսօրվա խաղին

Տեղեկություն է հրապարակվել, ըստ որի՝ «Սիթին» խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները

Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը լրագրողների վարկածով