-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Statsperform․com հեղինակավոր կայքը մանրամասնորեն անդրադարձել է «Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ ներկայացնելով նրա հրաշալի վիճակագրությունը հռոմեական ակումբում:
Նախ, հայ ֆուտբոլիստի ցուցանիշները հուշում են այն մասին, որ նրա՝ «Արսենալի» կազմում անցկացրած 18 ամիսներն այդքան էլ վատը չէին, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից: Պարբերականը նշում է, որ Մխիթարյանի՝ «Արսենալում» հանդես գալու ժամանակ միայն Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը (35) և Ալեքսանդր Լակազետն (20) են ավելի շատ գոլ խփել թիմում, քան Հենրիխը (8)։
Նա նաև կատարել է 8 արդյունավետ փոխանցում՝ այդ ցուցանիշով զիջելով միայն 9-ական «ասիստ» իրենց ակտիվում գրանցած Օբամեյանգին, Լակազետին ու Իվոբիին: Սակայն Մխիթարյանն այդ 18 ամսում նշված 3 խաղացողների համեմատ ավելի քիչ է հայտնվել «Արսենալի» մեկնարկային կազմում՝ անցկացրած 39 հանդիպումներից 29-ը սկսելով առաջին րոպեից:
Համեմատական է անցկացվել հայ կիսապաշտպանի ու Նիկոլա Պեպեի միջև․ վերջինս «Արսենալում», ըստ պարբերականի, կոչված էր փոխարինել Մխիթարյանին: Հաշվի առնելով ֆուտբոլիստների ցուցանիշները սկսած Ա սերիայի ու Պրեմիեր լիգայի 2019/20թթ․ առաջնություններից մինչև այսօր՝ հայ խաղացողը Պեպեին գերազանցում է խփած գոլերի (14-ը՝ 6-ի դիմաց), գոլային փոխանցումների (9-6), ստեղծած պահերի քանակով (44-42), ստեղծած պահերով՝ չհաշված ստանդարտ իրավիճակներից եղած հնարավորությունները (44-26), մինչդեռ Նիկոլան այդ ընթացքում մասնակցել է ավելի շատ խաղերի (39 հանդիպում, 24-ը՝ մեկնարկային կազմում, ընդհանուր՝ 2294 րոպե, Մխիթարյան՝ 30 մրցավեճ, 24-ը՝ հիմնական կազմում, ընդհանուր՝ 2234 րոպե):
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում միայն 2 ֆուտբոլիստներ են «բաց խաղից» (առանց հաշվի առնելու ստանդարտ իրավիճակները) ստեղծել ավելի շատ պահեր, քան հայ ֆուտբոլիստը, որը նաև միանձնյա առաջատար է մրցաշարում կատարած գոլային փոխանցումների քանակով (4):
Ա սերիա 20/21-ում գոլերին ներգրավվածության տեսանկյունից միայն «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն (10 գոլ, 1 գոլային փոխանցում) ունի ավելի լավ վիճակագրություն, քան Մխիթարյանը (5+4): 9 «բալ» են հավաքել նաև «Ինտերից» Ռոմելու Լուկակուն (7 գոլ, 2 «ասիստ») ու «Յուվենտուսից» Կրիշտիանու Ռոնալդուն (8+1): Պարբերականն արձանագրում է այն ուշագրավ փաստը, որ «Արսենալն» իր ամբողջ կազմով Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում 9 խաղում այնքան գոլ է խփել (9), ինչքան Մխիթարյանի արդյունավետ գործողությունների քանակն է «Ռոմայի» կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում (5 գոլ, 4 արդյունավետ փոխանցում):
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո