-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եվրոպական թոփ-5 առաջնությունների այն 4 ֆուտբոլիստներից մեկն է, որ ընթացիկ մրցաշրջանում կատարել են առնվազն 8 գոլային փոխանցում:
Առաջատար 5 առաջնություններում արդյունավետ փոխանցումների այդ սահմանագիծը հատել են նաև Հարի Քեյնը («Տոտենհեմ», 11 «ասիստ» Պրեմիեր լիգայում), Թոմաս Մյուլերն («Բավարիա», 9 «ասիստ» Բունդեսլիգայում) ու Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», 8 «ասիստ» Պրեմիեր լիգայում):
Հայաստանի հավաքականի ավագն Իտալիայի 2020/21թթ․ առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում (բոլորը՝ մեկնարկային կազմում) ու դարձել նաև 8 գոլի (1-ը՝ 11-մետրանոց հարվածով) հեղինակ:
Հավելենք, որ Մխիթարյանն Ա սերիայում 2018/19թթ․ մրցաշրջանից ի վեր խաղադաշտ է դուրս եկել 39 անգամ՝ իր ակտիվում գրանցելով 17 գոլ և 13 արդյունավետ փոխանցում:
Մխիթարյանի գնահատականներն ու վիճակագրությունն «Ինտերի» դեմ խաղում
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԿատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո