Մխիթարյանը՝ Ա Սերիայի թերագնահատված լինելու ու երկրպագուների աջակցության մասին - VNews
Բաժիններ

Մխիթարյանը՝ Ա Սերիայի թերագնահատված լինելու ու երկրպագուների աջակցության մասին

Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հռոմեական ակումբի հետ մշտական պայմանագիր կնքելուց հետո հարցազրույց է անցկացրել թիմի մամուլի ծառայության հետ։

Հարցազրույցի ընթացքում Հենրիխը խոսել է Ա Սերիայի թերագնահատված լինելու ու երկրպագուների աջակցության մասին։

Ա Սերիայի մասին

«Կարող եմ ասել՝ ֆուտբոլն Իտալիայում թերագնահատված է, այն չէ, ինչ մարդիկ ասում են, այն չէ, ինչ մարդիկ մտածում են։ Մինչև այստեղ գալս ես շատ էի լսում, որ թիմերը թույլ են, այնքան էլ պատրաստված չեն։ Կարող եմ ասել, որ ամբողջությամբ այլ է իրականությունը։ «Սասուոլոյի» դեմ հենց առաջին խաղից ես հասկացա, որ մարդիկ չգիտեն իտալական ֆուտբոլի մասին իրականությունը։ Ես իսկապես տպավորված էի ֆուտբոլիստների խաղամակարդակով։ Նրանք իսկապես մի քանի հիանալի խաղացողներ ունեն։

Բոլոր թիմերը, նույնիսկ համեմատաբար թույլերը մշտապես ցանկանում են գրոհել, ոչ թե սպասել մրցակցի սխալին։ Նրանք ցանկանում են խաղալ, հաճույք ստանալ ֆուտբոլից։ Ինձ համար իսկապես տպավորիչ էր, քանի որ ոչ բոլոր թիմերից էի սպասում ֆուտբոլի նման մակարդակ։ Ինձ դուր է գալիս ֆուտբոլ խաղալ Իտալիայում, ու ես բոլոր թիմերի դեմ խաղերում լավ զգացողություններ ունեմ»։

Երկրպագուների աջակցության մասին

«Առաջին իսկ օրվանից զգացել եմ երկրպագուների աջակցությունը։ Քաղաքում, ստադիոնում, խոտածածկին, ռեստորանում, ամենուր զգացել եմ երկրպագուների աջակցությունը, նույնիսկ՝ սոցցանցերում։ Ես շատ ուրախ ու տպավորված եմ, որ մենք ունենք այսպիսի երկրպագուներ։ Միայն իսկական երկրպագուների համար կարելի է անվերջ պայքարել, որ նրանք ուրախանան։

Իհարկե, մրցաշրջանն սկսվելու է առանց երկրպագուների ներկայության, սակայն մենք ամեն ինչ անելու ենք, որ նրանք ուրախանան։ Հուսով ենք՝ որքան հնարավոր է շուտ նրանք կվերադառնան մարզադաշտ»։

Մխիթարյան․ «Ուզում եմ՝ երկրորդ մրցաշրջանս «Ռոմայում» ավելի լավը լինի»

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը՝ «Բենեվենտոյի» նկատմամբ հաղթանակից հետո. «Իմ երկիրը սրտումս է»

«Մխիթարյան-Ջեկո-Պեդրո եռյակը փայլուն է աշխատում». Մխիթարյանի գնահատականները «Բենեվենտոյի» դեմ խաղում

Պեդրո. «Սկսել եմ ավելի լավ հասկանալ Մխիթարյանին ու Ջեկոյին»

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Բենեվենտոյի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

«Ռոման» հաղթեց «Բենևենտոյին», Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը 2-րդ գոլային փոխանցումը կատարեց, գոլի հեղինակն այս անգամ ևս Ջեկոն էր (տեսանյութ)

Մխիթարյանի նրբագեղ գոլային փոխանցումը «Բենևենտոյի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բենևենտոյի» դեմ խաղում

«Ռոմայի» հայտացուցակը «Բենևենտոյի» դեմ խաղի համար

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ ըստ իտալական մամուլի

«Յուվենտուսը» սայթաքեց արտագնա խաղում (տեսանյութ)

Բուֆոնն Ա Սերիայում 650 հանդիպում անցկացրած առաջին ֆուտբոլիստն է

Միլանյան դերբիում «Միլանն» ուժեղ էր, «Լացիոն» պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)

«Ռոմայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի ստուգման թեստ են հանձնել

Ֆոնսեկա. «Վիլյարի համար բարդ է կատարել Մխիթարյանի կամ Պեդրոյի դերը»

«Նապոլին» խոշոր հաշվով հաղթեց «Ատալանտային» (տեսանյութ)