Մխիթարյանը՝ Էմերիի ու Ֆոնսեկայի տարբերությունների, իր ապագայի ու կորոնավիրուսի մասին - VNews
Բաժիններ

Մխիթարյանը՝ Էմերիի ու Ֆոնսեկայի տարբերությունների, իր ապագայի ու կորոնավիրուսի մասին

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալությամբ հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, խոսել է լոնդոնյան ու հռոմեական ակումբների մարզիչների տարբերության մասին։

«Երբ ես «Արսենալում» էի, մարզիչն ինձնից տարբեր բաներ էր պահանջում, մարդիկ էլ էին տարբեր բաներ ակնկալում։ Էմերիի խաղային փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի փիլիսոփայությունից։

«Ռոմայում» ավելի լավ եմ զգում, քանի որ այստեղ մենք ավելի լավ ենք խաղում, ու թիմն ինձ ավելի է համապատասխանում։

Ես նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք ավելի հարձակողական ենք։ Մենք փորձում ենք միշտ գնդակով լինել, ու դա, բնականաբար, ինձ ավելի շատ է դուր գալիս»,- ասել է Հենրիխը The Times-ի հետ զրույցում։

Մխիթարյանն անդրադարձել է նաև իր ապագային․ «Ոչինչ չեմ կարող ասել։ Մենք չգիտենք՝ երբ կսկսենք խաղալ, և ինչ կլինի ամռանը։ Ֆուտբոլն արագ է փոխվում։ Մի օր դու այստեղ ես, մյուս օրը՝ այնտեղ։ Երբեք չգիտես, թե ինչ կլինի քեզ հետ»։

Հենրիխը խոսել է նաև կորոնավիրուսի պատճառով Իտալիայում տիրող իրավիճակի մասին․ «Շատ բան չենք կարող անել։ Այս պահին մենք պետք է մնանք տանն ու սպասենք, որ այս հարցը լուծվի։ Ես արթնանում եմ, նախաճաշում, ընտանիքիս անդամների հետ զրուցում տարբեր թեմաներից՝ վիրուսից, կյանքից, ապագայից, անցյալից։

Երեկոյան ֆիլմ եմ դիտում ընտանիքիս հետ կամ միայնակ։ Բացի այդ, մենք թիմային ծրագիր ունենք, որով մարզումներ ենք անցկացնում տնային պայմաններում։ Երբ ես լսեցի, որ իրավիճակը բարդանում է, բոլորին հորդորում են մնալ տներում, այլևս դուրս չեկա զբոսանքի կամ վազքի։

Ավելի լավ է տանը մնալ ու օրինակ լինել բոլորի համար, որ ավելի կարևոր է հետևել կանոններին ու հրահանգներին»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Օբամեյանգը չափազանց լավն է «Արսենալի» համար». Կարագեր

Մխիթարյանը և թիմակիցները ծնկի են եկել՝ հարգանքի տուրք մատուցելով Ջորջ Ֆլոյդի հիշատակին (լուսանկար)

«Ռոմայի» խաղերի ժամանակացույցն Ա Սերիայի մնացած տուրերում

Հայտնի է «Ռոմայի» առաջիկա հանդիպման ժամանակացույցը

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ ու շնորհավորել հունիսի 1-ը

Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին

Մխիթարյանը ֆուտբոլի վերադարձի առիթով նոր խաղակոշիկներ է ներկայացրել

ԱՊԼ-ի պատմության 15 լավագույն կենտրոնական պաշտպաններն ըստ Squawka-ի

Մերսիսայդյան դերբին՝ Մանչեսթերու՞մ

Լակազետը Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի

Կոուտինյոն նախապատվություն է տալիս այդ առաջնություն տեղափոխությանը

Պրեմիեր լիգայի վերադարձի օրը որոշված է

Համացանցում հայտնվել են «Արսենալի» նոր մրցաշրջանի արտագնա մարզաշապիկի նկարները

Դավիդ Լուիսն անսպասելի որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ամենաշահավետ առաջարկը «Բարսելոնային» Անգլիայից՝ Կոուտինյոյի վերաբերյալ