Մխիթարյանը՝ մեկնարկային կազմո՞ւմ. իտալական աղբյուրի տեղեկությունը - VNews
Բաժիններ

Մխիթարյանը՝ մեկնարկային կազմո՞ւմ. իտալական աղբյուրի տեղեկությունը

fonseca mkhitaryan - Մխիթարյանը՝ մեկնարկային կազմո՞ւմ. իտալական աղբյուրի տեղեկությունը
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

15 Ապրիլ 2021 - 19:00

1

ԱՍ Ռոմա

1

Այաքս Ամստերդամ

0 - 1 Բրայան Բրոբբի - 49`

1 - 1 Էդին Ջեկո - 71`

«Ռոման» նախապատրաստվում է ընթացիկ մրցաշրջանի ամենակարևոր խաղերից մեկին՝ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում «Այաքսի» դեմ պատասխան հանդիպմանը: Ամստերդամում հռոմեացիները հաղթել են 2:1 հաշվով:

Forzaroma.info-ն վստահեցնում է, որ «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան որոշել է մեկնարկային կազմում ասպարեզ դուրս բերել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: 32-ամյա ֆուտբոլիստը մեկ ամիս սրունքի վնասվածքից բուժվելուց հետո ապաքինվել է և փոխարինման մտել «Բոլոնյայի» դեմ կայացած Ա սերիայի 30-րդ տուրի մրցավեճում (1:0):

Սպասվում է, որ Ֆոնսեկան մեկնարկային կազմում կատարելու է 8 փոփոխություն: Պաու Լոպեսը կվերադառնա դարպասը պաշտպանելու գործին: Նրա առջևում կտեղակայվեն Ջանլուկա Մանչիչին և Ռոժեր Իբանյեսը: Քանի որ վնասվածքից արագորեն ապաքինվելու զրոյական շանսեր ունեն Քրիս Սմոլինգը, ինչպես նաև Լեոնարդո Սպինացոլան, կրկին պաշտպանության կենտրոնում կխաղա Բրայան Կրիստանտեն: Լատերալների դիրքում կգործեն Ռիկ Կարսդորպը և Ռիկարդո Կալաֆյորին:

Կիսապաշտպանության կենտրոնում Ֆոնսեկան նախընտրում է տեսնել Ժորդան Վերետուին և Ամադու Դիավարային, իսկ Գոնսալո Վիլյարին՝ պահեստայինների նստարանին:

Հարձակման եռյակը կազմելու են Մխիթարյանը և Լորենցո Պելեգրինին ինսայդների դերում, իսկ առջևում՝ Էդին Ջեկոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» համաձայնության է եկել նոր դարպասապահի հետ

«Ռեալը» ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել «Ռոմային»

«Տոտենհեմի» ու Ֆոնսեկայի գործարքը ձախողվել է, լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել Գատուզոյի հետ

«Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Պայմանագիրը համաձայնեցված է. «Ռոմայի» գլխավոր մարզիչը տեղափոխվում է անգլիական գրանդ

Մոուրինյոյի առաջին տրանսֆե՞րը. «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» ֆուտբոլիստի հետ

«Մեզ բացակա չդնեք». Մխիթարյանն ու 4 աստղեր, որոնք ճակատագրի հեգնանքով բաց կթողնեն ԵՎՐՈ 2020-ը

Պաուլու Ֆոնսեկան բանակցում է «Տոտենհեմի» հետ

Դոնարուման կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

«Տեղավորվեք ու վայելեք». «Ռոման» ներկայացրել է Մխիթարյանի բոլոր գոլերը (տեսանյութ)

Մոուրինյոն ուզում է «Ռոմա» հրավիրել «Տոտենհեմի» գլխավոր աստղերից մեկին

Մոուրինյոյի նոր պահանջը. «Ռոման» կարող է գնել Ա սերիայի ռմբարկուներից մեկին

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ռոմայի» ֆուտբոլիստին

Մխիթարյանի նախկին թիմակիցն ընդունել է «Ռոմայի» առաջարկը