-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
WhoScored․com հեղինակավոր կայքը ներկայացրել է Իտալիայի Ա սերիայի՝ նոյեմբեր ամսվա խորհրդանշական հավաքականը:
Այնտեղ է հայտնվել նաև «Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ստացել է այդ 11 ֆուտբոլիստների շրջանում 3-րդ ամենաբարձր՝ 8,0 գնահատականը: Հայ ֆուտբոլիստը նոյեմբերին մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը՝
Դարպասապահ․ Անդրեա Կոնսիլյի («Սասուոլո», գնահատականը՝ 7,2)
Պաշտպաններ․ Տեո Էրնանդես («Միլան», 7,4), Ռոժեր Իբանյես («Ռոմա», 7,1), Մերիհ Դեմիրալ (7,3), Խուան Կուադրադո (7,6, 2-ն էլ՝ «Յուվենտուս»)
Կիսապաշտպաններ․ Ռոդրիգո դե Պաուլ («Ուդինեզե», 7,7), Հենրիխ Մխիթարյան («Ռոմա», 8,0), Մատիա Ձականյի («Վերոնա», 7,9), Էմանուել Գյասի («Սպեցիա», 7,2)
Հարձակվողներ․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», 8,2), Զլատան Իբրահիմովիչ («Միլան», 8,4)
🇮🇹 Serie A November Team of the Month pic.twitter.com/gymv18urQF
— WhoScored.com (@WhoScored) December 4, 2020
Մխիթարյանը հավակնում է դառնալ «Ռոմայի» լավագույն խաղացողը նոյեմբերին
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո