-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել հեղինակավոր FourFourTwo ամսագրին, որում խոսել է «Արսենալում» իր նոր կարգավիճակի և Լոնդոնից հեռանալու իր պատճառների մասին:
«Էմերին ավելի շատ ուշադրություն էր դարձնում մարտավարությանը, ինչի արդյունքում իմ դերը թիմում փոխվեց: Ես մեկնարկում էի՝ որպես եզրային հարձակվող, բայց պետք է նաև կառուցեի թիմի խաղը հենակետային կիսապաշտպանի հետ միասին: Այդ պատճառով էլ ես չէի կարողանում շատ գոլեր ու գոլային փոխանցումներ կատարել: Ինձ դուր է գալիս խաղալ ավելի ազատ ու տեղաշարժվել այնտեղ, որտեղ ազատ տարածություն կա, բայց պետք է անեի այն, ինչ մարզիչն էր պահանջում ինձանից:
Ես չէի կարող ընդունել պահեստային ֆուտբոլիստ լինելու կարգավիճակը: Լավ գիտեմ իմ որակներն ու թե ինչ կարող եմ անել: 30 տարեկան եմ, մեծ ցանկություն ունեմ խաղալու, ոչ թե պահեստայինների նստարանին նստելու ու ժամանակ վատնելու:
Էմերին ու Ռաուլ Սանլեհին («Արսենալի» ֆուտբոլային ադմինիստրատորը – խմբ.) ինձ վստահեցրին, որ ես կարևոր եմ «Արսենալի» համար, բայց որոշեցի «Ռոմա» տեղափոխվել, քանի որ նրանք ինձ ավելի շատ էին հավատում», – եզրափակել է Մխիթարյանը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո