Մխիթարյանը դժգոհ է, բայց մրցավարը ճիշտ էր (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Մխիթարյանը դժգոհ է, բայց մրցավարը ճիշտ էր (տեսանյութ)

Մխիթարյանը դժգոհ է բայց մրցավարը ճիշտ էր տեսանյութ - Մխիթարյանը դժգոհ է, բայց մրցավարը ճիշտ էր (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ա Սերիայի 8-րդ տուրում «Ռոման» Թուրինում նվազագույն հաշվով զիջել է «Յուվենտուսին»:

Հայաստանի հավաքականի և հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջական հանդիպում, խաղից հետո դժգոհել է հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոյի կատարած աշխատանքից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 11-մետրանոցի դրվագին:

«Ինչո՞ւ չսպասեցին, որ դրվագն ավարտվեր, իսկ հետո նոր սուլեին: Խաղից դուրս վիճակի դեպքում սպասում են նույնիսկ 5 կամ 8 վայրկյան. ինչո՞ւ նույնը չանել 11-մետրանոցի ժամանակ: Բոլորը տեսան, թե ինչ եղավ, ուստի ավելին ասել չեմ կարող»,- ասել էր Մխիթարյանը DAZN-ի հետ զրույցում:

Կրկնապատկերը, սակայն, ցույց է տալիս, որ IFFHS-ի վարկածով 2020 թվականի լավագույն մրցավար Դանիելե Օրսատոն այդ դրվագում ճիշտ որոշում է կայացրել ու ազդեցություն չի ունեցել խաղի ընթացքի վրա:

Մխիթարյանի նկատմամբ տուգանային հրապարակում կանոնների խախտումից հետո գնդակը հասավ Տեմի Աբրահամին, վերջինը գրավեց դարպասը, սակայն նշանակվեց 11-մետրանոց: Բանն այն է, որ 11-մետրանոց չնշանակելու դեպքում մրցավարը չէր կարող արձանագրել գոլը, եթե անգամ սպասեր մի քանի վայրկյան, քանի որ գնդակն Աբրահամին հասավ Մխիթարյանի՝ ձեռքով կատարած փոխանցումից հետո: Ձեռքով խաղի կանոնների խախտման նոր կարգով՝ եթե գնդակը հայտնվում է դարպասում ֆուտբոլիստի ձեռքին դիպչելուց հետո, ապա գոլը չի կարող արձանագրվել՝ անկախ նրանից՝ ֆուտբոլիստը միտումնավո՞ր է ձեռքով խաղացել, թե՞ ոչ:

Այսինքն՝ եթե Օրսատոն անգամ չսուլեր, ու դրվագն ունենար իր տրամաբանական՝ գոլային ավարտը, ապա մրցավարը տեսակրկնությունը դիտելուց հետո պետք է չեղարկեր գոլն ու նշանակեր 11-մետրանոց, քանի որ ձեռքով խաղի կանոնների խախտումը տեղի է ունեցել տուգանային հրապարակում Մխիթարյանի նկատմամբ կանոնների խախտումից հետո:

Ստորև ներկայացնում ենք խաղի տեսությունը, որում ներկայացված է նաև նշված դրվագը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» մեկնարկային կազմը «Բոլոնիայի» դեմ խաղում

Կորոնավիրուսը շարունակում է գրոհել «Ռոմայի» ուղղությամբ. վարակվել է 3-րդ ֆուտբոլիստը

«Յուվենտուսի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Արսենալ»

WhoScored. Մխիթարյանը՝ «Ռոմա» – «Տորինո» խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Յուվենտուսի» աստղը՝ «Չելսիի» ու «Բավարիայի» նշանառության տակ

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում

Ալեգրի. «Յուվենտուսը» պայքարում է լավագույն քառյակում տեղ գտնելու համար»

«Յուվենտուսը» սեփական հարկի տակ պարտվեց «Ատալանտային» (տեսանյութ)

«Յուվենտուսի» ղեկավարության դեմ հետաքննություն է սկսվել

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» հաղթեց խոշոր հաշվով, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Զարյայի» դեմ խաղում

«Դարձի գալը երբեք ամոթ չէ». Դանի Ալվեսի վերադարձը «Բարսելոնա» գեղեցիկ է, բայց ոչ միանշանակ

Ալեգրի. «Յուվեն» ավելի ուժեղ կդառնա նույնիսկ նման պարտություններից հետո»

«Չելսին» ջախջախեց «Յուվենտուսին», մյուս արդյունքները (տեսանյութ)

«Չելսի» – «Յուվենտուս». Մեկնարկային կազմեր