Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ)

UQZ bh5FOCM - Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող անդամների և թեկնածուների ակումբները վերջին օրերի ընթացքում պաշտոնական հանդիպումներ են անցկացրել: Արտասահմանում աշխատող հայազգի մարզիչների թիմերը նույնպես մրցավեճերի են մասնակցել: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մյուս մանրամասներին:

Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ․ «Ռոմա» 1-1 «Այաքս»․ Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 87-րդ րոպեին: 32-ամյա կիսապաշտպանը Եվրոպա լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 9 հանդիպման (5-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ռոման», 2 մրցավեճերի արդյունքում հոլանդական թիմին հաղթելով 3-2 հաշվով, դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր․ «Օրդաբասի» 1-4 «Աստանա»Տիգրան Բարսեղյանը 53-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հստակորեն իրացնելով 11-մետրանոց հարվածը, ապա դրանից 7 րոպե անց կատարել նաև արդյունավետ փոխանցում: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Բարսեղյանն ակումբային ֆուտբոլում վերջին անգամ գոլով կամ «ասիստով» աչքի էր ընկել մարտի 6-ին, երբ սուպերգավաթի խաղում գրավել էր «Տոբոլի» դարպասը: Նրա թիմակից Վարազդատ Հարոյանը որակազրկման պատճառով բացակայել է հայտացուցակից: 27-ամյա Բարսեղյանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 5 մրցավեճ (բոլորն էլ՝ մեկնարկային կազմում)՝ իր ակտիվում գրանցելով 1-ական գոլ և գոլային փոխանցում, իսկ 28-ամյա Հարոյանը խաղադաշտ է մտել 4 անգամ (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում): «Աստանան» 14 թիմի պայքարում 1-4-րդ տեղերն է կիսում «Կայրաթի», «Տարազի» ու «Տոբոլի» հետ:

Սլովակիայի գավաթ, քառորդ եզրափակիչ․ «Վիոն Զլատե Մորավցե» 0-2 «Ժիլինա»Վահան Բիչախչյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 69-րդ րոպեին: 21-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 24 հանդիպում (2-ը՝ գավաթում), դրանցից 14-ը՝ մեկնարկային կազմում (2-ը՝ գավաթում), խփել 9 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում (բոլորն էլ՝ առաջնությունում): «Ժիլինան» դուրս է եկել գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Կոշիցեի» հետ: Դիմակայության առաջին խաղը կկայանա ապրիլի 28-ին, պատասխան հանդիպումը՝ մայիսի 4-ին:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր․ «Շախտյոր Կարագանդա» 1-2 «Ակժայիկ»․ Սոլոմոն Իմե Ուդոն 44-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 61-րդ րոպեին, իսկ թիմակից Գևորգ Նաջարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 25-ամյա Ուդոն խաղադաշտ է դուրս եկել ընթացիկ առաջնության 5 մրցավեճում (բոլորում էլ՝ մեկնարկային կազմում)՝ գրանցելով 1 արդյունավետ փոխանցում, իսկ 23-ամյա Նաջարյանն անցկացրել է 4 խաղ (2-ը՝ հիմնական կազմում): «Շախտյորը» (թիմից խախտումների պատճառով հանվել է 3 միավոր) գտնվում է վերջին՝ 14-րդ տեղում:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր․ «Կասպիյ» 1-1 «Կայրաթ»Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 5 անգամ (բոլոր դեպքերում՝ հիմնական կազմում)՝ խփելով 2 գոլ ու կատարելով 1 արդյունավետ փոխանցում: «Կայրաթը» 14 թիմի պայքարում 1-4-րդ հորիզոնականներն է բաժանում «Աստանայի», «Տարազի» և «Տոբոլի» հետ:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր․ «Արիս» 0-1 «Տարազ»․ վերջինիս գլխավոր մարզիչը Վարդան Մինասյանն է: «Տարազը» 14 թիմի պայքարում 1-4-րդ տեղերն է բաժանում «Աստանայի», «Կայրաթի» և «Տոբոլի» հետ:

oSC nk4ek5U 960x640 - Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ)

Կիպրոսի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ․ «Անորտոսիս» 1-0 ԱՊՕԵԼ․ Հովհաննես Համբարձումյանը, որը բաց էր թողել իր թիմի՝ առաջնությունում նախորդ 2 հանդիպումները, փոխարինման է մտել 57-րդ րոպեին: 30-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 19 անգամ (2-ը՝ գավաթում), որից 13-ում՝ հիմնական կազմում (բոլորը՝ առաջնությունում) և խփել 1 գոլ (գրանցել է առաջնությունում): ԱՊՕԵԼ – «Անորտոսիս» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 21-ին: Այդ զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի կա՛մ ԱԵԼ-ի, կա՛մ «Օլիմպիակոս Նիկոսիայի» հետ (վերջինս առաջին խաղում սեփական հարկի տակ հաղթել է 4-2 հաշվով):

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր․ «Ատիրաու» 2-2 «Ժետիսու»․ Արամ Հայրապետյանը, որը նախորդ 2 հանդիպումներում մնացել էր պահեստայինների նստարանին, ամբողջական մրցավեճ է անցկացրել: Նրա թիմակից Արտակ Դաշյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 73-րդ րոպեին: «Ատիրաուի» գլխավոր մարզիչն Արամ Ոսկանյանն է: 31-ամյա Դաշյանն ընթացիկ առաջնությունում 3 հանդիպման է մասնակցել (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում), իսկ 34-ամյա Հայրապետյանը՝ 2 (2-ն էլ՝ հիմնական կազմում): «Ատիրաուն» 14 թիմի պայքարում 12-13-րդ հորիզոնականներն է կիսում «Ժետիսուի» հետ:

a7wsd5DW6fM 960x587 - Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր․ «Տոբոլ» 1-0 «Կայսար»Գեղամ Ղադիմյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 56-րդ րոպեին: 28-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանն ընթացիկ առաջնությունում 5 մրցավեճ է անցկացրել (2-ը՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Կայսարը» 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն տասնյակը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր․ «Կիզիլժար» 1-2 «Ակտոբե»Արմեն Մանուչարյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: 26-ամյա պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել Ղազախստանի ընթացիկ առաջնության 5 հանդիպումներում (բոլոր դեպքերում էլ՝ մեկնարկային կազմում): «Ակտոբեն» 14 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը՝ առաջին 4 հորիզոնականները բաժանող «Աստանային», «Կայրաթին», «Տարազին» ու «Տոբոլին» զիջելով 2-ական միավորով: «Ակտոբեից» խախտումների պատճառով ավելի վաղ 3 միավոր էր հանվել, սակայն դա վերադարձվել է թիմին, ու այն վաստակած միավորների քանակը հասցրել է 9-ի:

LI59NgVDhi8 960x640 - Մխիթարյանը և Բիչախչյանը՝ կիսաեզրափակիչներում, Բարսեղյանը «խոսեց» երկար «լռությունից» հետո (տեսանյութ)

Հունգարիայի 3-րդ դիվիզիոն, Արևելյան գոտի, 29-րդ տուր․ «Տիսակեչկե» 1-0 «Կիշվարդա-2»Աբով Ավետիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 19-ամյա պաշտպանն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 17 մրցավեճ (16-ը՝ մեկնարկային կազմում): «Կիշվարդա-2»-ը 20 թիմի պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Շվեյցարիայի գավաթ, քառորդ եզրափակիչ․ «Քրինս» 2-3 (լր․ ժ․, հիմն․ ժ․՝ 2-2) «Սերվետ»․ Օհան Ջորկաեֆը եղել է հիմնական կազմում և փոխարինվել ընդմիջումից անմիջապես հետո: 23-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 20 մրցավեճ (1-ը՝ գավաթում), որից 8-ը՝ մեկնարկային կազմում (1-ը՝ գավաթում): «Չելենջ» լիգայի (հեղինակությամբ երկրորդ առաջնություն) ներկայացուցիչ «Քրինսը», լրացուցիչ ժամանակում պարտվելով Շվեյցարիայի Սուպերլիգայում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սերվետին», դուրս է մնացել հետագա պայքարից:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» հայտացուցակը՝ «Ինտերի» դեմ խաղի համար

Բալեկյանն իր ընտանիքի անդամների հետ հյուրընկալվել է ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանին

Մխիթարյանի բոլոր գոլերն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

«Հռոմը սեր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Աղբյուր. Մոուրինյոն ցանկանում է, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»

Մխիթարյանը Սալահից հետո նման ցուցանիշ գրանցած առաջին ֆուտբոլիստն է «Ռոմայում»

Մխիթարյանն ու խաղընկերներն ընտրություն են կատարել «Ռոմայի» գոլային մեղեդիի տարբերակների միջև (տեսանյութ)

«Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

«Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Որոշման պահը. Մխիթարյանը ցանկանում է զրուցել Մոուրինյոյի հետ

«Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

Մխիթարյանը WhoScored-ի տուրի խորհրդանշական հավաքականում է ընդգրկվել

Ինսայդ. Վարազդատ Հարոյանը հնարավոր է տեղափոխվի Իսպանիայի Լա Լիգա

Մխիթարյանի գնահատականները «Կրոտոնեի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի