-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային», իսկ հռոմեական ակումբի հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Հայաստանի հավաքականի ավագը հավակնում է ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Ռոմայի» պաշտոնական թվիթերյան էջն իր հետևորդներին առաջարկել է ընտրություն կատարել 4 ֆուտբոլիստների միջև: Մխիթարյանից զատ, թեկնածուների թվում են նաև պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, հարձակողական ոճի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսն ու հարձակվող Էդին Ջեկոն:
Հայ ֆուտբոլիստի օգտին քվեարկելու համար հարկավոր է «ռեթվիթ» անել հետևյալ գրառումը՝
🔁 Retweet if Henrikh Mkhitaryan was your #ASRoma @qatarairways Man of the Match against Fiorentina pic.twitter.com/p9niVidyJQ
— AS Roma English (@ASRomaEN) November 1, 2020
Մխիթարյանն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է «Ռոմայի» բոլոր 6 հանդիպումներին (մշտապես՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ: Նա 1 արդյունավետ փոխանցում էլ կատարել է Եվրոպա լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլում անցկացրած 2 մրցավեճում:
Մխիթարյան. «Ճանաչո՞ւմ եք ինձ, ճանաչե՛ք Արցախը»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո