Մխիթարյանը հնարավոր է չմասնակցի «Ռոմա» – «Ջենոա» խաղին - VNews
Բաժիններ

Մխիթարյանը հնարավոր է չմասնակցի «Ռոմա» – «Ջենոա» խաղին

henrikh mkhitaryan 1 - Մխիթարյանը հնարավոր է չմասնակցի «Ռոմա» – «Ջենոա» խաղին
Խաղի մանրամասները

Իտալիա, Սերիա A, 26 տուր

07 Մարտ 2021 - 15:30

1

ԱՍ Ռոմա

0

Ջենոա

1 - 0 Ջանլուկա Մանչինի - 24`

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, ընդգրկված չի լինելու «Ռոմա» – «Ջենոա» հանդիպման մեկնարկային կազմում:

Corriere dello Sport-ը գրում է, որ «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտածում է իր թիմի առաջատարին հանգստի հնարավորություն տալու մասին: Նա նկատել է, որ վերջին խաղերում 32-ամյա ֆուտբոլիստը շուտ է հոգնում, որովհետև ընթացիկ մրցաշրջանում  ամենաշատ հանդիպումների մասնակցող խաղացողներից մեկն է: Մխիթարյանի փոխարինման դուրս գալը կախված կլինի խաղի ընթացքից:

Բացի այդ, 6 օր անց կայանալու է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումը, որում «Ռոման» մրցելու է Դոնեցկի «Շախտյորի» հետ:

Սպասվում է, որ «Ջենոայի» դեմ խաղում Մխիթարյանի փոխարեն մեկնարկային կազմում կհայտնվի Պեդրո Ռոդրիգեսը:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը 11 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել, ինչը լավագույն ցուցանիշն է իտալական թիմում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյան և ուրիշներ․ 5 աստղ, որոնք կարոտել են Չեմպիոնների լիգան ու գուցե խաղան գալիք մրցաշրջանում

Մխիթարյանը՝ Ֆերնանդեշի «Յունայթեդի» դեմ. Bleacher Report-ը նկար է հրապարակել

Մխիթարյանի գնահատականներն ու վիճակագրությունը «Այաքսի» դեմ խաղում

Մխիթարյանի և Կրիստանտեի հիասքանչ գործողությունը. ինչպես ստեղծվեց «Ռոմայի» գոլը (տեսանյութ)

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Մխիթարյանն ու «Ռոման» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

«Այաքսը» բացում է հաշիվը «Ռոմայի» դեմ խաղում (տեսանյութ)

ԵԼ. «Ռոմա» – «Այաքս» խաղում առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմն «Այաքսի» դեմ խաղում

«Ռոմա»-«Այաքս». Հայտնի է հռոմեացիների հայտացուցակը

«Խելահեղ Մաքսը». Մարզչական կարիերան շարունակելու 5 տարբերակ Ալեգրիի համար

Մխիթարյանը՝ մեկնարկային կազմո՞ւմ. իտալական աղբյուրի տեղեկությունը

Գոլ, «ասիստ», ուշագրավ հաշիվներ և «խենթ» խաղ հայերի մասնակցությամբ Ղազախստանում (տեսանյութ)

Il Romanista. Մխիթարյանի վերադարձը հիմնարար է «Ռոմայի» եվրոպական բախտի համար

Մխիթարյանն ու խաղընկերները պատրաստվում են «Այաքսի» դեմ խաղին (ֆոտո)

Ֆոնսեկան՝ Մխիթարյանի՝ «Այաքսի» դեմ խաղին մասնակցելու հնարավորության մասին