Մխիթարյանը՝ իր ապագայի և Մոուրինյոյի հետ սպասվող աշխատանքի մասին - VNews
Բաժիններ

Մխիթարյանը՝ իր ապագայի և Մոուրինյոյի հետ սպասվող աշխատանքի մասին

E1dUGcVVEAAtDmN - Մխիթարյանը՝ իր ապագայի և Մոուրինյոյի հետ սպասվող աշխատանքի մասին

«Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը գոլի հեղինակ է դարձել Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրում «Լացիոյի» դեմ կայացած տնային խաղում (2-0), հանդիպումից հետո խոսել է հաղթանակի կարևորության, իր ապագայի հարցի և հռոմեական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ սպասվող աշխատանքի մասին:

«Սա իմ լավագույն մրցաշրջաններից մեկն է, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, որոնք օգնել են ինձ: Փորձեցինք ինչ-որ բան նվաճել, բայց չստացվեց: Հուսով եմ՝ թիմն առաջիկա տարիների ընթացքում որևէ տիտղոսի կարժանանա:

Ոչինչ չեմ կարող ասել ապագայիս հետ կապված: Կա ժամանակ հասկանալու՝ կմնա՞մ, թե՞ ոչ, կխոսենք մրցաշրջանի ավարտից հետո: Սիրահարված եմ այս թիմին և քաղաքին, բայց դեռ ժամանակ կա ընտրություն կատարելու համար:

Ինչ վերաբերում է նախընտրելի խաղային դիրքիս, ապա ես պարզապես սիրում եմ խաղալ, տարբերություն չկա՝ դա կլինի աջից, ձախից, թե՝ կենտրոնից: Ցանկանում եմ հաճույք ստանալ, օգնել թիմակիցներիս և հաղթել խաղերում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ջեկոյին գոլային փոխանցման համար, ես 12-րդ գոլս խփեցի: Սա մեծ հաղթանակ էր, ու ես ուզում եմ շնորհավորել բոլորին: Ինչ նվեր կտամ Ջեկոյի՞ն․ ինչ-որ բան կանեմ, բայց դա գաղտնիք է:

Ժոզե Մոուրինյոյի հետ սկսել եմ աշխատել 2016 թվականից: Նրա օրոք լավ ելույթ ունեցանք և 3 գավաթ վաստակեցինք: Տեսնենք՝ նա կկարողանա արդյոք այստեղ գալ ու օգնել թիմին ինչ-որ բան նվաճել, ինչը հիանալի կլիներ: Յուրաքանչյուր մարզիչ իր անհատականությունը և փիլիսոփայությունն ունի: Կարևորը հանդիպումներում հաղթելն է: Պետք է կենտրոնանանք ու անենք ամեն ինչ, որպեսզի հասկանանք, թե Մոուրինյոն ինչ առաջադրանքներ կդնի հաջորդ մրցաշրջանում, իսկ տարվա վերջում կերևա՝ արդյոք կհաջողվի ինչ-որ տիտղոսի արժանանալ»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է DAZN-ը:

Մխիթարյանը 2 անձնական ռեկորդ է սահմանել

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ժիրայր Շաղոյանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

«Ինտերը» սահմանել է Լաուտարոյի տրանսֆերային արժեքը

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Պայմանագիրը համաձայնեցված է. «Ռոմայի» գլխավոր մարզիչը տեղափոխվում է անգլիական գրանդ

«Ռոնալդուն «սիրահարված» էր Բենզեմային». Մոուրինյո

Մոուրինյոյի առաջին տրանսֆե՞րը. «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» ֆուտբոլիստի հետ

«Մեզ բացակա չդնեք». Մխիթարյանն ու 4 աստղեր, որոնք ճակատագրի հեգնանքով բաց կթողնեն ԵՎՐՈ 2020-ը

«Հերթական մրցաշրջանն անցկացնելով առանց տիտղոսի՝ նրանք դրականն են գտնում». Մոուրինյոն՝ «ՄՅու»-ի մասին

Մաուրիցիո Սարին գլխավորեց «Լացիոն»

Դոնարուման կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

«Տեղավորվեք ու վայելեք». «Ռոման» ներկայացրել է Մխիթարյանի բոլոր գոլերը (տեսանյութ)

Մոուրինյոն ուզում է «Ռոմա» հրավիրել «Տոտենհեմի» գլխավոր աստղերից մեկին

«Ծերուկն ու ընկերները գալիս են Եվրոպան գրավելու». Ինչ անելիք ունի Հյուսիսային Մակեդոնիան ԵՎՐՈ-2020-ին

Մոուրինյոյի նոր պահանջը. «Ռոման» կարող է գնել Ա սերիայի ռմբարկուներից մեկին

Խեդիրա. «Մոուրինյոն զանգահարեց, ու իմ կյանքը փոխվեց այդ պահից»