Մխիթարյանը իտալերենով հարցազրույց է տվել «Վերոնայի» նկատմամբ հաղթանակից հետո - VNews
Բաժիններ

Մխիթարյանը իտալերենով հարցազրույց է տվել «Վերոնայի» նկատմամբ հաղթանակից հետո

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով շուրջ 2 ամիս բացակայելուց հետո «Վերոնայի» հետ խաղում վերադարձավ իտալական ակումբի մեկնարկային կազմ ու խաղավերջում իր հաշվին գոլ գրանցեց: 

Հանդիպման ավարտից հետո հայ ֆուտբոլիստը իտալերեն հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին:

«Ես շատ ուրախ եմ, որ սկսեցի խաղը մեկնարկից: Կարծում եմ, որ այսօր հաղթանակը կարևոր էր, քանի որ պաշտպանությունում լավ աշխատանք կատարեցինք: «Վերոնան» շատ ագրեսիվ էր ու կարգապահ, բայց կարծում եմ, որ մենք ամեն ինչ արեցինք 3 միավոր վաստակելու ու այս խաղում հաղթելու համար:

Կարծում եմ, որ մի փոքր էլ պետք է բարելավեմ իտալերենս իմ ուսուցչի հետ: Մնացածի վերաբերյալ չեմ կարող ասել ինչ-որ բան, քանի որ շատ չեմ խաղացել, չգիտեմ կմնամ այստեղ, թե ոչ: Պետք է ավելի շատ աշխատեմ, պետք է բարելավեմ, հասկանամ իմ թիմակիցներին ավելի լավ, ավելի լավ խաղամ, խփեմ ավելի շատ գոլեր ու կատարեմ ավելի շատ գոլային փոխանցումներ:

Ինձ դուր է գալիս Հռոմը: Թիմը նույնպես լավն է: Կարծում եմ, որ այս թիմը այս մարզչի ու ֆուտբոլիստների հետ շատ բաներ կարող է անել: Մենք ամեն օր աշխատում ենք հաղթանակի համար: Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում:

Ա Սերիան տարբերվում է Պրեմիեր լիգայից, բայց ես հավանում եմ այն:  Ինձ դուր է գալիս, թե ինչպես ենք նախապատրաստվում խաղերին, ինչպես ենք մարզվում: Բայց այդ ամենը ըմբռնելու համար այդքան ժամանակ չեմ ունեցել ու ինձ պետք է դա, որպեսզի կարողանամ ցուցադրել իմ ունակությունները և իմ խաղի փիլիսոփայությունը:

Դժվար էր 2 ամիս թիմի խաղերին կողքից հետևելը: Բարդ էր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից, քանի որ ես այստեղ եմ 1 տարով: Այդ պատճաով ցանկանում էի ավելի շատ խաղալ ու շուտ վերադառնալ խաղադաշտ: Դրա հնարավորությունը չունեի: Ուրախ եմ, որ արդեն սկսել եմ խաղալ: Ուրախ եմ, որ հաղթեցինք այսօր ու գոլ խփեցինք»,-եզրափակել է Մխիթարյանը:

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» մտադիր է հրաժեշտ տալ 2 ֆուտբոլիստի

«Նրա հնարամտությունն ու դինամիզմը «Ռոմային» ԵԼ ուղեգիր տվեցին». Մխիթարյանն ու մրցաշրջանի կարևորագույն խաղերը

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների թվում է

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների եռյակում է

Պիռլոն՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին․ «Պատրաստ եմ այս զարմանահրաշ հնարավորությանը»

Պոչետինոն կարող է դառնալ Մխիթարյանի մարզիչը

Մխիթարյանը համաձայնության է հասել «Ռոմայի» հետ ու ևս մեկ տարի կխաղա Հռոմում

«Արսենալի» պահեստայինից՝ «Ռոմայի» առաջատար. Մխիթարյանի վերածնունդի մրցաշրջանը

«Ռոմա»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Մխիթարյանի գնահատականները՝ «Սևիլիայի» դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյան. «Փորձեցինք ցույց տալ մեր լավագույն որակները, բայց չստավեց»

Կյանքը հեգեմոնիայից առաջ. Ինչպիսին էր Ա սերիան վերջին տարում, երբ «Յուվենտուսը» չեմպիոն չէր

Ինչպես Ջանլուկա Մանչինին հեռացվեց խաղադաշտից ավելացված ժամանակի 10-րդ րոպեին (տեսանյութ)

ԵԼ․ Մխիթարյանն ու «Ռոման» լքում են պայքարը, «Բայերը» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

«Ռոման» առաջին կեսից հետո պարտվում է, «Բայերի» խաղում հաշիվը չի բացվել (տեսանյութ)

«Սևիլիան» բացում է հաշիվը «Ռոմայի» դեմ խաղում (տեսանյութ)