-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 1-ին տուրից հետաձգված խաղում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը՝ 0:15-ին, մրցակցի հարկի տակ ուժերը չափելու է «Բառնլիի» հետ:
Ուլե Գունար Սուլշերի թիմը տվյալ խաղում նույնիսկ ոչ-ոքի գրանցելու դեպքում կբարձրանա աղյուսակի 1-ին հորիզոնական: «Լիվերպուլն» (17 հանդիպում) ու «Մանչեսթեր Յունայթեդը» (16 մրցավեճ) 33-ական միավորով ներկա պահին բաժանում են 1-2-րդ տեղերը, բայց մերսիսայդյան թիմը լրացուցիչ ցուցանիշներով առավելություն ունենալու շնորհիվ գլխավորում է աղյուսակը:
The Sun պարբերականը վերհիշել է, թե երբ է մանկունյական թիմը վերջին անգամ եղել Պրեմիեր լիգայի առաջատարի դերում: Դա տեղի է ունեցել շուրջ 40 ամիս առաջ: «Մանչեսթեր Յունայթեդը» 2017/18թթ․ առաջնության 4-րդ տուրում 2-2 հաշվով է ավարտել «Սթոք Սիթիի» դեմ արտագնա հանդիպումը, ինչի շնորհիվ միավորներով հավասարվել է նախօրեին «Լիվերպուլին» 5-0 հաշվով ջախջախած «Մանչեսթեր Սիթիին»: Մանչեսթերյան 2 ակումբներն ունեցել են 10-ական միավոր, բայց այն ժամանակ դեռ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը լրացուցիչ ցուցանիշներով եղել է 1-ին տեղում:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը ներկայումս հանդես է գալիս «Ռոմայում», այդ մրցավեճում ընդգրկված է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում և 57-րդ րոպեին գոլային փոխանցում կատարել հարձակվող Ռոմելու Լուկակուին:
Թիմի մեկնարկային կազմն այդ խաղում՝ Դավիդ դե Խեա, Մատեո Դարմիան, Ֆիլ Ջոնս, Էրիկ Բայի, Անտոնիո Վալենսիա, Նեմանյա Մատիչ, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Հենրիխ Մխիթարյան, Մարկուս Ռեշֆորդ, Ռոմելու Լուկակու:
Նրանցից 6-ը՝ Դե Խեան, Ջոնսը, Բային, Մատիչը, Պոգբան ու Ռեշֆորդը ներկայումս էլ շարունակում են ելույթներն ակումբում:
Մանկունյանցիներն այդ առաջնությունում վաստակել են 81 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը՝ չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» հետ մնալով 19 միավորով:
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2016-2018թթ․՝ նրա կազմում դառնալով Անգլիայի լիգայի գավաթակիր (2017թ․), սուպերգավաթակիր (2016թ․) ու Եվրոպա լիգայի գավաթակիր (2017թ․):
«Օրվա գոլը»․ «Յունայթեդը» վերհիշել է Մխիթարյանի և Մատայի կառուցած գոլը (տեսանյութ)
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո